Հոդված 1. «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասում «ձեռք բերել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաեւ» բառերով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Զենքի մասին » ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգանաքով, որ թե Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած, թե պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունից սահմանված կարգով արձակված քաղաքացիները մարտական եւ հատուկ պատրաստության շրջանակներում լիարժեք տիրապետում են ակոսափող թե մարտական եւ թե ծառայողական հրազենին: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ օրենքի նախագծի ընդունումը կարող է դիտվել որպես խրախուսանք ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ երկարամյա ծառայություն անցած եւ սահմանված կարգով ազատված քաղաքացիների համար: