Հոդված 1 .«Գիտության եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ կետի առաջին նախադասությունում «պետությունը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսում է նախորդ տարվա համեմատ բյուջեի եկամտային մասի աճին համամասնորեն ավելացող գումարից ոչ պակաս հատկացումներ» բառերը փոխարինել «սկսած 2005 թվականից, պետությունը միջոցներ է հատկացնում պետական բյուջեի տարեկան ծախսային մասի երեք տոկոսից ոչ պակաս չափով» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է պետական քաղաքականությամբ ֆինանսապես նպաստել գիտության եւ որպես հետեւանք տնտեսության զարգացմանը։