Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1258-12.10.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինապարտության մասին» 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀՕ-250 Հայաստանի Հանրապետության օրենքի 31 . հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն:»:

Հոդված 2. Օրենքի  31 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր կետով՝

« 4.Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին պարտադիր զինվորական ծառայություն անցնելու երկրի ընտրությունը կատարում է իր որոշմամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  տասներորդ օրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինապարտության մասին » ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է երկքաղաքացիների զինվորական հաշվառման եւ զինվորական ծառայության հետ կապված խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ: