Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7682-25.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով.

«3. Դիմողը չի կարող հետ վերցնել սույն օրենքի 68-րդ, 70-րդ եւ 71-րդ հոդվածներով նախատեսված գործերով սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: