ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
««ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-ն օրենքի 25-րդ հոդվածի՝
1. 4-րդ մասում «հաստատության» բառից հետո լրացնել «մեկ դրույքով պաշտոնավարող’ բառերը
2. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Կես դրույքով պաշոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն’։
Հոդված 2.
Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը;
ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ
ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարություն | «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, 1-ին հոդված | Հոդված 1-ի համարակալումն համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին | Ընդունվել է | |
Հեղինե Բիշարյան, ՀՀ ԱԺ պատգամավոր | «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, 1-ին հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետ | 1-ին հոդվածի 2-րդ մասի, 2-րդ կետում «տասնվեց» բառը փոխարինել «տասնմեկ» բառով | ԸՆդունվել է մասնակի`ՀՀ ԿԳ նախարարության հետ խորհրդակցաբար «տասնվեց» բառը փոխարինվել է «տասնչորս»բառով: |