ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում.
1) 3-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «3) որոշակի պաշտոնում ծառայողի հիմնական աշխատավարձի չափը որոշվում է` բազային պաշտոնային դրույքաչափը բազմապատկելով համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցով, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձից»:
2) 5-րդ մասում առաջին նախադասության «յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը» բառերը փոխարինել «սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: