Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1262-31.10.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, հայաստանի հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եվ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ի մասի`

1) 1-ի կետում «ժամկետը» բառից հետո լրացնել «, պետական գրանցման կամ հաշվառման համարը» բառերը:

2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

Օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 636-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներով սահմանված է որպես սերտիֆիկացման մարմին եւ փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով, ինչպես նաեւ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար հայտատուի կամ դիմումատուի կողմից հայտին կամ դիմումին կից կանոնադրության, պետական գրանցման վկայականի (դրա ներդիրներով) եւ (կամ) դրանց պատճենների ներկայացման պահանջը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Օրենքների նախագծերի մշակումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելուն:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 636-Ն որոշման 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից պետական մարմիններին կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) եւ (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորուրությունները համարվում են կատարված, եթե պետական մարմնին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում, հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

6. Ակնկալվող արդյունքը.

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման դեպքում` վերանում է որպես սերտիֆիկացման մարմին եւ փորձարկման լաբորատորիա հավատարմագրվելու նպատակով, ինչպես նաեւ հսկվող ապրանքների արտահանման կամ հսկվող ոչ նյութական արժեքների փոխանցման թույլտվություն ստանալու համար հայտատուի կամ դիմումատուի կողմից հայտին կամ դիմումին կից կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) եւ (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պահանջը` դիմումի կամ հայտի մեջ նախատեսելով միայն նշում պետական գրանցման համարի մասին:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)