ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության` 2003 թվականի ապրիլի 18-ի Քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`
1) 1-ին մասում «տեսաձայնային մագնիսական կրիչի վրա ձայնագրելը» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների վրա ամրագրելը» բառերով:
2) 3-րդ եւ 4-րդ մասերում «տեսաձայնային մագնիսական կրիչների» բառերը փոխարինել «մագնիսական, օպտիկական, թվային, լազերային եւ ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: