Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետում «օբյեկտներ են.» բառերից հետո լրացնել «,բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով փոխանցված եւ փոխանցվող եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների.» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածը լրացնել նոր «1.2.» մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«1.2. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր «2.1» ենթակետով` հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին).»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: