Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1225-02.09.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին»  Հայաuտանի Հանրապետության  2007 թվականի  նոյեմբերի 28-ի ՀO-293-Ն oրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մաuը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 3-րդ  հոդվածի 1-ին մասի 9-րդ եւ 25-րդ կետերում, 14-րդ հոդվածի 3-րդ մասում, 25-րդ հոդվածի 3-րդ եւ 8-րդ մասերում  «երկաթուղիներ» բառը փոխարինել «երկաթուղային գծեր» բառերով` համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երկաթուղու օտարման շերտ (այսուհետ` օտարման շերտ)` երկաթուղային գծի հողապաստառը եւ դրան հարակից հողամասերը, որոնք նախատեսված են երկաթուղային տրանսպորտի օբյեկտների տեղակայման համար:»:

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդված 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր 41-րդ,  42-րդ , 43-րդ եւ 44-րդ կետերով.

«41) երկաթուղային գծի հողապաստառ` (այuուհետ` հողապաստառ)  երկաթուղային գծի  համար հիմք ծառայող կառուցվածք,  որն իր մեջ ներառում է հողաթումբը կամ փորվածքը, հողաթմբի հիմքի կամ փորվածքի  եզրի կողմում առափներ ունեցող ջրահեռացման առուներն  ու  ապահովիչ   շերտերը.

42) երկաթուղային կայարանի փակում`  գնացքների ընդունման, կամ  մեկնման, կամ ուղեւորների փոխադրման, կամ բեռների, ուղեբեռների, կամ բեռնածանրոցների  ընդունման, բեռնման, կամ բեռնաթափման հետ կապված բոլոր կամ յուրաքանչյուր գործողության չկատարումը:

43) երկաթուղային գծի  փակում`  երկաթուղային գծով ուղեւորատար կամ բեռնատար գնացքների երթեւեկության դադարեցումը:

44) երկաթուղային գիծ` ինժեներական կառույց, որը բաղկացած է ռելսերից, կոճերից, ռելսային ամրացումներից, բալաստային պրիզմայից եւ հողապաստառից ու նախատեսված է երկաթուղային շարժակազմի երթեւեկության համար:

Հոդված  5. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ նոր 8-րդ  կետով.

«8) երկաթուղային տրանսպորտի գործունեության  կազմակերպման եւ իրականացման կարգի հաստատում:»:

Հոդված 6    Օրենքի 20-րդ հոդվածի`

1. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային կայարանների փակումն եւ ընդհանուր օգտագործման  երկաթուղային գծերի  անցումը ոչ ընդհանուր օգտագործման  գծերի` իրականացվում է լիազոր մարմնի առաջարկության հիման վրա` կառավարության  կողմից:

2. 10-րդ  մասը  ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  10-րդ. մասով.

«10. Երկաթուղային տրանսպորտում տրանuպորտային պատահարների եւ երկաթուղային տրանuպորտի շահագործման եւ երթեւեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության եւ հաշվառման կարգերը uահմանում է  լիազոր մարմինը:»:

Հոդված 8. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 2.1

ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 15.1 Երկաթուղու օտարման շերտերի չափերի եւ պաշտպանական գոտիների սահմանման կարգը

1. Օտարման շերտի չափերը սահմանվում են կառավարության կողմից հաստատված նորմերի հիման վրա մշակված ճարտարապետաշինարարական նախագծերով`  հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասում նշված հողապաստառի չափերը:

2. Կայարանամիջյան երկաթուղային գծերի տեղակայման համար հատկացվող հողամասի լայնությունը սահմանվում է համաձայն հավելվածի:

3. Հողաթմբի բարձրությունը  կամ փորվածքի խորությունը  12,0 մետը գերազանցելու, կամ հողապաստառի լայնական կտրվածքի չափերը  համապատասխան շինարարական նորմով  սահմանված չափերից տարբերվելու, կամ հողաթումբը բլրաշատ ու  լեռնային  ռելիեֆի  կամ  թույլ գրունտների վրա տեղադրվելու դեպքերում հողապաստառի լայնությունը սահմանվում է լիազոր մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնելով քաղաքաշինության բնագավառի կառավարության պետական  լիազորված մարմնի հետ:

4. Երկու եւ ավելի երկաթուղային գծերի տեղակայման դեպքում նախատեսվող հողամասի  լայնությունը յուրաքանչյուր հաջորդ  երկաթուղային գծի համար սահմանվում է սույն հոդվածի 2-րդ մասում բերված չափերից 4,0  մետր ավելի չափով:

5. Հողապաստառի երկարությամբ հողաշերտի սահքը պահող հողաամրացուցիչ եւ այլ տեսակի ծառատնկումներ  կատարելու,    անտառի եզրից մինչեւ օտարման շերտի սահմանը բաժանարար շերտ ստեղծելու,   կայարանամիջյան երկաթուղային գծերի օտարման շերտերում ձյունապահ անտառատնկումներ  կատարելու,  փորվածքների լայնական մշակման դեպքում հողակույտերի  դիզում կատարելու  կամ  մշտական ձյունապահ ցանկապատներ տեղադրելու անհրաժեշտության  դեպքերում`   երկաթուղային գծերի տեղակայման  համար  նախատեսվող  օտարման շերտի  լայնությունը  սահմանվում է լիազոր մարմնի կողմից հաստատված նորմերի պահանջներին  համապատասխան:

6.  Արհեստական  կառույցների (կամրջային անցումների, թունելների) տեղաբաշխման վայրերում  օտարման շերտի լայնությունը սահմանվում է ճարտարապետաշինարարական   նախագծերով:

7. Երկաթուղու պաշտպանական գոտիները չեն մտնում օտարման շերտի մեջ եւ նախագծվում են  օտարման շերտի նախագծման հետ միաժամանակ:

8. Օտարման շերտի երկայնությամբ տեղաբաշխված հողամասերը (դրանց մասերը) երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում ընդգրկվում են այն դեպքում, երբ երկաթուղային գծերը անցնում են.

1) ձնահյուսերի, փլուզումների, ողողումների, հեղեղումների, հեղեղատների առաջացման կամ վտանգավոր երկրաբանական ազդեցությունների ենթարկվող վայրերով.

2) պաշտպանիչ անտառատնկվածքների դեր կատարող անտառներով, այդ թվում գետերի ողողահուներում կամ մակերեսային ջրային օբյեկտների երկարությամբ առկա անտառներով.

3) անտառներով, որտեղ ծառերի համատարած հատումը կարող է ազդել սարերի եւ բլուրների թեքությունների կայունության վրա կամ հանգեցնել փլուզումների, փլվածքների, կամ հեղեղատների առաջացմանը կամ հանգեցնել  հեղեղումների եւ ձնահյուսերի երեւան գալուն, կամ ազդել երկաթուղու պահպանվածության, կայունության կամ ամրության վրա:

9. Երկաթուղային գծի յուրաքանչյուր կողմում երկաթուղու պաշտպանական գոտու  արտաքին սահմանագծի հեռավորությունը երկաթուղային գծի  առանցքից սահմանվում է 50 մետրից ոչ պակաս:

10. Երկաթուղու պաշտպանական գոտու չափերը, երկաթուղու պաշտպանական գոտում  քաղաքաշինական գործունեություն իրականացնելու կարգը սահմանում է  կառավարությունը:

Հոդված 15.2 Երկաթուղու օտարման շերտերի օգտագործման կարգը

1. Երկաթուղային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության ապահովման նպատակով օտարման շերտերի սահմաններում արգելվում է.

1) կապիտալ շենքերի-շինությունների, բազմամյա տնկարկների (արհեստական ծառերի)  տեղակայումը.

2) անտառային զանգվածներին հարող վայրերում ցցաչոր ծառերի, թփերի, կամ գետնին ընկած չորացած ծառերի ոստերի, խշուրների, կամ հատված մնացորդների կամ այլ դյուրավառ նյութերի կուտակումը.

3) գյուղատնտեսական նշանակության հողերին հարող վայրերում մոլախոտային կամ փայտաթփային բուսականության կուտակումը:

2. Երկաթուղային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման անվտանգության պահանջների պահպանմամբ օտարման շերտերի սահմաններում հաղորդակցուղիների տեղադրումը լիազոր մարմնի համաձայնությամբ թույլատրում է ենթակառուցվածքի կառավարչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը):  Հաղորդակցուղիների տեղադրման  համաձայնեցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

3. Հաղորդակցուղիների համաձայնեցման կարգի պահանջների խախտման համար պատասխանատվությունը կրում է  երթակառուցվածի կառավարիչը:

4. Օտարման շերտի սահմաններում տեղադրված հաղորդակցուղիների անսարքության պատճառով տեղի ունեցած տրանսպորտային պատահարների համար պատասխանատվությունը կրում է ենթակառուցվածի կառավարիչը:

Հոդված 15.3 Երկաթուղու պաշտպանական գոտիների օգտագործման կարգը

1. Երկաթուղային տրանսպորտի երթեւեկության եւ շահագործման  անվտանգության ապահովման նպատակով երկաթուղու պաշտպանական գոտիների սահմաններում արգելվում է.

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերի խախտմամբ` կապիտալ շենքերի եւ շինությունների շինարարությունը, կամ ժամանակավոր ճանապարհների կառուցումը,

2) ծառա եւ թփուտային բուսականության հատումը, կամ ճիմե ծածկույթի  հեռացումը,

3) հողային աշխատանքների կատարումը, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակներ կամ հողերի ճահճացում).

2. Երկաթուղու պաշտպանական գոտիների սահմանները եւ կիրառվող սահմանափակումները ցույց տվող նշանները տեղակայում է  ենթակառուցվածքի կառավարչը (ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի սեփականատերը):»

Հոդված 9. Օրենքը լրացնել հավելվածով` հետեւյալ բովանդակությամբ.

Հոդված 10. Անցումային դրույթներ

1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող   տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքի   15.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 15.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումները տարածվում են սույն օրենքի ուժի  մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված երկաթուղային գծերի օտարման շերտի  եւ պաշտպանական գոտու չափերը սահմանվում են  սույն օրենքի  պահանջներին  համապատասխան:

4. Սույն հոդվածի  3-րդ մասում նշված երկաթուղային գծերի օտարման շերտի  եւ պաշտպանական գոտու տարածքներում չեն ներառվում երկաթուղային գծի եզրային գծի առանցքից 3.8 մետր եւ ավելի հեռավորության վրա գտնվող մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը այլ անձանց  սեփականության եւ այլ գույքային իրավունքներով պատկանող հողամասերը, ինչպես նաեւ օրինական հիմունքներով կառուցված շենք-շինություններով զբաղեցված եւ այդ շենք-շինությունների  օգտագործման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ  ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն օրենքի նախագծի ընդունման հիմնական նպատակն է երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերի եւ օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումը:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս երկաթուղային տրանսպորտի օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերը ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն, ինչը խոչընդոտ է հանդիսանում է երկաթուղու օտարման շերտը  որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն  գրանցելու, պաշտպանական գոտու հողերում հատուկ ռեժիմ կիրառելու համար:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

Երկաթուղային տրանսպորտի  բնագավառում  պետական քաղաքականությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարությունը եւ լիազոր  պետական կառավարման մարմինը, որը հանդիսանում է  ՀՀ տրանսպորտի  եւ կապի նախարարությունը: Նշված ոլորտում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են` երկաթուղային տրանսպորի անվտանգ եւ որակյալ շահագործման ապահովումը, շրջակա միջավայրի  պահպանությունը: Նշված նպատակները ապահովելու համար  անհրաժեշտ է հստակեցնել, առանձնացնել երկաթուղային տրանսպորտի հողերը` բացասական ազդեցությունից երկաթուղային տրանսպորտի օբյեկտների պահպանությունը ապահովելու համար:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը

Սույն օրենքի նախագծի նպատակն  է օրենքով կարգավորել երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերի սահմանման հետ կապված հարաբերությունները, ամրագրել   երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու օգտագրծման կարգը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Սույն օրենքի նախագիծը մշակվել է երկաթուղային տրանսպորտի ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների հետ համատեղ:

Օրենքի նախագիծը տեղադրված է եղել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքում (www.mtc.am):

6.Իրավական ակտի ընդունման  արդյունքը

Սույն օրենքի ընդունման արդյունքում օրենքով  կկարգավորվի երկաթուղու օտարման շերտի եւ պաշտպանական գոտու չափերի, օգտագործման կարգի հետ կապված հարաբերությունները, ինչը թույլ  կտա` առանձնացնելով երկաթուղային տրանսպորտի հողերը` այնտեղ սահմանել խիստ վերահսկողություն` ապահովելով երկաթուղային տրանսպորտի անվտանգ երթեւկությունը  եւ շահագործումը: