Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10184-29.09.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 59-րդ հոդվածում ավելացնել նոր պարբերություն հետեւյալ բովանդակությամբ. «Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական oբյեկտների ու գիտական եւ գիտամշակութային հատուկ արժեք ներկայացնող ընդերքի մյուu տեղամաuերի պահպանման uահմանված կարգի խախտումները`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

Հոդված 2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 242-րդ հոդվածից հանել «59-րդ եւ 60-րդ հոդվածներով (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի), 60-րդ, 601 -րդ,»բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 1694 -րդ հոդվածում «բնապահպանական»բառը փոխարինել «լիազոր»բառով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2421 -րդ հոդվածով.

«Հոդված 2421 .  Ընդերքի օգտագործման ու պահպանման բնագավառում` պետական վերահսկողություն իրականացնող  լիազոր մարմինը

Ընդերքի օգտագործման եւ պահպանության բնագավառում` պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը քննում է վարչական գործեր եւ նշանակում վարչական տույժեր սույն օրենսգրքի 49-րդ, 59-րդ, 60-րդ (բացառությամբ լեռնային աշխատանքների անվտանգ կատարման եւ ռադիոակտիվ հսկողության մասերի) , 601 -րդ հոդվածներով (բացառությամբ Ընդերքն օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված նպատակով շահագործելու դեպքի), 1694 -րդ հոդվածով (օգտակար հանածոների մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ:»:

Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: