Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-7681-02.04.2010,25.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք) 105-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով՝

«5) դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով սահմանված՝ իրավական նորմերի կոնկրետ վերահսկողության կարգով դիմել է սահմանադրական դատարան:».

2) 1-ին մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով դատարանը գործով վարույթը կարող է կասեցնել իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակցի միջնորդության հիման վրա:»:

Հոդված 2. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 107-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենսգրքի 106-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`

1) սահմանադրական դատարանի աշխատակազմը վերադարձրել է դատարանի դիմումը եւ դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով չի բողոքարկել սահմանադրական դատարանի նախագահին կամ բողոքարկելուց հետո` սահմանանադարկան դատարանի նախագահը դատարանի դիմումը  վերադարձնելու մասին վերջնական որոշում է կայացրել.

2) սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.

3) սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.

4) ուժի մեջ է մտել կիրառման ենթակա նորմատիվ ակտի դրույթը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող կամ հակասող եւ անվավեր ճանաչելու մասին սահմանադրական դատարանի որոշումը:»:

Հոդված 4. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 2-րդ մասում «Գործի» բառը փոխարինել «Բացառությամբ սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի, գործի» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: