Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12311-07.09.2011-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հողի հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության 1994 թվականի ապրիլի   27-ի ՀՕ-101 օրենքի 10-րդ հոդվածում`

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ» եւ «ժ» կետերով.

«թ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերի ու շինությունների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգեւոր?մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի) ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերը: Սույն կետում նշված շենքերի եւ շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում` համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք` այդ հողամասերի համար:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին (Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը) ազատվում է նաեւ իրեն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` սույն հոդվածի «թ» կետով սահմանված շենքերի ու շինությունների զբաղեցրած, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված հողի հարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի եւ տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասից կամովին հրաժարվելու դեպքում համայնքային կամ պետական սեփականություն ճանաչված հողամասերի սեփականատեր հանդիսացած ֆիզիկական անձինք ազատվում են նաեւ այդ հողամասերի համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված եւ չվճարված հողի հարկի, ինչպես նաեւ այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված՝ հարկային օրենսդրությամբ սահմանված եւ չվճարված տույժերի գումարների վճարումից: Հողամասից կամովին հրաժարված ֆիզիկական անձանց հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանվող արտոնությունը տարածվում է նաեւ 2011 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքն ուժի մտնելը ծագած հարաբերությունների վրա:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) (այսուհետ` Եկեղեցի) սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները գույքահարկից եւ հողի հարկից ազատելու անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները

«Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում, հողի հարկի արտոնությունից օգտվողների ցանկում տեղ չեն գտել Եկեղեցուն պատկանող եկեղեցիները, հոգեւոր?մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Եկեղեցու  ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները: «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն` գույքահարկից ազատվում են միայն «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաեւ կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող՝ մինչեւ 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան՝ կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները:» Արտոնությունը չի տարածվում 1991 թվականից հետո կառուցված կրոնական, պաշտամունքային շենքերին ու շինություններին, ինչպես նաեւ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիներին:Հստակ չի սահմանվում «կրոնական, պաշտամունքային շենքեր ու շինություններ» հասկացությունը:

«Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 28.11.2006թ. ՀՕ-223-Ն օրենքով (ուժի մեջ է մտել 01.01.2007թ.-ից) «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սահմանվեցին հողի հարկի պարտավորությունների առաջացման եւ դադարման նոր դրույթներ`

Հողի հարկի պարտավորությունն առաջանում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ օրենքով սահմանված կարգով սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հողի հարկի պարտավորությունը դադարում է հարկվող օբյեկտ համարվող հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության կամ մշտական օգտագործման իրավունքն օրենքով սահմանված կարգով դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

Միաժամանակ, սահմանվեց, որ ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր սեփականատիրոջն են անցնում օրենքով սահմանված կարգով սեփականության իրավունքի ծագման օրվա դրությամբ առկա` տվյալ հարկվող օբյեկտի համար հողի հարկի չմարված հարկային պարտավորությունները:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան  իրավական ակտում կատարված փոփոխությունների կամ լրացումների, բացառությամբ նրա առանձին մասերը վերացված կամ անվավեր կամ չեղյալ ճանաչելու դեպքերի, գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա, եթե «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով, ինչպես նաեւ փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ: «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 28.11.2006թ. ՀՕ-223-Ն օրենքով այլ բան սահմանված չլինելու պարագայում ֆիզիկական անձի կողմից հարկվող օբյեկտն օտարելու դեպքում նոր օտարման օրվա դրությամբ առկա չմարված հարկային պարտավորությունները նոր սեփականատիրոջն անցնելու դրույթը տարածվում է 01.01.2007թ.-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին, իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերից դրանց սեփականատերերի հրաժարվելու հիմքով (օրենսգրքի 101-րդ հոդված) հողամասի նկատմամբ իրավունքը դադարելու դեպքում այդ հողամասերն օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում են համայնքների սեփականությանը: Օրենսգրքի 101-րդ հոդվածին համապատասխան` հողամասի նկատմամբ իրավունքները դադարում են նման իրավունքներ ունեցող քաղաքացու` հողամասից կամովին հրաժարվելու մասին դիմումի հիման վրա: Դիմումն ստանալուց հետո` 15-օրյա ժամկետում, համայնքի ղեկավարը կայացնում է որոշում համապատասխան հողամասը համայնքային սեփականություն, իսկ մարզպետը` պետական սեփականություն ճանաչելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարի, մարզպետի որոշումը ենթակա է պետական գրանցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Եթե 01.01.2007 թ.-ից սկսած ֆիզիկական անձանց կողմից հողամասից կամովին հրաժարվելու դեպքում «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով հողի պարտավորությունների հարցը որոշակիորեն կարգավորվում է` չկատարած պարտավորություններն անցնում են համայնքին կամ պետությանը, որոնք հողի հարկ վճարող չեն հանդիսանում, ապա մինչեւ 01.01.2007թ. ֆիզիկական անձանց կողմից հողամասից կամովին հրաժարվելու դեպքում հողի հարկի պարտավորությունները շարունակում են հաշվառվել որպես հողամասից հրաժարված ֆիզիկական անձի պարտավորություններ, իսկ դրանց վճարումն էլ իրատեսական չէ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ս. թ. փետրվարի 17-ին ՀՀ Նախագահի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եկեղեցուն` պետական սեփականություն հանդիսացող գույք, եկեղեցապատկան շենքերի եւ շինությունների զբաղեցրած, դրանց սպասարկման եւ պահպանման համար հատկացվող տարածքներ սեփականության իրավունքով փոխանցելու, Եկեղեցուն հարկային որոշ արտոնություններ տրամադրելու, ինչպես նաեւ Եկեղեցու սեփականություն հանդիսացող պատմական հուշարձանների պահպանմանը վերաբերող հարցեր:

ՀՀ կառավարությանը տրված հանձնարարականներից մեկը վերաբերվում է Եկեղեցուն պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները գույքահարկից եւ հողի հարկից ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Եկեղեցուն պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր?մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները գույքահարկից եւ հողի հարկից ազատելու նպատակով են մշակվել «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Բացի այդ, «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման դեպքում սահմանել հողի հարկի գծով արտոնություն, նկատի ուենալով նաեւ հողամասը համայնքային կամ պետական սեփականություն համարվելու դեպքում պարտավորությունների վերացման հստակեցման հարցերը համայնքի կամ պետության համար:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:

6. Ակնկալվող արդյունք

 Եկեղեցուն սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները, հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգեւոր?մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական եւ ծիսական պարագաների արտադրության եւ իրացման համար օգտագործվող կառույցների, Եկեղեցու ներքին սպասարկումն իրականացնող արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքները գույքահարկից եւ հողի հարկից ազատելը, ինչպես նաեւ հողամասի նկատմամբ իրավունքների դադարեցման դեպքում` հողի հարկի գծով արտոնության սահմանում:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) պատկանող շենքերի ու շինությունների, ինչպես նաեւ դրանց սպասարկման եւ օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի նկատմամբ գույքահարկի եւ հողի հարկի հաշվառում եւ փաստացի գանձում չի իրականացվել, ուստի համայնքների բյուջեներում եկամուտների նվազեցում չի առաջանա: Վերոնշյալ հիմնավորմամբ նախագծերում ներառվել է այն դրույթը, համաձայն որի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հարկային արտոնությունների տրամադրման հետեւանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ: