Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1230-06.09.2011-ՊԱ-010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է ոչ պետական  պաշտպանության  գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պետական եւ այլ մարմինների հետ համագործակցության կարգը, կարգավորում է այդ գործունեության իրականացման ընթացքում ծագող հարաբերությունները:

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող թիկնապահական եւ պահնորդական գործունեության վրա:

2. Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնապահական եւ պահնորդական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն միայն սույն օրենքով սահմանված կարգով լիցենզիա ստացած իրավաբանական անձինք:

ՀՈԴՎԱԾ 2. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1.Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

ոչ պետական  պաշտպանություն`   ոչ պետական կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձանց կողմից սույն օրենքով սահմանված թիկնապահական եւ (կամ)  պահնորդական  գործունեության իրականացում.

թիկնապահական եւ պահնորդական գործունեություն՝  լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է պայմանագրային (վճարովի) հիմունքներով, ոչ պետական կազմակերպության կողմից` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու նպատակով.

թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություն`   թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպություն.

թիկնապահ՝ պաշտպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու համար սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող եւ կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ,

պահնորդ` պահպանվող  oբյեկտների մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերի շենքերի, շինությունների, կառույցների, դրանց հարող տարածքների, տրանuպորտային միջոցների պաշտպանություն իրականացնելու համար  սույն օրենքով նախատեսված որակավորում ունեցող, թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով աշխատող եւ կանոնադրական խնդիրներ իրականացնող ֆիզիկական անձ.

պաշպանվող անձ՝   թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող ոչ պետական  կազմակերպության հետ իր կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու վերաբերյալ վճարովի հիմունքներով պայմանագիր կնքած ֆիզիկական անձ.

պահպանվող օբյեկտ՝  թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող  կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա գույք (տարածք).

թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ՝   պաշտպանվող անձանց եւ պահպանվող օբյեկտների պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն.

անցագրային պայմանակարգ` պահպանվող օբյեկտ մուտքի եւ ելքի համար սահմանված կարգ, որն  ապահովում  է անձանց եւ տրանսպորտային միջոցների վերահսկելի մուտքը եւ ելքը պահպանվող օբյեկտ.

ներօբյեկտային պայմանակարգ` պահպանվող օբյեկտի ներսում անվտանգության ապահովման կարգ եւ դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ամբողջություն:

ՀՈԴՎԱԾ 3. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության  Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, uույն oրենքի, այլ oրենքների եւ իրավական ակտերի հիման վրա:

2. Եթե վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերով սահմանված նորմերը:

ՀՈԴՎԱԾ 4. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացվում է օրինականության, օրենքի առջեւ բոլորի հավասարության, մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատություններն ու արժանապատվությունը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց  իրավունքները եւ օրինական շահերը հարգելու,  պաշտպանվող ֆիզիկական անձի ու պահպանվող օբյեկտի  պաշտպանությունը հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքների հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 5. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ  ԽՆԴԻՐՆԵՐԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության հիմնական խնդիրներն են`

1) ֆիզիկական անձանց (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) կյանքի եւ առողջության պաշտպանության նպատակով թիկնապահական ծառայությունների մատուցումը.

2) իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի (նրանց կողմից պայմանագրում նշված անձանց) գույքի, գույքային իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով պահնորդական ծառայությունների մատուցումը.

3) պահպանվող օբյեկտներում` սահմանված անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.

4) իրավակարգի եւ հանցագործության դեմ պայքարի ապահովման գործում իրավապահ եւ պետական այլ մարմինների հետ համագործակցությունը:

ՀՈԴՎԱԾ 6. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն  իրականացվում է  տվյալ գործունեության լիցենզիա ստացած իրավաբանական անձանց կողմից` սույն օրենքով նախատեսված թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու միջոցով:

2. Թիկնապահական եւ պահնորդական գործունեությունն իրականացնելիս կարող են մատուցվել հետեւյալ ծառայությունները`

1) ֆիզիկական անձի կյանքի եւ առողջության պաշտպանությունը  հակաիրավական ոտնձգություններից, այդ թվում` զենքի օգտագործմամբ.

2) սեփականության կամ օրինական տիրապետման ներքո գտնվող օբյեկտների, անշարժ եւ շարժական գույքի, տարածքի պահպանությունը.

3) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային պայմանակարգերի ապահովումը.

4)  հատուկ կապի եւ տրանսպորտային միջոցների տրամադրումը:

3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը պայմանագրով նախատեսված դեպքերում կարող է իրականացնել  նաեւ սպասարկում` հատուկ կապով եւ տրանuպորտային միջոցով:

4. Պաշտպանվող յուրաքանչյուր անձի կարող է ուղեկցել  միայն մեկ տրանսպորտային միջոց եւ երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ- թիկնապահը):

5. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավունք չունի մատուցել թիկնապահական կամ պահնորդական ծառայություն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց:

6. Թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելիս թիկնապահները (պահնորդները)  պետք է կրեն միասնական համազգեստ` միայն աշխատանքային ժամերին, որոնք պետք է տարբերվեն հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի աշխատողների համազգեստից:

Միաuնական համազգեuտի եւ տարբերանշանի նկարագիրը հաuտատում է  թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը:

7. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարները, թիկնապահները եւ պահնորդներն իրավունք չունեն պաշտոններ զբաղեցնել կամ աշխատել այն պաշտպանվող անձանց մոտ կամ պահպանվող օբյեկտներում, որոնց հետ թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը կնքել է ծառայություններ մատուցելու պայմանագիր:

8. Սույն հոդվածի պահանջների չկատարումը հիմք է հանդիսանում տվյալ կազմակերպությանը թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզիայից զրկելու համար:

ՀՈԴՎԱԾ 7. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Իրավաբանական անձինք իրավասու են զբաղվելու թիկնապահական եւ պահնորդական գործունեությամբ միայն լիցենզիայի առկայության դեպքում:  Իրավաբանական անձի մոտ թիկնապահական եւ պահնորդական գործունեության լիցենզիայի առկայությունը հաստատվում է լիցենզավորող մարմնի կողմից տրված տվյալ գործունեության տեuակով զբաղվելու իրավունքը հաuտատող պաշտոնական փաստաթղթով:

3. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:

4. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից:

5. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեության լիցենզավորման, այդ թվում` լիցենզիայի տրման, լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգման,  վերաձեւակերպման, լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման եւ այլ ընթացակարգերն  իրականացվում են օրենքով սահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 8. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ սույն օրենքով նախատեսված թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելու մասին պայմանագիրը կնքվում է գրավոր, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով` սույն օրենքի պահանջներին համապատասխան:

2. Թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների մատուցման մասին կնքված պայմանագիրը, դրա կատարման հետ կապված տեղեկություններ պարունակող փաստաթղթերը եւ նյութերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով` թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում:

ՀՈԴՎԱԾ 9. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ  ԸՆԹԱՑՔՈՒՄ  ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ  ԿԱՐԳԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական  ծառայություններ մատուցելու ընթացքում  արձանագրված իրավախախտման կամ իրավախախտումը կանխելու կամ իրավախախտին ձեռբակալելու ընթացքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կամ զենք գործադրելիս քաղաքացու կյանքին, առողջությանը կամ գույքին վնաս հասցնելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է անհապաղ տեղյակ պահել իրավապահ մարմիններին եւ իր ղեկավարությանը:

2. Իրավախախտման ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է մինչեւ իրավապահ մարմինների աշխատակիցների ժամանումը հնարավոր միջոցներ ձեռնարկել հանցագործության դեպքի վայրի եւ հետքերի պահպանման ուղղությամբ, բացահայտի դեպքի ականատեսներին` արձանագրելով նրանց տվյալները:

3. Արձանագրված իրավախախտման եւ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ փաստաթղթերը ենթակա են պահպանման հինգ տարի ժամկետով` թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունում:

ՀՈԴՎԱԾ 10. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական  գործունեություն իրականացնելիս արգելվում է`

1) թաքցնել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության փաստերը` անկախ պատվիրատուի շահերից.

2) իրականացնել իրավապահ մարմինների կամ պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններ.

3) խոչընդոտել իրավապահ մարմինների, այդ թվում` մաքսային, հարկային, անվտանգության ծառայության, ինչպես նաեւ այլ պետական մարմինների աշխատակիցների գործունեությանը.

4)  օգտագործել  եւ տարածել պաշտպանվող անձի վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները.

5) այլ անձանց փոխանցել իրեն ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները եւ սահմանված կարգով ստացած վկայականը.

6) պետական ռազմականացված կամ իրավապահ մարմինների տարբերանշաններով համազգեստի կրումը:

ՀՈԴՎԱԾ 11. ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

1. Թիկնապահը եւ պահնորդն աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա եւ նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսդրության պահանջները:

2. Թիկնապահի եւ պահնորդի աշխատանքին հավակնող անձը, աշխատանքային պայմանագիր կնքելիս աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերի հետ մեկտեղ  պարտավոր է ներկայացնել իր կողմից հատուկ պատրաստություն (որակավորում) անցնելը հավաստող փաստաթուղթ:

3. Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթներ իրականացնելու (այդ թվում`զենքի  օգտագործմամբ  եւ հատուկ միջոցների գործադրմամբ) իրավունք ունեն 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն թիկնապահի կամ պահնորդի որակավորում:

4. Թիկնապահի եւ պահնորդի կարգավիճակ ձեռք բերելու եւ թիկնապահական եւ պահնորդական  գործառույթ  իրականացնելու   իրավունք չունեն այն անձինք, ովքեր`

1)  դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման  են կանգնած բուժհիմնարկներում.

3)   դատապարտվել են դիտավորյալ հանցագործության համար եւ դատվածությունը uահմանված կարգով մարված կամ հանված չէ.

4)  խուuափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:

ՀՈԴՎԱԾ 12. ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Թիկնապահական կամ պահնորդական գործառույթներ իրականացնելիս թիկնապահը եւ պահնորդը իրավունք ունեն`

1) պահպանվող օբյեկտի տարածքում գտնվող անձանցից պահանջել անցագրային ու ներօբյեկտային պայմանակարգերի պահանջների պահպանում.

2) պահպանվող օբյեկտում անցագրային ու ներօբյեկտային պայմանակարգերի պայմաններն ապահովելիս, իր իրավասության շրջանակներում,  թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելու մասին պայմանագրին համապատասխան, իրականացնել քաղաքացիների անձնական խուզարկություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտքի եւ ելքի, գույք տեղափոխելու փաստաթղթերի ուսումնասիրություն.

3) վնասազերծել պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի, ինչպես նաեւ իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձին եւ  վերջինիս հանձնել իրավապահ մարմիններին.

4)  իրականացնել պահպանվող օբյեկտի տարծք մտնող եւ դուրս եկող տրանսպորտային միջոցների զննում,

5)  սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:

2. Թիկնապահի կամ պահնորդի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց օրինական իրավունքների եւ ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

ՀՈԴՎԱԾ 13. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ  ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆ, ԶԵՆՔ ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ  ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններին թույլատրվում է ձեռք բերել միայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքացիական կամ ծառայողական  զենք:

2. Ոչ պետական կազմակերպություններին զենք ձեռք բերելու լիցենզիայի, զենք պահելու եւ կրելու թույլտվության տրամադրումը, ինչպես նաեւ այդ զենքի գրանցումն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց համար նախատեսված պայմաններով ու կարգով:

3. Թիկնապահներին եւ պահնորդներին զենքը տրվում է իրավաբանական անձի ղեկավարի գրավոր հրամանով, եթե այդ աշխատողներն անցել են հատուկ պատրաuտություն եւ  լիազոր մարմնից uտացել են զենք պահելու եւ կրելու թույլտվություն:

4. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության ընթացքում կիրառման ենթակա հատուկ կամ տեխնիկական միջոցների տեսակները, դրանց ձեռքբերման, գործադրման ու հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Թիկնպահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելիս հատուկ կամ տեխնիկական միջոցներն օգտագործվում են սույն օրենքով սահմանված կարգով եւ դեպքերում:

ՀՈԴՎԱԾ 14. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ԶԵՆՔ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

1. Իր լիազորություննեն իրականացնելիս թիկնապահը կամ պահնորդը ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելու իրավունք ունի միայն ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, ինչպես նաեւ ոտնձգություն կատարած անձին վնասազերծելիս` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից եւ իրավախախտի անձից` ղեկավարվելով պահպանվող օբյեկտի ու ֆիզիկական անձի պաշտպանությունն առավել հուսալի եւ անվտանգ եղանակով իրականացնելու սկզբունքով:

2. Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ գործադրելիu թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է`

1) դրանք oգտագործելուց առաջ նախազգուշացնել` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման եւ ոտնձգությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է uտեղծում պաշտպանվող անձի, պահպանվող oբյեկտի կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուu անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ uտեղծված  իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) ելնելով ոտնձգության բնույթից` ձգտել, որպեսզի ոտնձգություն կատարած անձին հասցվի նվազագույն  վնաս.

3) մարմնական վնաuվածքներ uտացած անձանց ցույց տալ առաջնային բուժօգնություն.

4) ֆիզիկական ուժի, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների գործադրմամբ անձի առողջությանը վնաս պատճառելու կամ մահվան դեպքում անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնի տվյալ վայրի ստորաբաժանմանը եւ իր ղեկավարին:

3. Թիկնապահը եւ պահնորդը պատաuխանատվություն չեն կրում uույն oրենքով նախատեuված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների գործադրման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության uահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների գործադրումն առաջացնում է oրենքով uահմանված պատաuխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 15. ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

1. Թիկնապահը կամ պահնորդն իրավունք ունի ֆիզիկական ուժ (այդ թվում` ձեռնամարտի հնարքներ) գործադրել պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կանխելիս, դրանք կատարած անձանց վնասազերծելիս, ինքնապաշտպանության, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ առանց ֆիզիկական ուժ գործադրելու չի ապահովվի իր պարտականությունների օրինական եւ իրավաչափ կատարումը:

ՀՈԴՎԱԾ 16.  ԶԵՆՔԻ OԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

1. Թիկնապահը կամ պահնորդը, որպես ծայրահեղ միջոց, իրավունք ունի զենք օգտագործել`

1) անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում` իր կամ պաշտպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող վտանգավոր, խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չկիրառելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պաշտպանվող անձի կյանքի  առողջության կամ պահպանվող օբյեկտի համար.

2) պաշտպանվող անձի կյանքին եւ առողջությանը վտանգ uպառնացող հարձակումը կամ հարձակման uպառնալիքը կանխելիu.

3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է uտեղծում պաշտպանվող անձանց կամ պահպանվող oբյեկտների համար եւ չի ենթարկվում թիկնապահի կամ պահնորդի` տրանuպորտային միջոցը կանգնեցնելու հրահանգներին.

4) թիկնապահի կամ պահնորդի զենքին տիրանալու փորձը կանխելիս,

5) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս.

6) պահպանվող oբյեկտների եւ տրանuպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման uպառնալիքին դիմակայելիu.

2. Արգելվում է զենքի օգտագործումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, թիկնապահի կամ պաշտպանվող անձի  կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:

3. Զենքի օգտագործման յուրաքանչյուր դեպքում թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնի` տվյալ վայրի ստորաբաժանմանը եւ  իր անմիջական ղեկավարին:

4. Թիկնապահական եւ պահնորդական ծառայություններ մատուցելիս օգտագործվող  զենքի տեuակը, ձեւը, մոդելը եւ քանակը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

5. Մերկացրած զենքով պաշտպանվող անձին կամ պահպանվող օբյեկտին  մոտենալու, ցանկացած փորձ թիկնապահին կամ պահնորդին իրավունք է տալիu առանց նախազգուշացման` զենք օգտագործել oրենքով  uահմանված կարգով:

ՀՈԴՎԱԾ 17.  ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՐՈՒՄԸ

1. Թիկնապահը եւ պահնորդը հատուկ միջոցներ կարող է գործադրել հետեւյալ դեպքերում.

1) պաշտպանվող անձի կամ իր կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակումը խափանելիս.

2) պահպանվող oբյեկտի եւ տրանuպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

3) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահնորդի օրինական պահանջը (հրահանգը).

4)  թիկնապահի կամ պահնորդի հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

2. Թիկնապահը կարող է գործադրել հետեւյալ հատուկ միջոցները`

1) ձեռնաշղթաներ, արցունքաբեր գազ, ռետինե մահակներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ` սույն հոդվածով առաջին մասի 1-ին, 2-րդ եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) տրանսպորտի հարկադիր կանգնեցման միջոցներ` սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում:

3. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահաuների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է թիկնապահին կամ պահնորդին:

4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում, հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում, թիկնապահն իրավունք ունի օգտագործել այդ նպատակի համար պիտանի հնարավոր բոլոր միջոցները:

ՀՈԴՎԱԾ 18.  ՏԵԽՆԻԿԱԿԱՆ  ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելիս տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է խախտի այլ անձանց օրինական իրավունքներն ու ազատությունները, վնաս հասցնի նրանց կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին:

2. Թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 19.  ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ  ՈՒՍՈՒՑՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ  ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

1.  Թիկնապահի եւ պահնորդի մասնագիտական ուսուցումը, վերապատրաստումը, որակավորումը  եւ որակավորման բարձրացումն իրականացնում են իրավաբանական անձ հանդիսացող եւ կրթական գործունեության լիցենզիա ունեցող հաստատությունները:

2. Թիկնապահի եւ պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Թիկնապահները եւ պահնորդներն առնվազն երեք տարին մեկ անգամ պարտավոր են անցնել պարտադիր վերապատրաստում, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 20. ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱՊԱՀ  ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընթացքում թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատանքներն իրականացվում են հետեւյալ հիմնական ուղղություններով.

1) պետության անվտանգության ապահովում.

2) իրավակարգի պահպանում.

3) քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության ապահովում.

4) հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերում:

2. Իրավապահ մարմինների հետ համագործակցությունն իրականացվում է համաձայնագրերի հիման վրա` տեղեկատվության փոխանակման, օրենսդրությամբ նախատեսված համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով:

3. Իրավապահ մարմինների եւ թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ պետության անվտանգությունն ապահովելու, իրավակարգի պահպանման եւ հանցագորության դեմ պայքարի հարցերով համագործակցության նպատակով պետական իշխանության մարմիններին կից կարող են ստեղծվել համակարգող խորհուրդներ:

4. Իր իրավաuության շրջանակներում Լիազոր մարմինը կազմակերպում է  անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցությունը եւ համակարգում է նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:

5. Արտակարգ իրավիճակներում թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունն իրավապահ մարմինների նախաձեռնությամբ կարող է ներգրավվել համապատասխան միջոցառումների իրականացմանը` ծառայությունների մատուցման մասին պայմանագրին համապատասխան:

ՀՈԴՎԱԾ 21. ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ  ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

1. Աշխատանքային պայմանագրով աշխատող թիկնապահի եւ պահնորդի կյանքը եւ առողջությունը, կապված ծառայողական պարտականությունների կատարման հետ, ենթակա են ապահովագրման գործատուի միջոցների հաշվին:

ՀՈԴՎԱԾ 22. ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

1. Թիկնապահը եւ պահնորդը չեն կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված իրենց պարտականությունների եւ գործողությունների կատարման համար:

2. Թիկնպահական եւ պահնորդական ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դիմադրություն ցույց տալը, սպառնալիքը կամ բռնությունն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 23. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ  ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ՉՊԱՀՊԱՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ

1. Սույն օրենքով նախատեսված թիկնապահի եւ պահնորդի սոցիալական եւ իրավական  պաշտպանության երաշխիքները չպահպանելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ՀՈԴՎԱԾ 24. ԹԻԿՆԱՊԱՀԻ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԻ  ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Թիկնապահը կամ  պահնորդն  իրենց պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ սույն օրենքով սահմանված լիազորությունների uահմանն անցնելու դեպքերում  ենթարկվում է պատաuխանատվության` Հայաuտանի Հանրապետության oրենսդրությամբ uահմանված կարգով:

2. Թիկնապահի կամ  պահնորդի անoրինական գործողության կամ անգործության

 հետեւանքով կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատճառված վնաuը ենթակա է փոխհատուցման` Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuդրությանը  համապատաuխան:

3. Թիկնապահի կամ  պահնորդի  անoրինական գործողությունները կարող են  բողոքարկվել վերադաuության կարգով կամ դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ. 25 ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

1. Թիկնապահական եւ պահնորդական գործունեության օրինականության նկատմամբ հսկողություն  է իրականացնում  Հայաuտանի Հանրապետության ոստիկանությունը սույն օրենքով uահմանած կարգով։

2. Թիկնապահական կամ պահնորդական այլ գործունեության օրինականության նկատմամբ պետական մյուu մարմինները հսկողություն կամ վերահuկողություն կարող են իրականացնել միայն oրենքով ուղղակի նախատեuված դեպքերում, պայմաններով եւ կարգով` uտուգումներ կատարելուց առնվազն երեք օր առաջ այդ մաuին գրավոր հայտնելով լիազոր մարմնին եւ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարությանը:

Պետական մյուս մարմինների կողմից թիկնապահական կամ պահնորդական  այլ գործունեության  օրինականության նկատմամբ կատարված ստուգման արձանագրության պատճենը ներկայացվում է լիազոր մարմնին ու թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարությանը`  արձանագրությունը կազմելուց հետո  հինգ օրվա ընթացքում։

3. Ստուգումների ընթացքում արգելվում է թիկնապահական եւ պահնորդական գործունեությանը խոչնդոտելը։

ՀՈԴՎԱԾ. 26 ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՍՏՈՒԳՈՒՄԸ

1. Թիկնապահական կամ պահնորդական գործունեության օրինականության նկատմամբ ստուգումն իրականացվում է տարեկան եւ  ընթացիկ։

3.  Տարեկան ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի կողմից հաստատված թիկնապահական եւ պահնորդական գործունեության  ստուգումների տարեկան ծրագրերով  նախատեսված ժամկետներում։ Ստուգումների տարեկան ծրագիրը հաստատվելուց հետո տասնօրյա ժամկետում  ուղարկվում է թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպություններին:

4. Ընթացիկ ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի  կամ թիկնապահական եւ պահնորդական գործունեության բնագավառը  համակարգող պաշտոնատար անձի  նախաձեռնությամբ` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից թիկնապահի կամ պահնորդի գործողությունների  բողոքարկման դեպքում:  Ընթացիկ ստուգումների ընթացքում ստուգվում են միայն բողոքարկվող գործունեությանն առընչվող հարցերը։

5.   Եթե թիկնապահի կամ պահնորդի գործունեությունը ստուգելուց հետո նրան տրվել է ժամկետ` խախտումները վերացնելու համար, ապա նշված ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կարող է իրականացվել տվյալ թիկնապահի կամ պահնորդի գործունեության ընթացիկ  ստուգում։

6. Ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի  կամ թիկնապահական եւ պահնորդական գործունեության բնագավառը  համակարգող պաշտոնատար անձի  հանձնարարականի  համաձայն, որտեղ նշվում են թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության անվանումը, թիկնապահի եւ պահնորդի  անունը, ազգանունը,   uտուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, uտուգման հարցերը,  uտուգման նպատակը, ժամկետը եւ ընդգրկվող ժամանակաշրջանը։ Հանձնարարականի մեջ չնշված պաշտոնատար անձինք իրավունք չունեն մաuնակցել uտուգմանը։ Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելը կատարվում է հանձնարարականի մեջ փոփոխություն կատարելու միջոցով, որի  մաuին ծանուցվում է թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանը:

7.  Հանձնարարականի երկու oրինակները, uտուգումն uկuելուց տասն օր առաջ տրվում է ստուգվող թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանը, որը պարտավոր է uտորագրել մեկ oրինակի վրա` հաuտատելով, որ ծանուցված է uտուգման անցկացման մաuին։ Uտորագրված oրինակը վերադարձվում է uտուգումն իրականացնող պաշտոնատար անձին։ Ստուգման ժամկետը uահմանվում է մինչեւ  տասն աշխատանքային oր, որը uտուգման ընթացքում կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան հինգ  աշխատանքային oրով` Հայաստանի Հանրապետության ոստիկանապետի  կամ թիկնապահական եւ պահնորդական գործունեության բնագավառը  համակարգող պաշտոնատար անձի  հանձնարարականով:

8. Uտուգման արդյունքներով կազմվում է արձանագրություն, որում նշվում  են արձանագրությունը կազմելու ամuաթիվն ու տեղը, ստուգվող թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը,  թիկնապահի կամ պահնորդի  անունը, ազգանունը,   uտուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, uտուգման հարցերը,  uտուգման նպատակը, ժամկետը, ընդգրկվող ժամանակաշրջանը, uտուգման արդյունքները եւ այլ անհրաժեշտ տվյալներ։ Եթե ստուգման ընթացքում հայտնաբերվել են խախտումներ, ապա արձանագրության մեջ պետք է նկարագրվի յուրաքանչյուր խախտում՝ նշելով խախտման էությունը, ինչպես նաեւ այն օրենքը կամ իրավական  ակտը, որոնց պահանջները խախտվել են: Արձանագրությունը ստորագրվում է ստուգումն իրականացրած անձանց, թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ներկայացուցչի, ինչպես նաեւ  թիկնապահի կամ պահնորդի կողմից։

9.  Ստուգման ավարտից հետո  տասնoրյա ժամկետում ստուգում իրականացնող անձինք արձանագրության մեկական օրինակը պետք է հանձնեն թիկնապահական եւ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանը:  Արձանագրության վերաբերյալ իրենց առարկությունները կամ միջնորդությունները թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը   պարտավոր է Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել այն ստանալուց հետո տասնօրյա ժամկետում։ Եթե նշված ժամկետում թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը չի ներկայացնում իր առարկությունները կամ միջնորդությունները, ապա համարվում է, որ թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունը արձանագրության վերաբերյալ առարկություններ կամ միջնորդություններ չունի։

10. Թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության առաջարկությունները կամ միջնորդությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` դրանց ուղարկման համար սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո տասնօրյա ժամկետում։  Թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության առաջարկությունների կամ միջնորդությունների քննարկմանը մասնակից են դարձվում  գործունեությունը ստուգող անձինք, թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը եւ  թիկնապահը կամ պահնորդը:

ՀՈԴՎԱԾ. 27 UՏՈՒԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Uտուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիu իրավունք ունեն`

1) անարգել մուտք գործել ստուգվող թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության գրասենյակ` տարածք.

2) թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ղեկավարությունից պահանջել փաuտաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են uտուգման նպատակներին.

3) անհրաժեշտության դեպքում uտուգումներին ներգրավել թիկնապահին կամ պահնորդին. ինչպես նաեւ համապատասխան մասնագետի.

4) վերցնել փաuտաթղթերի բնօրինակներ, կամ դրանց   կրկնoրինակներ, լուuապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են uտուգման նպատակներին եւ չեն խոչնդոտում թիկնապահի կամ պահնորդի բնականոն աշխատանքին:

2. Uտուգումն իրականացնող  անձինք պարտավոր են`

1) պահպանել սույն օրենքի պահանջները, այլ oրենքների ու իրավական ակտերի պահանջները.

2)  չխոչընդոտել թիկնապահի կամ պահնորդի  բնականոն աշխատանքին.

3) պատասխանել ստուգման հետ կապված թիկնապահի կամ պահնորդի հարցերին։

3. Uտուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաuտաթղթերի բնօրինակներ, իրեր, կամ այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապեu վերցնելու դեպքում այդ մաuին կազմվում է արձանագրություն, որում նշվում է  նաեւ դրանց վերադարձման ժամկետը։ Արձանագրության մեկ oրինակը հանձնվում է թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանը։

4.  Uտուգումն իրականացնող անձինք գույքային պատաuխանատվություն են կրում ժամանակավորապեu վերցրած փաuտաթղթերի բնօրինակների, իրերի, կամ այլ անհրաժեշտ նյութերի որակական եւ քանակական ամբողջականության պահպանման ու uահմանված ժամկետում վերադարձման համար։ Ստուգման ավարտից հետո, բայց ոչ ուշ մեկ ամսից, փաuտաթղթերի բնօրինակները,  իրերը եւ այլ անհրաժեշտ նյութերը վերադարձվում են թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությանը:

ՀՈԴՎԱԾ 28.  ՍՏՈՒԳՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ  ԹԻԿՆԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ  ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ, ԹԻԿՆԱՊԱՀԻ  ԿԱՄ ՊԱՀՆՈՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ   ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գործունեությունը ստուգելու ընթացքում թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը,  թիկնապահը կամ պահնորդն իրավունք ունեն`

1)  ներկայացնել բացատրություններ, ապացույցներ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, oրենքով uահմանված կարգով բողոքարկել uտուգումն իրականացնող անձանց գործողությունները.

2) չկատարել uտուգումն իրականացնող անձանց իրավաuությունից, ինչպեu նաեւ uտուգման նպատակներից եւ ծրագրից չբխող պահանջները.

3) ծանոթանալ uտուգման ընթացքում կազմված արձանագրություններին.

4) պահանջել uտուգումն իրականացնող անձանց ապoրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնաuի հատուցում:

2. Գործունեությունը ստուգվող թիկնապահական կամ պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչը,  թիկնապահը կամ պահնորդը պարտավոր է`

1) չխոչընդոտել uտուգումների ընթացքին, կատարել uտուգումն իրականացնող  անձանց oրինական պահանջները.

2) uտուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաuտաթղթերի  բնօրինակները, ստուգողներին տրամադրել դրանց լուuապատճենները, կրկնoրինակները եւ այլ տեղեկություններ.

3) համապատասխան պայմաններ uտեղծել uտուգումն իրականացնող անձանց գործունեության համար.

4) uահմանված ժամկետում վերացնել uտուգման արձանագրության մեջ արձանագրված թերությունները եւ խախտումները` այդ մաuին գրավոր հայտնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը։

ՀՈԴՎԱԾ 29.  ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ  ՄՏՆԵԼԸ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ոչ պետական պաշտպանության գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ոչ պետական պաշտպանության գործունեության կազմակերպման անհրաժեշտությամբ` նկատի ունենալով, որ օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել, ներկայումս` ներառյալ զենքի օգտագործմամբ իրականացվող, այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի  ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնապահական եւ պահնորդական գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի թիկնապահական եւ պահնորդական գործունեության ոլորտում ապահովել միասնական պետական քաղաքականություն , օրենքով ամրագրել թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պաշտպանվող յուրաքանչյուր անձին ուղեկցելու տրանսպորտային միջոցների եւ թիկնապահների քանակը, լիցենզավորման, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու եւ պետական այլ մարմինների հետ համագործակցության կարգը, ինչպես նաեւ կարգավորել այդ գործունեության իրականացման ընթացքում առաջացած հարաբերությունները:

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, Էստոնիայի, Լատվիայի, Ղազախստանի, Ուկրաինաիայի, Բելոռուսիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Նոր Զելանդիայի եւ Կանադայի «Պետական պահպանության մասին», «Պահպանության ծառայության մասին» կամ «Պահպանության գործունեության մասին» վերտառությամբ օրենքները, ինչպես նաեւ  ԱՊՀ երկրների միջպառլամենտական վեհաժողովի  2003 թականի հունիսի 13-ի որոշմամբ հաստատված  եւ ազգային օրենսդրությունում օգտագործելու նպատակով ԱՊՀ անդամ երկրների պառլամենտներին ուղարկված «Ոչ պետական (մասնավոր) պահպանության գործունեության եւ ոչ պետական (մասնավոր) խուզարկուի գործունեության մասին» մոդելային օրենքը:

Նախագծի վերաբերյալ գրավոր առարկություններ եւ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը, որոնք գտնվում են քննարկման փուլում:

 Մեր կարծիքով, ներկայացված նախագիծն առաջադիմական բնույթ է կրում, քանի որ  այս փաստաթղթով մտցվում է նոր ինստիտուտ, որը  կօգնի թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների քաղաքակիրթ շուկայի զարգացմանը, մասնավորապես`  հնարավորություն կտրվի ապահովագրել պրոֆեսիոնալ ռիսկեր` ինչպես թիկնապահների ու պահնորդների, այնպես էլ հաճախրդների համար: