Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1144-29.04.2011,25.10.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1.   Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի, այսուհետ` օրենսգիրք)

1/. 68-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ  կետը ուժը կորցրած ճանաչել:

2/ .68-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

3/. 68-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝» բառերից առաջ լրացնել «փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի

1/. 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» ենթակետով.

«ե/. ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսաբաց տեսակի ուղղիչ հիմնարկում  առնվազն վերջին երկու տարին պատիժը կրած դատապարտյալը:

2/. նույն մասի  2-րդ կետի «դ» ենթակետը շարադրել հետեւալ խմբագրությամբ`« ցմահ ազատազրկման դատապարտված եւ կիսափակ տեսակի ուղղիչ հիմնարկում առնվազն վերջին երեք տարին պատիժը կրած դատապարտյալը»:

3/. նույն մասի 3-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետեւալ խմբագրությամբ`«ցմահ ազատազրկման դատապարտված եւ փակ տեսակի ուղղիչ հիմնարկում առնվազն վերջին հինգ տարին պատիժը կրած դատապարտյալը, եթե նա  ազատազրկման ձեւով պատիժ է կրել առնվազն տասնհինգ տարի»:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում «ներկայացման հարցը» բառերը փոխարինել «ներկայացման` նույն հիմքով հարցը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: