Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 18.-րդ հոդվածի 2-րդ մասում` «նախատեսվել պետական լիազորված մարմնի,» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը, նույն մասում «նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը, «բացառապես» բառից հետո «պետական լիազորված մարմնի աշխատակիցների» բառերը փոխարինել «համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատակիցների» բառերով, իսկ «օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի ղեկավարի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: