Հոդված 1. «Արհեստակցական միությունների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-135 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությունով.
«Արհեստակցական կազմակերպության մասնակիցներ (անդամներ) կարող են լինել նաեւ տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն իրականացնող գործատուների հետ աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները:»:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «բողոքարկել նրանց գործողությունները (անգործությունը)» բառերը փոխարինել «նրանց որոշումների, գործողությունների կամ անգործության իրավաչափությունը վիճարկելու պահանջով դիմել դատարան» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակ՞ման օրվան հաջորդող տասներորդ օրը: