Armenian ARMSCII Armenian
Կ-12312-07.09.2011-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «օբյեկտներ են» բառերից հետո   լրացնել «, բացառությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով փոխանցված եւ փոխանցվող եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների կառուցապատման եւ սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի  64-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  1.2-րդ մասով.

«1.2. Պետության եւ համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների եւ եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին).»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: