Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2171-29.01.2004-ՍԱ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 174-րդ հոդվածով.

«Հոդված 174. Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունների կողմից ծխախոտի վաճառքի կանոնները խախտելը

Ծխախոտի իրացմամբ զբաղվող հաստատությունները ծխախոտի վաճառքի կանոնները խախտելու դեպքում ենթարկվում են պատասխանատվության՝

1) ծխախոտի վաճառքի առաջին խախտումն արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի չափով.

2) ծխախոտի վաճառքի կանոնների խախտումը կրկնակի արձանագրվելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով, եւ ծխախոտի վաճառքով զբաղվելու թույլտվության գործողությունը կասեցվում է 1 տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: