Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-153-06.11.2003,02.02.2004-ՊԻ,ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ` Օրենսգիրք) կատարել հետեւյալ փոփոխությունները եւ լրացումները.

ՀՈԴՎԱԾ 1. Օրենսգրքի 20 հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 29 հոդվածում`

1) առաջին մասը «համար» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքի հատուկ մասով նախատեսված դեպքերում» բառերով.

2) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Այդպիսի իրավունքից զրկելու ժամկետը չի կարող մեկ ամսից պակաս լինել։».

3) չորրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Հատուկ իրավունքից զրկում նշանակում է դատարանը»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 123 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 123. Անվտանգության ամրագոտիների կամ մոտոսաղավարտի օգտագործման կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոց վարելը անվտանգության ամրագոտիով չկապված վարորդի կողմից, անվտանգության ամրագոտիներով չկապված ուղեւորներ տեղափոխելը, եթե տրանսպորտային միջոցի կոնստրուկցիայով նախատեսված են անվտանգության ամրագոտիներ, ինչպես նաեւ մոտոցիկլետ վարելը կամ մոտոցիկլետով ուղեւորներ տեղափոխելը առանց մոտոսաղավարտի կամ չկոճկված մոտոսաղավարտով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կեսի չափով:

Սույն օրենսգրքի 10-րդ գլխում տրանսպորտային միջոցներ ասելով պետք է հասկանալ ավտոմեքենաների բոլոր տեսակները, տրակտորները եւ մյուս ինքնագնաց մեքենաները, տրամվայները եւ տրոլեյբուսները, ինչպես նաեւ մոտոցիկլետները եւ մեխանիկական տրանսպորտի մյուս միջոցները»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգրքի 1231 հոդվածում`

1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցների վրա լուսային եւ ձայնային՝ ներառյալ հատուկ սարքավորումներ տեղադրելու կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ տրանբպորտային միջոցների վարորդների նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի չափով՝ նշված սարքավորումների բռնագրավմամբ».

2) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտներին չհամապատասխանող կարմիր լույսեր, կարմիր լույս անդրադարձնող միջոցներ կամ կարմիր լույս անդրադարձնող նյութեր, ճանապարհային երթեւեկության անվտանգությանը սպառնացող լուսային կամ գերհզոր ձայնային երաժշտական ազդանշաններ արձակելու համար լրացուցիչ սարքավորումներ տեղադրելը, ինչպես նաեւ օպերատիվ ծառայությունների ավտոմեքենաների համար նախատեսված գունագծանկարչական սխեմաները ապօրինի օգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով, իսկ տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով՝ նշված սարքավորումների բռնագրավմամբ»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգիրքը 1231 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով.

«Հոդված 1232 . Սահմանված կարգով չգրանցված կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը

Սահմանված կարգով չգրանցված կամ պետական տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 1233 . Պետական համարանիշների տեղադրման կանոնները խախտելը

Անընթեռնելի (վնասված, գունաթափ) կամ ստանդարտին չհամապատասխանող պետհամարանիշներով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Առանց պետհամարանիշի տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի վրա ակնհայտ կեղծ կամ փոխարինված պետհամարանիշ տեղադրելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ կամ փոխարինված պետհամարանիշով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Հոդված 1234 . Ապակիների վարագուրապատումը կամ լուսաթափանցելիության պահանջները խախտելը

Ապակիների վարագուրապատումը կամ ԳՕՍՏ 5727-88 ստանդարտի պահանջներին ապակիների լուսաթափանցելիության չհամապատասխանումով տրանսպորտային միջոց վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 1235 . Բեռնափոխադրման կանոնները եւ քարշակման կանոնները խախտելը

Մեծածավալ, ծանրակշիռ, վտանգավոր բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում վարորդների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Քարշակման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Հոդված 1236 . Տրանսպորտային միջոցների շահագործման պայմանները խախտելը կամ առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցներ վարելը

Ճանապարհային երթեւեկության կանոնների հիմնական դրույթների պայմանները, որոնց ապահովման դեպքում է թույլատրվում տրանսպորտային միջոցների շահագործումը, խախտելը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված այլ դեպքերի՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Առանց համապատասխան թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Արգելակման համակարգի, ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման /ավտոգնացքի կազմում/ անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցները վարորդների կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 124 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 124. Երթեւեկության սահմանված արագությունը գերազանցելը

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը ժամում 10-ից 30 կմ չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը ժամում 30-ից 60 կմ չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի շարժման արագությունը գերազանցելը ժամում 60 կմ –ից ավելի չափով`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` երեք ամսից մինչեւ վեց ամիս ժամանակով:»

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգիրքը 1241 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով.

«Հոդված 1242 . Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը

Լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Հոդված 1243 . Տրանսպորտային միջոցների կայանման կամ կանգառի կանոնները խախտելը

Տրանսպորտային միջոցի կայանման կամ կանգառի կանոնները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Տրանսպորտային միջոցի կայանումը կամ կանգառը ճանապարհի երթեւեկելի մասում, որը առաջացրել է խոչընդոտ այլ տրանսպորտային միջոցների շարժման համար, հավասարապես նաեւ կայանումը կամ կանգառը թունելում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 1244 . Մարդկանց փոխադրման կանոնները խախտելը

Մարդկանց փոխադրման կանոնները խախտելը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ, երրորդ եւ չորրորդ մասերով նախատեսված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Ավտոմեքենայի խցիկից դուրս (բացառությամբ Ճանապարհային երթեւեկության կանոններով թույլատրված դեպքերի) մարդ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Միջքաղաքային ուղեւորատար ավտոտրանսպորտով նստատեղերի քանակից ավելի թվով ուղեւորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ներքաղաքային ուղեւորատար երթուղային տաքսիներով նստատեղերի քանակից ավելի թվով ուղեւորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

Հոդված 1245 . Խաչմերուկներն անցնելու կանոնները խախտելը

Վարորդի կողմից խաչմերուկներն անցնելու կանոնները խախտելը, բացի սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսվածից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Խաչմերուկն անցնելու առավելության իրավունքից օգտվող տրանսպորտային միջոցին զիջելու Ճանպարհային երթեւեկության կանոնների պահանջը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Հոդված 1246 . Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումը, որոնք տուժողի առողջությանը թեթեւ վնաս են պատճառել

Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտումները, որոնք տուժողի առողջությանը թեթեւ վնաս են պատճառել`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում չորսից մինչեւ վեց ամիս ժամանակով:

Հոդված 1247 . Շարժման ուղղության փոփոխության կանոնները խախտելը

Շարժման ուղղության փոփոխության կանոնները խախտելը `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Վազանցի կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Վազանցի ժամանակ հանդիպակաց գոտի դուրս գալը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 1248 . Արտաքին լուսային սարքերի, վթարային ազդանշանիչի կամ վթարային կանգառի նշանի օգտագործման կանոնները խախտելը

Արտաքին լուսային սարքերի, վթարային ազդանշանիչի կամ վթարային կանգառի նշանի օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 1249 . Ուսումնական վարման կանոնները խախտելը

Ուսումնական վարման կանոնները խախտելը տրանսպորտային միջոց վարել սովորեցնող վարորդի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 12410 . Ճանապարհային նշանների կամ երթեւեկելի մասի գծանշման պահանջները խախտելը

Ճանապարհային նշանների կամ երթեւեկելի մասի գծանշման պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 12411 . Հետիոտնային անցատեղերի անցման կանոնները խախտելը

Հետիոտնային անցատեղերի անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Հոդված 12412 . Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը

Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից անհետաձգելի անհրաժեշտության հետ չկապված ձայնային ազդանշան տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 12413 . Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատակցի պահանջը վարորդների կողմից չկատարելը

Տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության աշխատակցի պահանջը վարորդների կողմից չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Հոդված 12414 . Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում պարտականությունները չկատարելը

Վարորդի կողմից Ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված պարտականությունները չկատարելը կապված ճանապարհատրանսպորտային պատահարի հետ, որին ինքը մասնակից է հանդիսանում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվածից՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, որի մասնակիցն ինքն է հանդիսանում՝

առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում՝ վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով կամ վարչական կալանք մինչեւ տասնհինգ օր ժամանակով:

Հոդված 12415 . Բնակելի գոտիներում տրանսպորտային միջոցների երթեւեկության համար սահմանված կանոնները խախտելը

Բնակելի գոտիներում տրանսպորտային միջոցների երթեւեկության համար սահմանված կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 12416 . Տրանսպորտային միջոցի խցիկում ծխելը

Վարորդի կողմից երթեւեկության ընթացքում տրանսպորտային միջոցի խցիկում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 125 hոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, գծանցից հետո առաջացած խցանումից գծանցի վրա կանգնելը, ինչպես նաեւ փակ կամ փակվող ուղեփակոցի, լուսացույցի արգելող ազդանշանի, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում երկաթուղային գծանց մուտք գործելը վարորդների կողմից՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ ամսից մինչեւ երեք ամիս ժամանակով

Գծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցները շրջանցելը, հանդիպակած երթեւեկության գոտի դուրս գալը, ուղեփակոցը ինքնակամ բացելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով

Երկաթուղային գծանցներում տրանսպորտային միջոցների երթեւեկելու կանոնները վարորդների կողմից խախտելը բացի սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում նշված խախտումներից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։»

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 126 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տրանսպորտային միջոցը հարբած կամ թմրամիջոց օգտագործած վիճակում գտնվող վարորդի կողմից վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով:

Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնվելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում երկուսից մինչեւ երեք տարի ժամանակով, ընդ որում զրկման ժամկետի սկիզբ է համարվում սույն հոդվածի առաջին մասում նշանակված ժամկետի ավարտը:

Նույն արարքը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցի վարումը հարբած կամ թմրամիջոց օգտագործած վիճակում գտնվող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով:

Սահմանված կարգին համապատասխան հարբածության կամ թմրամիջոցների օգտագործման վիճակի ստուգում անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասունապատիկից մինչեւ հիսունապատիկի չափով կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում վեց ամսից մինչեւ մեկ տարի ժամանակով։»

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 127 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 127. Ճանապարհային երթեւեկության այլ կանոնները խախտելը

Ճանապարհային երթեւեկության այն կանոնների խախտումները, որոնք նախատեսված չեն սույն օրենսգրքով`

առաջացնում են նախազգուշացում:»

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 128 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 128. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը, նաեւ առանց վարորդական վկայականի կամ այլ փաստաթղթերի տրանսպորտային միջոցներ վարելը

Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոցներ վարելը, հավասարապես տրանսպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

Տրանսպորտային միջոցները առանց վարորդական վկայականի, տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերի, ուղեգրի կամ երթուղային թերթի (բացառությամբ ոչ պետական տրանսպորտային միջոցների), տրանսպորտային միջոցը վարելու համար օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի (տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ բացակայության դեպքում) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկից մինչեւ հնգապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված խախտումների առկայության դեպքում տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային եւ մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Սույն հոդվածի երկրորդ մասում նշված խախտումների առկայության դեպքում տրանսպորտային միջոցներին, բեռներին, ճանապարհներին, ճանապարհային եւ մյուս կառուցվածքներին կամ այլ գույքի վնաս հասցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով:»

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 129 հոդվածում`

ա) առաջին մասի սանկցիայից հանել «տասնապատիկից մինչեւ» բառերը.

բ) երկրոդ մասի սանկցիայից հանել «քսանապատիկից մինչեւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգիրքը 130 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով.

«Հոդված 1311 . Տրանսպորտային միջոց վարելիս ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելը

Տրանսպորտային միջոց վարելիս ընթացքի ժամանակ ռադիոկապից եւ հեռախոսակապից օգտվելը, եթե դրանք կահավորված չեն առանց ձեռքերի օգտագործման այդ սարքերից օգտվելու սարքավորումներով /բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, օպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների վարորդների/՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով։»

Հոդված 1312 . Ճանապարհածածկույթը եւ մայթերը աղբոտելը

Ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմից ճանապարհածածկույթը եւ մայթերը աղբոտելը` այն է աղբ եւ այլ առարկաներ թափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով։

Հոդված 1313 . Ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների, երկաթուղային գծանցների վերանորոգման եւ պահպանման կանոնները խախտելը

Ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների, երկաթուղային գծանցների վերանորոգման եւ ճանապարհներն երթեւեկության համար անվտանգ վիճակում պահելու կանոնները խախտելը կամ ճանապարհային երթեւեկությունում առաջացած խոչընդոտները ժամանակին վերացնելու համար միջոցներ չձեռնարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ճանապարհների, ճանապարհային ինժեներական շինությունների, երկաթուղային գծանցների վիճակի համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասունապատիկի չափով:

Հոդված 1314 . Տրանսպորտային միջոցը վարելու եւ շահագործելու իրավունքների ապօրինի սահմանափակումը

Վարորդի կամ տիրապետողի` տրանսպորտային միջոցը վարելու, օգտագործելու կամ շահագործելու իրավունքների սահմանափակումը, որը նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 1315 . Տրանսպորտային միջոցների վարման եւ շահագործման օրինական գործունեությանը արգելք հանդիսանալը

Անիվների ուղեփակումը, տրանսպորտային միջոցների տեղահանումը, պետհամարանիշների հանումը, սահմանված կարգով վարորդական վկայական ստացած անձանց տրանսպորտային միջոց վարելու տեսության եւ պրակտիկայի քննություն հանձնելու հարկադիր ուղարկելը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի, վարորդների եւ ճանապարհային երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ վարչական տույժի` սույն Օրենսգրքով չնախատեսված միջոցների կիրառումը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 132 հոդվածում՝

1) առաջին մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ յոթնապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

2) երկրոդ մասի սանկցիայում «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով.

3) երրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 133 հոդվածի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 183 հոդվածի «տասնհինգ տոկոսից մինչեւ երեսուն տոկոս» եւ «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոս» բառերը համապատասխանաբար փոխարինել «նվազագույն աշխատավարձի հնգապատիկի» եւ «նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգիրքը 1831 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 1832 . Վարչական իրավախախտման վերաբերյալ գործ քննող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից քննությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը արգելք հանդիսանալը

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննող մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի քննությանը մասնակցող անձանց իրավունքների իրականացմանը արգելք հանդիսանալը`

առաջացնում է տուգանքի նշանակում ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։»

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 218 հոդվածի երկրորդ մասում «ԽՍՀՄ օրենսդրական ակտերով եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի որոշումներով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 223 հոդվածում «դատարանների դատավորները» բառերը փոխարինել «դատարանը» բառով։

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 224 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 224. Ոստիկանությունը

Ոսիկանությունը քննում է սույն Օրենսգրքի 44 հոդվածով, 115 հոդվածի առաջին, երկրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով, 116-118, 123, 1231 հոդվածի առաջին մասով, 1232 - 1236 հոդվածներով, 124 հոդվածի 1-ից մինչեւ 3-րդ մասերով, 1241 – 1245 ,1247 - 12413 ,12414 հոդվածի 1-ին մասով 12415 , 12416 , 1252 , 1253 , 126 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 127 -1313 հոդվածներով, 132, 133 հոդվածներով, 134 հոդվածով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 135 հոդվածով, 136 հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 137 հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերով, 138 հոդվածով (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտում կատարված խախտումների), 139, 140, 165, 172, 1721 , եւ 175 հոդվածներով, 178 հոդվածի երկրորդ մասով, 200, 201 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

Ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) սույն Օրենսգրքի 123, 1231 հոդվածի առաջին մասով, 1232 - 1236 հոդվածներով, 124 հոդվածի առաջինից երրորդ մասերով, 1241 – 1245 ,1247 – 12413 , 12415 , 12416 հոդվածներով, 126 հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 127-1313 հոդվածներով, 132, 133, 134 հոդվածներով (վարորդների կողմից տրանսպորտային միջոցներ օգտագործելու վերաբերյալ), 1341 , 140 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունքի (բաժնի, վարչության) պետը կամ պետի տեղակալը, իսկ մարզերում եւ համայնքներում պետական ավտոմոբիլային տեսչության բաժանմունք (բաժին) չլինելու դեպքում` ոստիկանության բաժնի պետը կամ պետի տեղակալը: Այդպիսի գործերի քննությանը կարող են մասնակցել աշխատավորական կոլեկտիվների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները.

2) սույն Օրենսգրքի 123, 1231 հոդվածի առաջին մասով, 1232 հոդվածով, 1233 հոդվածի առաջին մասով,1234 -1236 հոդվածներով, 124 հոդվածի առաջինից երրորդ մասերով, 1241 – 1245 հոդվածներով, 1247 - 12412 հոդվածներով, 12414 հոդվածի առաջին մասով, 12415 , 12416 , 1252 , 1253 , 127 հոդվածներով, 131 – 1312 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները, պետական ավտոմոբիլային տեսուչները, ճանապարհապարեկային ծառայության տեսուչները. ճանապարհային երթեւեկության կանոնների եւ ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանը վերաբերող այլ նորմատիվների պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մյուս տեսուչները` տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսան տոկոսի չափով:»

ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգիրքը 248 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածներով.

«Հոդված 2481 . Անմեղության կանխավարկածը

Անձը ենթակա է վարչական պատասխանատվության միայն այն վարչական իրավախախտումների համար, որոնց մասով սույն Օրենսգրքով սահմանված նորմերի պահպանմամբ ապացուցված է նրա մեղքը:

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը:

Անձը, որի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթ է տարվում, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ սույն Օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած որոշմամբ:

Վարչական իրավախախտումն ապացուցված լինելու վերաբերյալ բոլոր կասկածները, որոնք չեն կարող փարատվել սույն Օրենսգրքի դրույթներին համապատասխան պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում, մեկնաբանվում են հօգուտ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի:

Հոդված 2482 . Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը

Ոչ ոք պարտավոր չէ ցուցմունք տալ իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների դեմ:

Անձը, որին վարչական վարույթն իրականացնող մարմինն առաջարկում է հայտնել կամ տրամադրել զանցանք գործելու մեջ իր, իր ամուսնու կամ մերձավոր ազգականների մեղավորությունը հիմնավորող տեղեկություններ կամ նյութեր, իրավունք ունի հրաժարվել նման տեղեկություններ հայտնելուց եւ նյութեր տրամադրելուց:

Վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մերձավոր ազգականներն են՝ ծնողները, զավակները, որդեգրվածները, որդեգրողները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսնու ծնողները»:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 255 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության մեջ նշվում է` դրա կազմելու ամսաթիվն ու տեղը, արձանագրությունը կազմող անձի պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը, տեղեկություններ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի մասին, վարչական իրավախախտման կատարման տեղը, ժամանակը եւ էությունը, այն նորմատիվ ակտը, որը պատասխանատվություն է նախատեսում տվյալ իրավախախտման համար, վկաների եւ տուժողների ազգանունները եւ հասցեները, եթե այդպիսիք կան, վարչական պատասխանատվության ենթարկվողի բացատրությունը, գործի լուծման համար անհրաժեշտ այլ տեղեկություններ, իսկ սույն Օրենսգրքի 2571 հոդվածով նախատեսված դեպքերում, բացի վերոնշյալ տեղեկություններից, արձանագրությանը կցվում է գործի վերաբերյալ տեղում ընդունված որոշումը:

Արձանագրությունը ստորագրում են այն կազմող անձը եւ վարչական պատասխանատվության ենթարկվողը, վկաների եւ տուժողների առկայության դեպքում արձանագրությունը կարող են ստորագրել նաեւ այդ անձինք:

Եթե վարչական պատասխանատվության ենթարկվող անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, դրանում այդ մասին նշում է կատարվում: Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի բացատրություններ եւ դիտողություններ ներկայացնել արձանագրության բովանդակության առթիվ,որոնք կցվում են արձանագրությանը, ինչպես նաեւ շարադրելու այն ստորագրելուց հրաժարվելու իր շարժառիթները:

Արձանագրության պատճենը այն կազմելուց հետո անմիջապես հանձնվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձին:

Արձանագրություն կազմելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձին բացատրվում է սույն Օրենսգրքի 267 հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները, որի մասին արձանագրության մեջ նշում է արվում»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգիրքը 257 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 2571 . Այն դեպքերը, երբ վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումն ընդունվում է տեղում

Սույն օրենսգրքի 123, 1231 հոդվածի առաջին մասով, 1232 հոդվածով, 1233 հոդվածի առաջին մասով, 1234 -1236 հոդվածներով, 124 հոդվածի առաջինից երրորդ մասերով, 1241 – 1245 հոդվածներով, 1247 - 12412 հոդվածներով, 12414 հոդվածի առաջին մասով, 12415 , 12416 , 127 հոդվածներով, 131 – 1312 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումներ կատարելու համար որոշումն ընդունվում է վարչական իրավախախտման կատարման տեղում, բացառությամբ այն դեպքերի, երբ տեղում արձանագրություն կազմել հնարավոր չէ, կամ երբ անհրաժեշտ է իրականացնել վարչական իրավախախտման վերաբերյալ գործով վարույթն ապահովելու միջոցներ (258, 259 հոդվածներ): Նման դեպքերում գործը քննվում է ընդհանուր կարգով:

Որոշման պատճենը ստորագրությամբ հանձնվում է այն անձին, ում վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաեւ տուժողին՝ նրա խնդրանքով:

Որոշման պատճենը վերցնելուց կամ հանձնման մասին ստորագրություն տալուց հրաժարվելու դեպքերում, այդ մասին պաշտոնատար անձը նշում է կատարում որոշման մեջ:

Որոշման պատճենը հանձնվում է այն ստորագրելուց անմիջապես հետո»:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 267 հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Վարչական պատասխանատվության ենթարկվող անձն իրավունք ունի ծանոթանալու գործի բոլոր նյութերին, այդ թվում` դրանցից քաղվածքներ ու պատճեններ կատարելու, բացատրություններ տալու, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ հարուցելու, գործի քննության ընթացքում օգտվելու փաստաբանի իրավաբանական օգնությունից, ելույթ ունենալու մայրենի լեզվով եւ օգտվելու թարգմանի ծառայություններից, եթե չի տիրապետում այն լեզվին, որով տարվում է վարույթը. բողոքարկելու գործով որոշումը: Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննվում է վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությամբ: Գործը կարող է այդ անձի բացակայությամբ քննվել միայն այն դեպքերում, երբ տվյալներ կան գործի քննության տեղի եւ ժամանակի մասին նրան ժամանակին ծանուցելու վերաբերյալ եւ եթե նրանից միջնորդություն չի ստացվել գործի քննությունը հետաձգելու մասին:

Սույն օրենսգրքի 401 , 403 – 406 , 53, 147 հոդվածի երկրորդ մասով, 172 հոդվածներով, 175 հոդվածի երրորդ մասով, 182 եւ 185 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելիս վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայությունը պարտադիր է: Ոստիկանության կամ դատավորի կանչով ներկայանալուց խուսափելու դեպքում այդ անձը կարող է ոստիկանության կողմից բերման ենթարկվել:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են նախատեսվել նաեւ այլ դեպքեր, երբ վարչական պատասխանատվության ենթարկվող անձի ներկայանալը գործը լուծող մարմնին (պաշտոնատար անձին) պարտադիր է»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգրքի 270 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 270. Փաստաբանը եւ ներկայացուցիչը

Անձի նկատմամբ տարվող վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի ընթացքում՝ վարչական պատասխանատվության ենթարկվող անձին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, գործի վարույթին կարող է մասնակցել պաշտպան, իսկ տուժողին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով՝ ներկայացուցիչ:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին որպես պաշտպան կամ ներկայացուցիչ կարող է մասնակցել փաստաբանը կամ այլ անձ:

Փաստաբանի լիազորությունները հաստատվում են փաստաբանների համապատասխան միության կողմից տրված արտոնագրով եւ վստահորդի հետ կնքված պայմանագրով, իսկ ներկայացուցչի լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագրով:

Պաշտպանը եւ ներկայացուցիչը թույլատրվում են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթի մասնակցությանը վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու պահից, իսկ այն դեպքերում, երբ անձը բերման է ենթարկվում կամ ձերբակալվում՝ վարչական ձերբակալման կամ բերման ենթարկելու պահից:

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող պաշտպանը եւ ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու գործի բոլոր նյութերին, ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու, բացարկներ հայտնելու, մասնակցելու գործի քննությանը, վարչական գործի վարույթն ապահովելու համար կիրառված միջոցների եւ ընդունված որոշումների դեմ բողոքարկելու, ինչպես նաեւ օգտվելու սույն օրենսգրքով իրենց տրված այլ իրավունքներից:»

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգիրքը 270 հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.

«Հոդված 2701 . Միջնորդությունները վարչական իրավախախտման վերաբերյալ գործով

Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթին մասնակցող անձինք միջնորդություններ ներկայացնում են գրավոր կամ բանավոր, եւ գործը քննող մարմնի կողմից ենթակա են պարտադիր քննարկման:

Միջնորդությունների քննարկման արդյունքում պարտադիր կարգով կայացվում է որոշում, որով մերժվում կամ բավարարվում է այն:

Այս կարգը չի գործում այն դեպքերում, երբ որոշումն ընդունվում է վարչական իրավախախտման կատարման տեղում (հոդված 2571 )»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 278 հոդվածում`

1) երկրորդ մասի «գործի քննությանը դատախազի մասնակցության դեպքում, լսվում է նրա եզրակացությունը» բառերը հանել.

2) հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Սույն օրենսգրքի 2571 հոդվածում նշված հոդվածներով վարչական իրավախախտում կատարելու համար իրավասու անձի կողմից տեղում որոշում կայացնելու ժանամակ չի գործում սույն հոդվածով սահմանված կարգը, բացառությամբ գործին մասնակցող անձանց իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու սույն հոդվածով սահմանված կարգի»:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 296 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կալանքի, ուղղիչ աշխատանքների կամ հատուկ իրավունքից զրկման ձեւով վարչական տույժն ապօրինի նշանակելու հետեւանքով քաղաքացուն պատճառված վնասի հատուցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 306 հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Եթե տուգանքի ենթարկված անձը չի աշխատում, կամ տուգանքի գանձումը խախտողի աշխատավարձից կամ այլ վաստակից, կենսաթոշակից կամ կրթաթոշակից հնարավոր չէ, ապա տուգանքի գանձումը կատարվում է տուգանք նշանակող մարմնի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով՝ խախտողի անձնական գույքի, ինչպես նաեւ ընդհանուր սեփականության մեջ նրա բաժնի վրա բռնագանձում տարածելու ճանապարհով»:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 317 հոդվածը ճանաչել ուժը կորցրած։

ՀՈԴՎԱԾ 31. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը։