Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 61-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ կետով.
«2.1. Սահմանադրական դատարանի որոշումները եւ եզրակացությունները պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքի պահանջներին:»:
Հոդված 2. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասում.
1) 8-րդ կետում «հիմնավորող» բառից հետո «փաստարկները» բառը փոխարինել «իրավական դիրքորոշումները» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.1-րդ եւ 9.2-րդ կետերով.
«9.1) սույն օրենքի 10-րդ գլխում նախատեսված դեպքերում՝ նշում վարչական կամ դատական ակտերի՝ օրենքով սահմանված կարգով վերանայման ենթակա լինելու մասին
9.2) սույն օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասի 1.1 կետով սահմանված որոշումը ընդունելու դեպքում` որոշման եզրափակիչ մասում վիճարկվող ակտի կամ դրա վիճարկվող դրույթի համառոտ սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Հոդված 3. Օրենքի 68-րդ հոդվածի 8-րդ մասում.
1) 1-ին կետում՝ «ակտը» բառից հետո լրացնել «կամ դրա վիճարկվող դրույթը» բառերը.
2) լրացնել հետեւալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.
«1.1) վիճարկվող ակտը կամ դրա վիճարկվող դրույթը՝ սահմանադրական դատարանի որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
Հոդված 4. Օրենքի 69-րդ հոդվածում՝
1/ 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12. Սույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող եւ միաժամանակ գտել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ, նրա նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:
2/ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 13-րդ մասով.
13. Սույն հոդվածի 12-րդ մասը տարածվում է նաեւ այն անձանց վրա, որոնք սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռեւս պահպանել էին նույն հարցով սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել սահմանադրական դատարան:
Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս սույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերը»: