1. Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 59-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի պահպանման uահմանված կարգի խախտումները`
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 242-րդ հոդվածից հանել «59-րդ եւ 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601 -րդ,» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 1694 -րդ հոդվածում «բնապահպանական» բառը փոխարինել «լիազոր» բառով:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2421 -րդ հոդվածով.
«Հոդված 2421 . Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում` պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը
Ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում` պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի) , 601 -րդ հոդվածներով (բացառությամբ Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694 -րդ հոդվածով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:
Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: