Հոդված 1. «Գովազդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի (30 ապրիլի 1996 թվականի, ՀՕ-55, այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածի՝
1) 1-ին կետը ե) ենթակետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ ՝ զ) ենթակետով.
«զ) ծխախոտի եւ (կամ) ծխախոտային արտադրության գովազդի ժամանակպատկերել կամ օրինակ բերելճանաչված մարդկանց կամ որպես սիմվոլներարտացոլել ազգային ավանդույթները։».
2) 1-ին կետի՝
«Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի»,բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ դրանց արտադրության» բառերը.
3) 2-րդ կետի «Արգելվում է ծխախոտի» բառերից հետո լրացնել «եւ (կամ) ծխախոտային արտադրության » բառերը.
4) 3-րդ կետի«ծխախոտի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության գովազդման» նախադասությունը.
5) 4-րդ կետի «ծխախոտի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության գովազդների» նախադասությունը.
6) 5-րդ կետի վերջին «ծխախոտի» բառից հետո լրացնել « եւ(կամ) ծխախոտայինարտադրության գովազդը» արտահայտությունը.
7) 5.1.-րդ կետի «ալկոհոլային խմիչքների» բառակապակցությունից հետո լրացնել «, ինչպես նաեւ դրանց արտադրության գովազդների» նախադասությունը.
8) 5.2.-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 5.3-րդ եւ 5.4-րդկետեր.
«5.3. Արգելվում է ծխախոտի եւ (կամ) ծխախոտային արտադրության գովազդի տարածումը համակարգչային գծերի եւ ցանցերի (այդ թվում՝ Ինտերնետ), ինչպես նաեւ տվյալների բազայի օգտագործման միջոցով։
5.4. Արգելվում է ծխախոտի եւ (կամ) ծխախոտային արտադրության գովազդի տարծումը կինոթատրոններում եւ կինոֆիլմերի եւ տեսաֆիլմերի հանրային ցուցադրում իրականացնող այլ կազմակերպություններում եւ հաստատություններում՝ ցուցադրումներն օգտագործելու միջոցով։ »։
Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից: