Հոդված 1. «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2010 թվականի հոկտեմբերի 26, ՀՕ-146) կատարել հետեւյալ փոփոխությունները`
1) Օրենքի վերնագրում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:
2) Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում «ձայնագրված տեսաձայնային մագնիսական կրիչների (այսուհետ՝ սկավառակ)» բառերը փոխարինել «ամրագրված մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների (այսուհետ՝ կրիչ)» բառերով:
3) Օրենքի ամբողջ տեքստում «սկավառակ» բառը իր բոլոր հոլովաձեւերով փոխարինել «կրիչ» բառով` համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: