Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1243-26.09.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զենքի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1998 թվականի հուլիuի 3-իՀO-246 oրենքի (այսուհետ` օրենք)3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ժ» ենթակետից հանել «, անփող հրազեն,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, անփող» բառը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

1. 2-րդ մասից հանել «անփող հրազեն,» բառերը.

2.13-րդ մասից հանել «եւ անփող» բառերը.

3.15-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետից հանել «անփող հրազենը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 20-րդհոդվածում`

1.լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3.1 եւ 3.2 մասեր.

«3.1. Որպես պարգեւ տրված զենքը պարգեւատրվողին է հանձնվում սեփականության իրավունքով` զենքը պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվությամբ:

3.2.Որպես պարգեւ տրված զենքը պահելու կամ պահելու եւ կրելու թույլտվությունների մեջ կատարվում է նշում թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու դեպքում պարգեւատրված անձի կողմից անձամբ կամ լիազորված անձի միջոցով զենքը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնելու եւ նշված պարտականությունը չկատարելու դեպքում ապօրինի կերպով զենք պահելու կամ կրելու համար օրենքով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:».

2.լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1 մաս.

«5.1. Որպես պարգեւ տրված մարտական հրազենի սեփականատերն այն չի կարող հանձնել այլ անձի տիրապետմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքերի:».

3. 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ոստիկանության համապատասխան մարմնում գրանցված քաղաքացիական զենքի նվիրատվությունն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` նվիրառուի կողմից քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո:».

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ եւ 8-րդ մասեր.

«7. Որպես պարգեւ տրված մարտական հրազենի ժառանգման դեպքում այն ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` մալելուց հետո: Որպես պարգեւ տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ` առանց մալելու, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու թույլտվություն:

8. Զենքի սեփականատիրոջ մահվան դեպքում մինչեւ ժառանգի կողմից զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալը զենքը պահելու պարտականությունը կրում է այն գրանցած մարմինը: Զենքի ժառանգումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1250-րդ հոդվածով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 26-րդհոդվածում`

1. վերնագիրը «ճանաչելը» բառից հետո լրացնել «եւ զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը» բառերով.

2. 1-ին մասում`

1) «ձեռք բերելու» բառերից առաջ լրացնել «զենք» բառը.

2) «ա» կետը «սեփականատերը» բառից հետո լրացնել «կամ օրինական հիմքերով մարտական կամ ծառայողական զենք ունեցող քաղաքացին» բառերով.

3) «գ» կետում «հնարավորությունը» բառը փոխարինել «իրավունքը» բառով.

4) «դ» կետից հանել «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը, իսկ «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ե», «զ» եւ «է» կետեր.

«ե) անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում` ընտանեկան-կենցաղային հարաբերությունների ոլորտում պարբերաբար եւ շարունակական բնույթ կրող իրավախախտումներ թույլ տալու հիմքով.

զ) անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.

է) պարգեւատրումը կատարվել է սույն օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պարգեւատրման պայմանների խախտումով:».

3. 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

4. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 6-րդ եւ 7-րդ մասեր.

«Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

Մինչեւ լիցենզիաները կամ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելը եւ զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում եւ պահպանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 27-րդհոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2010թ. ապրիլի 1-ի թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրի 29.1 կետի համաձայն: Նախագծի նպատակը որպես պարգեւ տրված զենքի (մասնավորապես` մարտական) ժառանգման ընթացակարգի սահմանումն է, ինչպես նաեւ լիցենզիաները եւ թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերի հստակեցումն ու զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցումը կանոնակարգելը: Նախագծով քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակներից հանվում է անփող հրազենը:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են դրույթներ որպես պարգեւ տրվող զենքի վերաբերյալ: Օրենքով կարգավորված չեն պարգեւատրվողի կողմից որպես պարգեւ ստացած մարտական զենքի ժառանգման ընթացակարգին վերաբերող հարաբերությունները:Գործող օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն` հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերից է փողը, այսինքն` օրենքում որպես քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակ նախատեսված անփող հրազենը, ըստ էության, չի կարող հրազեն համարվել: Բացի այդ, անփող հրազենի խոցելիության աստիճանը բավականին բարձր է, եւ կարճ տարածության վրա գործադրելու դեպքում այն կարող է մահ պատճառել:

3.  Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքի ընդունման արդյունքում գործող քաղաքականության մեջ, ըստ էության, փոփոխություններ չեն ակնկալվում:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը

Անհրաժեշտ է համապատասխան լրացումներ կատարել «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ սահմանել որպես պարգեւ տրված մարտական զենքի ժառանգման հստակ ընթացակարգ:

Օրինագծով կարգավորվում են որպես պարգեւ տրված զենքի նվիրատվությանն ու ժառանգմանը վերաբերող հարաբերությունները: Մասնավորապես, սահմանվում է, որ որպես պարգեւ տրված մարտական հրազենը ժառանգին տրվում է պահելու թույլտվությամբ միայն մալելուց հետո, իսկ առանց մալելու տրվում է, եթե ժառանգն ունի զենքի հավաքածուներ կազմելու կամ դրանք ցուցադրելու թույլտվություն եւ կարող է ապահովել զենքի անվտանգ պահպանության` օրենսդրությամբ սահմանված պայմանները:

Նախագծով հստակեցվել են նաեւ լիցենզիաներն ու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը եւ ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 27-րդ հոդվածը(Զենք եւ դրա փամփուշտներ վերցնելը): Նախագծի համաձայն սահմանված հիմքերի առկայության դեպքում լիցենզիաներն ու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելուց հետո զենքի նկատմամբ քաղաքացու սեփականության իրավունքը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված կարգով, իսկ մինչեւ դատարանի որոշումն ուժի մեջ մտնելը զենքը վերցվում եւ պահպանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից:

Հասարակական անվտագության ապահովման նպատակով օրենքից հանվում են անփող հրազենին վերաբերող դրույթները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավական ապահովման վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունման արդյունքում կկարգավորվեն պարգեւատրվողի կողմից որպես պարգեւ ստացած մարտական զենքի ժառանգման հետ կապված հարաբերությունները, կհստակեցվեն լիցենզիաներն ու թույլտվություններն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, կսահմանվի զենքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարեցման ընթացակարգը, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնապաշտպանական զենքի տեսակներից կհանվի անփող հրազենը, ինչը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա հասարակական անվտանգության ապահովման համար: