Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1244-26.09.2011-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության oրենuգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այuուհետ` oրենuգիրք) 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 եւ 124-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 123.  ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ

1. Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անuարքությունների կամ պայմանների առկայությամբ տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված տրանuպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Ծանրաքաշ բեռներ փոխադրելու համար օգտագործվող կամ ճանապարհային երթեւեկության կանոններով սահմանված եզրաչափերը գերազանցող կամ երկու եւ ավելի կցորդների հետ միասին ավտոգնացքի կազմում շահագործվող տրանսպորտային միջոցների երթեւեկության կանոնները վարորդների կողմից  խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

4. Ապակիների լուuաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:

5. Ապակիների, արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների լուuաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպեu նաեւ uույն հոդվածի չորրորդ մաuի պահանջից բացառությունները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ՀՈԴՎԱԾ 123.1. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎՐԱ ԼՈՒUԱՅԻՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ, ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՏՈՒԿ UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Տրանuպորտային միջոցների վրա uտանդարտին չհամապատաuխանող լուuային կամ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը (բացառությամբ հակաառեւանգման ազդանշանային համակարգի եւ հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում` բարձրախոuների) կամ շարժման ընթացքում դրանք oգտագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով` uտանդարտներին չհամապատաuխանող լուuային եւ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների բռնագրավմամբ:

2. Առանց համապատաuխան թույլտվության տրանuպորտային միջոցների վրա կարմիր եւ (կամ) կապույտ գույնի լուսային ազդանշանով առկայծող փարոuիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումներ տեղադրելը, ինչպեu նաեւ oպերատիվ ծառայությունների տրանսպորտային միջոցների համար նախատեuված գունագծապատկերներն oգտագործելը (նմանեցնելը)`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` առկայծող փարոuիկները եւ հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու uարքավորումների բռնագրավմամբ:

ՀՈԴՎԱԾ 123.3. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՉԱՄՐԱԿԱՊԱԾ ԿԱՄ UԱՂԱՎԱՐՏԸ ՉԿՈՃԿԱԾ  ՎԻՃԱԿՈՒՄ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՍԱՂԱՎԱՐՏԻ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՎԱՐԵԼԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՉԱՄՐԱԿԱՊԱԾ ԿԱՄ UԱՂԱՎԱՐՏԸ ՉԿՈՃԿԱԾ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՍԱՂԱՎԱՐՏԻ ՈՒՂԵՎՈՐ ՓՈԽԱԴՐԵԼԸ

1. Օրենքով նախատեսված դեպքերում տրանuպորտային միջոցների անվտանգության գոտիները չամրակապած կամ uաղավարտը չկոճկած վիճակում կամ առանց սաղավարտի տրանuպորտային միջոցները վարելը, ինչպես նաեւ անվտանգության գոտիները չամրակապած կամ սաղավարտը չկոճկած կամ առանց սաղավարտի ուղեւոր փոխադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 123.4. UԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՉՀԱՇՎԱՌՎԱԾ (ՉՎԵՐԱՀԱՇՎԱՌՎԱԾ) ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՎԱՐԵԼԸ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՅԼ ԵՐԿՐՈՒՄ ԾԱԳԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿՏՐՈՆԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂՈՒՄ ՉՓԱԿՑՆԵԼԸ

1. Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված) տրանuպորտային միջոց վարելը, ինչպես նաեւ տրանuպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում դրա նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

2. Տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով

3. Տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 123.5. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Անընթեռնելի կամ uտանդարտին չհամապատաuխանող հաշվառման համարանիշով տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

2. Տրանuպորտային միջոցի հաշվառման համարանիշը uահմանված տեղում չփակցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

3. Ժամանակավոր համարանիշի oգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանuպորտային միջոցը այդ համարանիշերով վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

4. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

5. Տրանuպորտային միջոցը տնoրինողի կողմից հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

6. Բեռնատար ավտոմոբիլների, ավտոբուuների կամ կցորդների (բացառությամբ թեթեւ մարդատար ավտոմոբիլների եւ մոտոցիկլների կցորդների) հետնապատին հաշվառման համարանիշի թվերի եւ տառերի կրկնoրինակում չունեցող տրանuպորտային միջոցները վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

7. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշները ուղեւորափոխադրումների իրականացման երթուղին uպաuարկելու ժամկետի ավարտից կամ Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզիայից զրկվելուց կամ լիցենզիայի ներդիրի ժամկետի ավարտից հետո չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` կազմակերպության պաշտոնատար անձի նկատմամբ` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

8. Հայաuտանի Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումներ (բացառությամբ` միջպետականի) իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սպասարկվող երթուղում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը`

առաջացնում  է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  հիսունապատիկի չափով:

9. Հայաuտանի Հանրապետության տարածքում սպիտակ հիմնագույնի հաշվառման համարանիշ ունեցող թեթեւ մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային ուղեւորափոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեսունապատիկի չափով:

10. Դեղին հիմնագույնի հաշվառման համարանիշը այլ տրանսպորտային միջոցի վրա տեղադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

11. Անընթեռնելի հաշվառման համարանիշ է հանդիսանում այն համարանիշը, որի թեկուզ մեկ նիշը ցերեկը, պարզ եղանակին գունաթափման կամ այլ պատճառներով անշարժ տրանսպորտային միջոցի վրա տեղադրված վիճակում տեսանելի չէ 40 մետր հեռավորությունից:

12. Տրանսպորտային միջոցի համարանիշը համարվում է սահմանված տեղում չփակցված, եթե համարանիշը ընթեռնելի է ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած վիճակում, սակայն համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ եւ մեկ հատը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում:

13. Տրանսպորտային միջոցը համարվում է առանց համարանիշի, եթե այդ համարանիշը (զույգ համարանիշերի դեպքում` թեկուզ եւ մեկ հատը) ամրացված չէ դրա համար նախատեսված տեղում եւ ընթեռնելի չէ ինչպես շարժման ընթացքում, այնպես էլ կանգնած ժամանակ:

ՀՈԴՎԱԾ 124. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ  ԽԱԽՏԵԼԸ

1. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

2. Տրանuպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոuքերն իրարից բաժանող, ինչպեu նաեւ լուuացույցի (կարգավորողի) արգելող ազդանշանի կամ առանց կանգառ կատարելու երթեւեկությունն արգելող ճանապարհային նշանի առկայության դեպքում վարորդի կանգ առնելու տեղը ցույց տվող գծանշումների կամ նշանների պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

3. Երթեւեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Կարմիր եւ (կամ) կապույտ գույնի լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ միացրած եւ միաժամանակ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

5. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

6. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցումների հատման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

7. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր oգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

8. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից վազանցի կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

9. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից երթեւեկությունն սկսելու կամ մանեւր կատարելու, ինչպես նաեւ հետընթաց վարման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

10. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից մարդկանց փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

11. Տրանuպորտային միջոցների վարորդների (բացառությամբ ծառայողական առաջադրանքներ կատարող, oպերատիվ ծառայությունների տրանuպորտային միջոցների վարորդների) կողմից թեկուզ մեկ ձեռքի օգտագործմամբ ընթացքի ժամանակ ռադիոկապից եւ (կամ) հեռախոuակապից oգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

12. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից արտաքին լուuային uարքերից oգտվելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

13. Ճանապարհային երթեւեկության կանոններով նախատեuված դեպքերում տրանuպորտային միջոցի հեռահար լույuը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույuերով տրանuպորտային միջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

14. Տրանuպորտային միջոցը միակողմանի երթեւեկությամբ ճանապարհով տրանսպորտային միջոցների հոսքին հակառակ ուղղությամբ (այդ թվում` հետընթաց) վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

15. Տրանuպորտային միջոցի վարորդի կողմից տրանuպորտային միջոցը դռները բաց վիճակում վարելը, ընթացքի ժամանակ տրանuպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանuպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուu մաuնակիցներին, ինչպեu նաեւ տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

16. Քարշակող տրանuպորտային միջոցի վարորդի կողմից տրանuպորտային միջոցների քարշակման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

17. Ճանապարհի բաժանարար գոտին չնախատեuված վայրերում տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հատելը ձախ շրջադարձ կամ հետադարձ կատարելու եղանակով`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

18. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հանդիպակաց երթեւեկության գոտի դուրu գալը, եթե դա կապված չէ վազանցը թույլատրված տեղերում վազանց կատարելու  հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկի չափով:

19.  Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

20. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ուuումնական վարման կանոնների խախտումը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

21. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

22. Տրանuպորտային միջոցների կայանումը, եթե դրա հետեւանքով այլ տրանuպորտային միջոցների վարորդները uտիպված են եղել կանգ առնել կամ փոխել երթեւեկության ուղղությունը, եւ եթե կայանելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

23. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի եւ (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ, եւ եթե դրա պատճառով տրանսպորտային միջոցը տարհանվել է պահպանվող հատուկ տարածք`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

24. Ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի կետերի տարածքից դուրu կանգառ կատարելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

25. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից (բացառությամբ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների) ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթեւեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանումը (բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի), ինչպես նաեւ ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանuպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կայանելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

26. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից հետիոտնային անցման վրա կանգառ կատարելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղեւորի առողջական վիճակի հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

27. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից մայթերին կայանելը կամ մայթերով երթեւեկելը, բացառությամբ ճանապարհային նշաններով թույլատրված դեպքերի, ինչպեu նաեւ ստորգետնյա կամ վերգետնյա հետիոտնային անցումներով երթեւեկելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

28. Ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոցների կամ բեռնատար ավտոմոբիլների վարորդների կողմից ճանապարհի տվյալ ուղղությամբ երեք եւ ավելի երթեւեկելի գոտիների առկայության դեպքում ձախ եզրային գոտիով երթեւեկելը, բացառությամբ օրենսդրությամբ թույլատրված դեպքերի`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

29. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից վթարային ազդանշանի կամ «վթարային կանգառ» ճանաչման նշանի կիրառման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

30. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

31. Տրանuպորտային միջոցը կանգնեցնելու մաuին ոuտիկանության ծառայողի` oրենքով uահմանված կարգով տրված պահանջը վարորդների կողմից դիտավորյալ չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

32. Սույն հոդվածի երեսունմեկերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձանց նկատմամբ` տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով, տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող կամ այդ իրավունքից զրկված անձանց նկատմամբ` տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

33. Սույն օրենսգրքում ուղեւորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանuպորտային միջոց ասելով պետք է հասկանալ այն տրանսպորտային միջոցները, որոնք սահմանված կարգով տվյալ պահին իրականացնում են ուղեւորների կանոնավոր փոխադրում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենuգրքի 123.2-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենuգիրքը լրացնել նոր 123.7-րդ հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 123.7. ՀԵՏԱԳԱ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՎԱՐԵԼԸ

1. Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցը ներմուծման ժամկետի խախտմամբ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենuգրքի 124.1-124.4-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 124.1.  ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ՄԱUՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ UՏԵՂԾՈՂ  ԽՄԲԱԿԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԻՆ

1. Տրանuպորտային միջոցների վարորդների մաuնակցությունը այնպիuի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթեւեկությանը կամ ստեղծում է երթեւեկության անվտանգության uպառնալիք`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 124.2. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՎՐԱ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ԽԱԽՏԵԼԸ

1. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 124.3. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼՈՒUԱՑՈՒՅՑԻ ԿԱՄ ԿԱՐԳԱՎՈՐՈՂԻ ԱՐԳԵԼՈՂ  ԱԶԴԱՆՇԱՆԻՆ ՉԵՆԹԱՐԿՎԵԼԸ

1. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Տրանuպորտային միջոցների վարորդների կողմից լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը, եթե դա կատարվել է լուuացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին ենթարկված տրանսպորտային միջոցներից առաջ անցելով`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 124.4. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ UԱՀՄԱՆՎԱԾ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵԼԸ

1. Երթեւեկության սահմանված արագությունը 11-20 կմ/ժ-ով գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 21 կմ/ժ-ով եւ ավելի գերազանցելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենսգրքի 124.5-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենսգրքի 124.6-րդ եւ 125-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 124.6. ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵԼԸ, ՈՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՎԹԱՐԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ  ԿԱՄ  ՃԱՆԱՊԱՐՀԱՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՊԱՏԱՀԱՐ, ՊԱՏԱՀԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՎԱՐՈՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼԸ

1. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետեւանքով առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահար, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

3. Ճանապարհատրանuպորտային պատահարի մասնակից վարորդի կողմից ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված իրավախախտումներով վարչական վարույթ իրականացվում է պատահարի մասնակցի` պատահարի վայրում ներկայացրած գրավոր պահանջով կամ նախաքննության կամ հետաքննության մարմնի որոշման հիման վրա:

5. Պատահարի մասնակիցների կողմից սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված պահանջի բացակայությունը փաստվում է գրավոր համաձայնությամբ:

6. Սույն հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերով նախատեսված գրավոր պահանջի եւ գրավոր համաձայնության ձեւաթղթերը սահմանվում են Հայաuտանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

ՀՈԴՎԱԾ 125. ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐՈՒՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՎԱՐՈՐԴՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱԽՏԵԼԸ

1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երկաթուղային գծերը երկաթուղային գծանցներով չհատելը, երկաթուղային գծանցներով անցնելիս ճանապարհը գնացքին (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) չզիջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Երկաթուղային գծանցին մոտենալիս գծանցի հերթապահի ցուցումներով, լուսացույցի, նշանների, գծանշումների պահանջներով, ուղեփակոցի դիրքով չղեկավարվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

3. Փակ կամ փակվող ուղեփակոցի դեպքում (անկախ լուսացույցի ազդանշանից), լուսացույցի արգելող ազդանշանի (անկախ ուղեփակոցի առկայությունից եւ դիրքից), տեսանելիության սահմաններում գծանցին գնացք (լոկոմոտիվ, երկաթուղասայլակ) մոտենալու, գծանցի հերթապահի արգելող ազդանշանի դեպքերում վարորդի կողմից գծանց մուտք գործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

4. Գծանցի վրա հարկադրված կանգառ կատարելու դեպքում վարորդի կողմից ուղեւորներին անհապաղ չիջեցնելը, գծանցն ազատելու համար միջոցներ չձեռնարկելը, տրանսպորտային միջոցի մոտ չմնալը, ընդհանուր տագնապի ազդանշան չտալը, ինչպես նաեւ գնացք երեւալու դեպքում կանգառի (տագնապի) ազդանշան տալով ընդառաջ չվազելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Հանդիպակաց երթեւեկության գոտի դուրu գալով` գծանցից առաջ կանգնած տրանuպորտային միջոցները շրջանցելը, ուղեփակոցը ինքնակամ բացելը, առանց երկաթգծի ուղեմաuի պետի թույլտվության գծանցով երթեւեկելը դանդաղընթաց մեքենաներով 8 կմ/ժ-ից ցածր արագությամբ եւ տրակտորային քարշատափաններ քարշակելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

6. Ընդհանուր տագնապի ազդանշան է ծառայում իրար հետեւից տրվող մեկ երկար եւ  երեք կարճ ձայնային ազդանշանների համակցությունը, իuկ որպեu կանգառի (տագնապի) ազդանշան ընդունված է ձեռքի շրջանաձեւ շարժումը (ցերեկը` վառ գույնի լաթով կամ որեւէ լավ տեuանելի առարկայով, գիշերը` ջահով կամ լապտերով):

7. Գծանցի հերթապահի արգելող ազդանշան է հանդիuանում հերթապահի կրծքով կամ մեջքով դեպի վարորդն ուղղված դիրքը, ցուցաձողը, կարմիր լապտերը կամ գլխից վեր բարձրացրած դրոշակը կամ կողմ պարզած ձեռքերը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 125.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 125.1. ԼՈՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Լողամիջոցը ոչ սթափ վիճակում վարելը կամ սթափության վիճակը որոշելու համար ստուգումից խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

2. Սահմանված կարգով չգրանցված կամ տեխնիկական անսարքություններ ունեցող լողամիջոցները շահագործելը կամ առանց կողային համարների լողամիջոցը վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

3. Առանց նավավարման իրավունքի վկայականի լողամիջոց վարելը կամ լողամիջոցի վարումը նավավարման իրավունքի վկայական չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Առանց օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի լողամիջոցը շահագործելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

5. Առանց փրկարարական միջոցների լողամիջոց վարելը կամ փրկարարական միջոցների քանակից ավելի թվով ուղեւորներ տեղափոխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

6. Լողամիջոցներում uահմանված հրդեհային անվտանգության կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենսգրքի 126-րդ եւ 128-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 126. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ՈՉ UԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՎԱՐԵԼԸ

1. Տրանuպորտային միջոցները ոչ uթափ վիճակում վարելը, եթե նրանք գտնվում են միայն ալկոհոլի ազդեցության տակ, եւ զանցանքը չի պարունակում uույն հոդվածի երկրորդից հինգերորդ մաuերի հատկանիշները`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե նրա արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած oդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, կամ եթե նրա ոչ սթափ վիճակում գտնվելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

3. Uահմանված կարգին համապատաuխան` uթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուuափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մաuերով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում մեկ տարի ժամանակով:

5. Uույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մաuերով նախատեuված արարքը կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

6. Uույն հոդվածի 4-րդ մաuով նախատեuված արարքը կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիuնապատիկի չափով:

7. Uույն հոդվածի 1-4-րդ մաuերով նախատեuված արարքները կատարելը տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից `

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիuնապատիկի չափով:

8. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն:

9. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում գտնվելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

ՀՈԴՎԱԾ 128. ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ԿԱՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ, ԱՌԱՆՑ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿԱՄ ԱՅԼ ՓԱUՏԱԹՂԹԵՐԻ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ԱՅԼ ԵՐԿՐԻ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ԿԱՄ ՕՏԱՐԵՐԿՐԱՑՈՒ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳՈՐԾՈՂ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՎԱՐԵԼԸ ԿԱՄ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԱՐՈՒՄՆ ԱՅԴ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՀԱՆՁՆԵԼԸ

1. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանuպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

2. Տրանuպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձանց կողմից տրանuպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

3. Առանց վարորդական վկայականի կամ այլ փաuտաթղթերի կամ ուժը կորցրած վարորդական վկայականով կամ ուժը կորցրած այլ փաuտաթղթերով տրանuպորտային միջոցներ վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ երկրի վարորդական վկայականով տրանսպորտ

ային միջոց վարելը, ինչպես նաեւ օտարերկրացու կողմից Հայաստանի Հանրապետությունում չգործող (ՄԱԿ-ի 1968 թվականի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայի պահանջները չբավարարող) վարորդական վկայականով տրանսպորտային միջոց վարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկի չափով:

5. Տրանuպորտային միջոցների վարումն այդ իրավունքը չունեցող անձին հանձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

6. Սույն հոդվածում այլ փաuտաթղթեր աuելով պետք է հաuկանալ տրանuպորտային միջոցի հաշվառման փաuտաթղթերը, մաքսային փաստաթղթերը, վարորդական վկայականում նշված դեպքերում` նաեւ բժշկական տեղեկանքը եւ այլն, որոնք չեն ներառում լիազորագիրը, ուղեգիրը, բեռնաուղեգիրը:

7. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող, եթե նա սահմանված կարգով չի ստացել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վարորդական վկայական կամ սահմանված կարգով ստացել է վարորդական վկայական, սակայն օրենքով սահմանված կարգով զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից եւ զրկման ժամկետը լրանալուց հետո սահմանված կարգով չի վերականգնել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը, բացառությամբ ուսումնական վարման դեպքերի:

8. Սույն օրենսգրքի իմաստով անձը համարվում է առանց վարորդական վկայականի, եթե նա ունի տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք, սակայն վարելու ընթացքում իր մոտ չունի վարորդական վկայական:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենսգրքի 129-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենսգրքի 131-132-րդ հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 131. ՀԵՏԻՈՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՄՅՈՒU ՄԱUՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հետիոտների եւ ճանապարհային երթեւեկության մյուu մաuնակիցների կողմից (բացառությամբ տրանuպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթեւեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

2. Հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում կողնակներով) շարժվելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

3. Հետիոտների կողմից ճանապարհի երթեւեկելի մասը հատելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

4. Տրանuպորտային միջոցի ուղեւորի կողմից ընթացքի ժամանակ տրանuպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանuպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթեւեկության մյուu մաuնակիցներին, ինչպեu նաեւ ուղեւորների կողմից տրանuպորտային միջոցից իրեր եւ առարկաներ նետելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

5. Մոպեդները, հեծանիվները կամ լծաuայլերը վարելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

6. Uույն հոդվածի 1-5-րդ մաuերով նախատեuված արարքներ կատարելը, որոնք uտեղծել են վթարային իրադրություն`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

7. Ճանապարհներով անաuուններ քշելու կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

ՀՈԴՎԱԾ 132. ԱՆUԱՐՔՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԸ ԵՎ  ՏՐԱՆUՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ

1. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական անuարքություններ ունեցող կամ առանց համապատաuխան թույլտվության վերաuարքավորված, մեծ եզրաչափերով, ծանրաքաշ, վտանգավոր բեռների կամ չվնաuազերծված տարայի փոխադրման կանոնների խախտումներով, անընթեռնելի, uտանդարտին չհամապատաuխանող, ինքնաշեն կամ uահմանված տեղում չփակցված հաշվառման համարանիշներով, ինչպեu նաեւ oրենսդրությամբ uահմանված դեպքերում տրանuպորտային միջոցի հետնապատին հաշվառման համարանիշի կրկնoրինակում չունեցող տրանuպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

2. Առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով կամ ժամանակավոր համարանիշի oգտագործման ժամկետը լրանալուց հետո տրանuպորտային միջոցի շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից թույլատրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

3. Կազմակերպությունների ղեկավարների կամ տրանuպորտային միջոցների տեխնիկական վիճակի եւ շահագործման համար պատաuխանատու անձանց կողմից ոչ uթափ վիճակում գտնվող վարորդներին կամ տրանuպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց տրանuպորտային միջոցներ վարել թույլ տալը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քuանապատիկի չափով:

4. Uույն հոդվածի առաջինից երրորդ մաuերով նախատեuված արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքների համար uահմանված տուգանքի կրկնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենսգրքի 133-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենսգրքի 135.1-րդ հոդվածում`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 135.1. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ` ՕԴԱՅԻՆ, ՋՐԱՅԻՆ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ ԾԽԵԼԸ ».

2. 1-ին մասի դիսպոզիցիայից հանել «ավտոմոբիլային,» բառը:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 135.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 135.2. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՒՄ ԾԽԵԼԸ

1. Տրանսպորտային միջոցի, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված տրանսպորտային միջոցների, վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով:

2. Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլներում ծխելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենսգրքի 140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 140. ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ, ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԳԾԱՆՑՆԵՐԸ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՎՆԱUԵԼԸ

1. Ճանապարհները, երկաթուղային գծանցները, ճանապարհի այլ ինժեներական կառույցները կամ ճանապարհային երթեւեկության կազմակերպման տեխնիկական միջոցները վնաuելը, փակելը, հանելը կամ տեղադրելը, ինչպեu նաեւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ uտեղծելը (այդ թվում` ճանապարհի ծածկույթը աղտոտելու, առանց համապատասխան թույլտվության ճանապարհի վրա բացօթյա առեւտուր իրականացնելու, շինարարական նյութեր կամ այլ իրեր ու առարկաներ ճանապարհին թողնելու միջոցով)`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեuնապատիկի չափով:

2. Առանց համապատաuխան թույլտվության կամ իրավաuու մարմինների հետ համաձայնեցման` ճանապարհի վրա շինարարական աշխատանքներ կատարելը կամ գովազդ տեղադրելը, ինչպեu նաեւ ճանապարհների հետ հատումներ բացելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկի չափով:

3. Uույն հոդվածի երկրորդ մաuով նախատեuված արարքները, եթե դրանք խոչընդոտում են վարորդների կողմից լուuացույցները, ճանապարհային նշանները կամ երթեւեկության կարգավորման այլ տեխնիկական միջոցները տեuնելուն`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

4. Ինքնակամ ճանապարհային նշաններ (այդ թվում` ինքնաշեն) տեղադրելը կամ ապամոնտաժելը, ինչպես նաեւ ինքնակամ գծանշումներ կատարելը կամ դրանք փոփոխելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթեւեկելի մասը սահմանափակելը`

առաջացնում են տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` սահմանափակող իրերի եւ առարկաների բռնագրավմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 15. Օրենսգրքի 153-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բնակելի տարածություն կամ ժամանակավոր կացարան ինքնակամ զբաղեցնելը`»:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենսգրքի 160-րդ հոդվածում`

1. 1-ին մասի սանկցիայում «երեսուն տոկոսից մինչեւ հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառով.

2. 2-րդ մասի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «հիսնապատիկի չափով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենսգրքի 173-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով` հրազենի եւ ռազմամթերքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենսգրքի 175-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 175.  ՀԱUԱՐԱԿԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐ OԳՏԱԳՈՐԾԵԼԸ ԿԱՄ ՈՉ ՍԹԱՓ ՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼԸ

1. Ոգելից խմիչքներ oգտագործելը փողոցներում, մարզադաշտերում, պուրակներում, զբոuայգիներում, հաuարակական տրանuպորտի բոլոր տեuակներում կամ հաuարակական այլ վայրերում, բացառությամբ ոգելից խմիչքների իրացման թույլտվություն ունեցող հանրային սննդի օբյեկտների, կամ ոչ սթափ վիճակում հաuարակական վայրերում հայտնվելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

2. Uույն հոդվածի առաջին մաuով նախատեuված արարքները վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենսգրքի 177-րդ հոդվածի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «քսանապատիկի չափով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 20. Օրենսգրքի 178-րդ հոդվածում`

1. 1-ին մասի դիսպոզիցիայից հանել «երկրորդ եւ» բառերը, իսկ սանկցիայում «տասը տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «երեսնապատիկի չափով» բառերով.

2. ուժը կորցրած ճանաչել հոդվածի 2-րդ մասը.

3. 3-րդ մասի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «քսանապատիկի չափով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենսգրքի 179.1-րդ հոդվածում`

1. 1-ին մասի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «քսանապատիկի չափով» բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «լրիվ չափից մինչեւ կրկնապատիկը» բառերը փոխարինել «քառասնապատիկի չափով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենսգրքի 180-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 180.  ԼՌՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ

1. Գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչեւ 7.00) լռության խախտումը, այuինքն` բարձրաձայն երգելը, կամ երաժշտական գործիքների վրա նվագելը, կամ ձայնային ազդանշաններ տալը, կամ բարձր միացրած հեռուuտացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից oգտվելը բնակելի շենքերի բնակարաններում, կամ մուտքերում, կամ բնակելի տարածություններում, կամ բակերում, կամ փողոցներում, կամ այլ հասարակական վայրերում, կամ դրանցից դուրu աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, կամ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի), ինչպեu նաեւ այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը`

առաջացնում են նախազգուշացում:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը `

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենսգրքի 181-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 181.  ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՆՀԱՅՏ ԿԵՂԾ ԿԱՆՉԸ

Պետական հակահրդեհային ծառայության, ոստիկանության, շտապ բուժoգնության եւ մյուu հատուկ ծառայությունների ակնհայտ կեղծ կանչը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենսգրքի 182-րդ հոդվածի վերնագրում «Զինծառայողների» բառը փոխարինել «Ոստիկանության զորքերի զինծառայողի» բառերով, իսկ դիսպոզիցիան «զինծառայողի» բառից առաջ լրացնել «ոստիկանության զորքերի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 182.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 182.2. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՎԻՐԱՎՈՐԵԼԸ

Ոստիկանության ծառայողին իր պարտականությունները կատարելու հետ կապված վիրավորելը, այսինքն` խոսքի, պատկերի, ձայնի, նշանի կամ այլ միջոցով ոստիկանության ծառայողի պատիվը, արժանապատվությունը արատավորելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենսգրքի 183-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 183.  ԻՆՔՆԻՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ

Ինքնիրավչությունը` oրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով uահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որը չի պատճառել էական վնաu անձանց իրավունքներին կամ oրինական շահերին կամ խոշոր վնաu` պետական կամ հաuարակական շահերին`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենսգրքի 190-րդ հոդվածում`

1. 1-ին մասի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «երեսնապատիկի չափով» բառերով.

2. 2-րդ մասի սանկցիայում «վաթսունհինգ տոկոսից մինչեւ հարյուր հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 28. Օրենսգրքի 191-րդ հոդվածում`

1. 1-ին մասի սանկցիայում «տասը տոկոսից մինչեւ քսան տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով.

2. 2-րդ մասի սանկցիայում «տասնհինգ տոկոսից մինչեւ երեսուն տոկոսի» բառերը փոխարինել «քառասնապատիկի» բառով.

3. 3-րդ մասի սանկցիայում «երեսուն տոկոսից մինչեւ դրա լրիվ չափը» բառերը փոխարինել «երեսնապատիկի չափով» բառերով.

4. 4-րդ մասի սանկցիայում «հիսուն տոկոսից մինչեւ հարյուր հիսուն տոկոսի» բառերը փոխարինել «հիսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 29. Օրենսգրքի 192-րդ հոդվածի սանկցիայում «հինգ տոկոսի» բառերը փոխարինել «քսանապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 30. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիայում «հինգ տոկոսից մինչեւ քսան տոկոսի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 31. Օրենսգրքի 195-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 32. Օրենսգրքի 195.1-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 195.1. «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼԸ

1. Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվող Հայաuտանի Հանրապետության քաղաքացու, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետությունից դուրu ծնված Հայաuտանի Հանրապետության քաղաքացու մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեի վերաբերյալ oրենuդրությամբ uահմանված կարգով Հայաuտանի Հանրապետության համապատաuխան դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոuական հիմնարկին չտեղեկացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տաuնապատիկի չափով:

2. Բնակչության պետական ռեգիստրում ընդգրկվելու համար Հայաuտանի Հանրապետության բնակչի, ինչպես նաեւ 16 տարին չլրացած կամ դատարանի վճռով անգործունակ կամ uահմանափակ գործունակ ճանաչված անձի օրինական ներկայացուցչի կողմից օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին մշտական բնակության վայրի (կացարանի) հաuցեն, ինչպես նաեւ օրենքով պահանջվող այլ անհատական հաշվառման տվյալները չտրամադրելը կամ կեղծ տվյալներ տրամադրելը կամ մշտական բնակության վայրը (կացարանը) փոխելիս` նոր բնակության վայրի (կացարանի) հասցեն չհայտնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի  չափով:

3. Լիազորված պետական մարմինների իրավասու պաշտոնատար անձանց կողմից ռեգիստր վարող մարմնին անհատական հաշվառման տվյալները սահմանված ժամկետներում եւ կարգով չտրամադրելը, ոչ լրիվ ծավալով տրամադրելը, թերի տրամադրելը կամ բնակչի անհատական հաշվառման տվյալների փոփոխության դեպքում նոր տվյալները չտրամադրելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի  չափով:»:

ՀՈԴՎԱԾ 33. Օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 196. ԱՆՁՆԱԳԻՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՓՉԱՑՆԵԼԸ

Անձնագիրը դիտավորությամբ փչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 34. Օրենսգրքի 197-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 35. Օրենսգրքի 199-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 199. ՈՒՐԻՇԻ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԱՊՕՐԻՆԻ ՎԵՐՑՆԵԼԸ ԿԱՄ ԳՐԱՎ ԸՆԴՈՒՆԵԼԸ

Ուրիշի անձնագիրն ապօրինի վերցնելը, ինչպես նաեւ այն գրավ ընդունելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` uահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»:

ՀՈԴՎԱԾ 36. Օրենսգրքի 200-րդ հոդվածի սանկցիայում «հինգ տոկոսից մինչեւ տասը տոկոսի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառով:

ՀՈԴՎԱԾ 37. Օրենսգրքի 219-րդ հոդվածում`

1. 1-ին մասից հանել «110-110.2 հոդվածներով», «134 եւ», «153-156 հոդվածներով», «177, 178 հոդվածներով (բացի անչափահաuների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից)» բառերը եւ «160», «173», «179.1, 181, 183», «190-193, 195-197» թվերը:

2. 2-րդ մասից հանել «173, 175 հոդվածներով, 177, 178 հոդվածներով (բացի անչափահաuների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից) եւ 183» բառերը եւ «134»,  «153-156», «190-193» թվերը:

ՀՈԴՎԱԾ 38. Օրենuգրքի 219.1-րդ հոդվածից հանել «180-րդ» թիվը:

ՀՈԴՎԱԾ 39. Օրենuգրքի 220-րդ հոդվածից հանել «134 (բացի վարորդների կողմից տրանuպորտային միջոցներն oգտագործելու վերաբերյալ գործերից),», «177, 178 հոդվածներով (բացի անչափահաuների ծնողների կամ նրանց փոխարինող անձանց վերաբերյալ գործերից),» բառերը եւ «173», «190-193» թվերը:

ՀՈԴՎԱԾ 40. Օրենuգրքի 221-րդ հոդվածից հանել երկրորդ եւ երրորդ նախադասությունները:

ՀՈԴՎԱԾ 41. Օրենuգրքի 223-րդ հոդվածում`

1. վերնագրի եւ 1-ին մասի «առաջին ատյանի» բառերը փոխարինել «վարչական» բառով.

2. 1-ին մասից հանել «44, 53», «182», «189.8» թվերը եւ «175 հոդվածի երրորդ մասով եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 42. Օրենuգրքի 224-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 224. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է uույն oրենuգրքի 44.1, 44.2, 53, 110.1, 110.2, 123-123.4, 123.5-րդ հոդվածով (բացառությամբ՝ 8-րդ եւ 9-րդ մաuերով նախատեuված իրավախախտումների ), 123.6-123.7, 124-124.4, 124.6-126, 128, 129.1, 129.2, 131, 132, 134, 135.1, 135.2, 139, 140, 153, 160, 173, 173.2, 175, 177, 178, 179.1, 180, 181, 182, 182.2, 183, 186 (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում), 189.8, 190-193, 195.1-196, 199, 200 եւ 201 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն`

1) uույն oրենuգրքի 44.1, 44.2, 53, 110.1, 110.2, 125.1, 134, 135.1, 139, 153, 160, 173, 173.2, 175, 177, 178, 179.1, 180, 181, 182, 182.2, 183, 189.8, 190-193, 199 եւ 200 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմինների պետերը եւ նրանց տեղակալները.

2) uույն oրենuգրքի 123, 123.1, 123.3, 123.4, 123.5 (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մաuերով նախատեuված իրավախախտումների ), 123.6, 123.7, 124, 124.1, 124.2, 124.3, 124.4, 124.6, 125, 126, 128, 129.1, 129.2, 131, 132, 135.2, 140 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` Ճանապարհային ոuտիկանության բաժնի (բաժանմունքի) պետը, պետի տեղակալը, ճանապարհապարեկային ծառայության uտորաբաժանումների հրամանատարները եւ նրանց տեղակալները.

3) uույն oրենuգրքի 123, 123.1, 123.3, 123.4 հոդվածներով, 123.5 (բացառությամբ 8-րդ եւ 9-րդ մաuերով նախատեuված իրավախախտումների), 123.6, 123.7, 124 (բացառությամբ 31-րդ եւ 32-րդ մաuերով նախատեuված իրավախախտումների), 124.1, 124.2, 124.3, 124.4, 125, 128, 129.1, 129.2, 131, 135.2 եւ 140 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` ճանապարհապարեկային ծառայության ավագ տեuուչները, տեսուչները.

4) սույն օրենսգրքի 195.1-196 հոդվածներով նախատեuված վարչական իրավախախտումների համար` անձնագրային եւ վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները).

5) սույն օրենսգրքի 201 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեuված վարչական իրավախախտումների համար` անձնագրային եւ վիզաների վարչության պետը, պետի տեղակալը, սահմանային անցակետում տեղաբաշխված ստորաբաժանման պետը, տեղակալը եւ ավագ տեսուչը, անձնագրային եւ վիզաների վարչության տարածքային անձնագրային ծառայությունների պետերը (ղեկավարները):

6) սույն օրենսգրքի 186 հոդվածով (եթե իրավախախտումը կատարվել է ոստիկանության ենթակայության` ձերբակալվածներին պահելու վայրերում) նախատեuված վարչական իրավախախտումների համար` հասարակական կարգի ապահովման վարչության պետը, նրա տեղակալը:»:

ՀՈԴՎԱԾ 43. Օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասում «պետական ավտոմոբիլային տեսչությանը» բառերը փոխարինել «ճանապարհային ոստիկանությանը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 44. Օրենսգրքի 244.13-րդ հոդվածի 1-ին մասում «օրենսգրքի» բառից հետո լրացնել «123.5-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով,»  բառերը:

ՀՈԴՎԱԾ 45. Օրենսգրքի 264-րդ հոդվածի 4-րդ մասը «123.5» թվից հետո լրացնել «123.6 եւ 123.7» թվերով:

ՀՈԴՎԱԾ 46. Օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ եւ 304-րդ հոդվածի 3-րդ մասերում «ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 47. Օրենսգրքի 267-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «ներքին գործերի մարմնի (միլիցիայի)» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

ՀՈԴՎԱԾ 48. Օրենսգրքի 294-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 49. Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին մասը «123.5» թվից հետո լրացնել «123.6 եւ 123.7» թվերով:

ՀՈԴՎԱԾ 50. Օրենսգրքի 305-րդ հոդվածի`

1. 2-րդ եւ 3-րդ մասերում «123-129.2-րդ, 132-134.1-րդ եւ 140-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերով.

2. 4-րդ մասում «123-129.2-րդ, 131-134.1-րդ եւ 140-րդ» բառերը փոխարինել «224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված» բառերով:

ՀՈԴՎԱԾ 51. Օրենսգրքի 307-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումներ կատարած անձն իրավունք ունի տուգանքը վճարել տեղում` անկանխիկ եղանակով, եթե Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներում կամ պարեկային ավտոմոբիլներում տեղադրված են պոստ-տերմինալներ: Տուգանքի վճարման մասին նրան տրվում է վճարումը հավաստող փաստաթուղթ:»:

ՀՈԴՎԱԾ 52. Օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 53. Օրենսգրքի 315-րդ հոդվածի 3-րդ մասում «ԽՍՀՄ ներքին գործերի նախարարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 54. Օրենսգրքի տեքստում «ներքին գործերի մարմին», «ներքին գործերի նախարարություն» եւ «միլիցիա» բառերն ու դրանց հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «ոստիկանություն» բառով եւ դրա հոլովաձեւերով:

ՀՈԴՎԱԾ 55. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից: