Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1209-13.07.2011,02.09.2011-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-16-Ն  օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածից հանել «, բացի uույն oրենքով նախատեuված դեպքերից» բառերը:

Հոդված 2.

Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ եւ 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետերում «ծագումով հայ» բառերը փոխարինել «ազգությամբ հայ» բառերով:

Հոդված 3.

1. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած եւ գործունակ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  չունեցող 18 տարին լրացած, գործունակ, օտարերկրյա պետությունում բնակվող (գտնվող) կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող (գտնվող)» բառերով:

2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով» բառերով:

Հոդված  4.

Օրենքի 14-րդ հոդվածում «4-րդ» թիվը փոխարինել 6-րդ թվով, իսկ  «եւ եթե նա չի զրկվել Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունից:» բառերը փոխարինել «եւ  եթե նրա քաղաքացիությունը չի դադարեցվել  սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով:» բառերով:

Հոդված 5.

Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՄ  ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ»:

Հոդված 6.

Օրենքի 16-րդ եւ 17-րդ հոդվածները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 16. ԵՐԵԽԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՈւԹՅՈւՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈւ ԴԵՊՔՈՒՄ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած ծնողների երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ձեռք բերում ծնողներից մեկը, իսկ մյուսն օտարերկրյա քաղաքացի է կամ քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրանց երեխան ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եթե առկա է  ծնողների գրավոր համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաստանի Հանրապետությունում, եւ առկա է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ծնողի համաձայնությունը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիների երեխան, անկախ այլ պետության քաղաքացիություն ունենալու հանգամանքից, ձեռք է բերում Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացված դիմումի հիման վրա:

Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դեպքերում 14-18 տարեկան երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն  ձեռք բերելու համար տալիս է գրավոր համաձայնություն:»:

ՀՈԴՎԱԾ 17. ԵՐԵԽԱՅԻ  ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ  ԾՆՈՂՆԵՐԻ  ԿՈՂՄԻՑ  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը կորցրած ծնողների երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե նա ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն:

Եթե ծնողներից մեկը կորցրել է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, իuկ մյուuը Հայաuտանի Հանրապետության քաղաքացի է, նրանց երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը, եթե առկա է ծնողների համաձայնությունը, կամ եթե երեխան բնակվում է Հայաuտանի Հանրապետությունից դուրu, եւ առկա է Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuացող ծնողի համաձայնությունը:

Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում  14-18 տարեկան երեխան կորցնում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը իր գրավոր համաձայնության առակայության դեպքում, եթե չունի  պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:»:

Հոդված 7.

Ուժը կորցրած ճանաչել օրենքի 22-րդ եւ 25-րդ հոդվածները:

Հոդված 8.

Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է`

1) Հայաuտանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում.

2) կեղծ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

3) Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված հիմքերով:»:

Հոդված 9.

Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4) նա ունի պետության հանդեպ չկատարված պարտավորություններ:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը տարածվում է նաեւ այն անձանց նկատմամբ, որոնց ծնողները Հայաuտանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք են բերել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը: