Հոդված 1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-43-Ն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «եւ ստեղծագործական» բառերը փոխարինել «, ստեղծագործական եւ ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
1. Անհրաժեշտությունը`
«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով.
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
« 2. Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեuված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք: Ընտրատարածքային եւ տեղամաuային ընտրական հանձնաժողովների անդամ չեն կարող լինել Ազգային ժողովի պատգամավորները, uահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետները եւ նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոuտիկանությունում եւ ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները, վuտահված անձինք, լիազոր ներկայացուցիչները, դիտորդները, թեկնածուները»:
Նշված իրավադրույթը սպառիչ կերպով սահմանել է այն անձանց շրջանակը ովքեր չեն կարող հանդիսանալ ընտրական հանձնաժողովի անդամ: Նշված ցանկը սպառիչ է եւ տարածական մեկնաբանման ենթակա չէ:
Նշվածից ակնհայտ է, որ ինչպես քաղաքացիական ծառայողները, այնպես էլ դատական եւ համայնքային ծառայողները կարող են հանդիսանալ ընտրական հանձնաժողովների անդամներ: Միաժամանակ նույն ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն ընտրական հանձնաժողովների անդամների կատարած աշխատանք համարվում է վարձատրվող: Նման պայմաններում առաջանում են որոշակի տարակարծություններ կապված «Դատական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կանոնակարգումների հետ, քանզի նշված օրենքների կանոնակարգումներ համաձայն դատական եւ համայնքային ծառայողները ներկայումս չեն կարող «կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքից»: Առաջարկվելիք փոփոխությամբ, ըստ էության նշված օրենքների կանոնակարգումները համահունչ են դառնում ընտրական օրենսգրքի մոտեցումներին:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Ներկայումս «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետում եւ «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում` համայնքային եւ դատական ծառայողները իրավունք չունեն կատարելու վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.
Հաշվի առնելով, որ համայնքային եւ դատական ծառայությունը չի հանդիսանում հատուկ ծառայության տարատեսակ եւ նրանց վրա չի տարածվում հատուկ ծառայողների համար համապատասխան օրենքներով սահմանված մի շարք սահմանափակումները, հետեւապես գտնում ենք նպատակահարմար կիրառել նույն մոտեցումը, որը նախատեսված է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով` քաղաքացիական ծառայողների համար, ինչով կվերանա դատական եւ համայնքային ծառայողների մասնակցություն խոչընդոտը ընտրական հանձնաժողովների աշխատանքներին:
4. Ակնկալվող արդյունքը.
Ներկայացված նախագծի ընդունման դեպքում նշված օրենքների կանոնակարգումները համահունչ կդառնան ընտրական օրենսգրքի մոտեցումներին: