Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12651-02.11.2011-ԳԲ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության  (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ կետը լրացնել հետեւյալ  բովանդակությամբ` 123 -րդ կետով

123 . Բնապահպանական պետական փորձաքննություն.  
1. փորձաքննության նախնական փուլում`  
ա)  նախատեսվող գործունեության փորձաքննական եզրակացության տրման համար Գ կատեգորիայի համար
բազային  տուրքի
15 պատիկի  չափով
բ) նախատեսվող գործունեության ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանքի տրման համար,
բազային  տուրքի
100 - պատիկի  չափով
2. փորձաքննության հիմնական փուլում  
ա) հայեցակարգային փաստաթղթի  փորձաքննական եզրակացության տրման համար`
բազային  տուրքի
500 - պատիկի  չափով
բ) նախատեսվող գործունեության փորձաքննական եզրակացության տրման համար`  
Ա կատեգորիայի գործունեության համար
բազային  տուրքի
500-պատիկի  չափով
Բ կատեգորիայի գործունեության համար
բազային  տուրքի 
400-պատիկի  չափով

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրվանից:

Հիմնավորում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը

 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքը ընդունվել է 1995 թվականին, հասարակական զարգացումների հետեւանքով շատ դրույթներ ներկա իրավահարաբերություններին համապատասխանեցնելու, Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու եւ նոր պահանջներ սահմանելու նպատակով օրենքում կատարվել են համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ: Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում էր նաեւ  ՀՀ կառավարության կողմից վավերացված «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Կոնվենցիային կից ռազմավարական էկոլոգիական գնահատման արձանագրություն», «Եվրոմիության խորհրդի դիրեկտիվների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ոլորտում», ՄԱԿ-ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվնցիայի /Օրհուս/ պահանջներից եւ սկզբունքներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող օրենքում ամրագրված ընթացակարգային դրույթները սահմանված են ոչ լիարժեք, կամ ընհանրապես բացակայում են, մասնավորապես շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման /ՇՄԱԳ/, ռազմավարական էկոլոգիական գնահատման /ՌԷԳ/, անդրսահմանային ազդեցություններին վերաբերող ընթացակարգերը: Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերը, մասնավորապես «Հասարակական լսումների իրականացման» եւ «Փորձաքննությանը ենթակա փաստաթղթերի եւ դրանցում պարունակող տվյալների ցանկն ու ծավալը» դեռեւս սահմանված չէ ՀՀ կառավարության կողմից, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում գործընթացի իրականացման համար:  Օրենքում բոլոր գործունեությունների փորձաքննությունն իրականացվում է նույն ընթացակարգով եւ նույն ժամկետներում, ներկայացված նախագծում գործունեությունները` ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են երեք կատեգորիաների (ա, բ, գ), լրացվել են գործունեության նոր տեսակներով, որոնք ամրագրված են Հայաստանի կողմից վավերացված միջազգային կոնվենցիաներում, կրճատվել են փորձաքննության իրականացման ժամկետները, յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանվել են առանձին ժամկետներ (120 օրը փոխարինվել է ըստ կատեգորիաների` համապատասխանաբար 30, 40, 60 օրվա):

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի եւ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջներին համապատասխանեցնելու նպատակով հրավիրված միջազգային փորձագետի կողմից մշակվել է օրենքի նոր գլուխ` «Անդրսահմանային ազդեցություն ունեցող նախատեսվող գործունեությունների փորձաքննություն», որը մինչ այդ բացակայել է: Նշված լրացումը հնարավորություն կտա կարգավորել Հայաստանի Հանրապետության եւ հարեւան երկրների միջեւ ոլորտին վերաբերող միջպետական հարաբերությունները:

Օրենքը լրացվել է նաեւ «Փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթերը եւ հաշվետվության բովանդակությունը» գլխով, ինչը հնարավորություն է տալիս ապահովել գործընթացի իրականացման թափանցիկությունը եւ կարգավորման հստակությունը:

Գործող օրենքում նախնական` ծանուցման փուլն անավարտ է, նախագծով գործընթացը լիովին կարգավորվել է: Գործունեությունները, ըստ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դասակարգվել են կատեգորիաների, եւ գործարար միջավայրի բարելավմանը նպաստելու նպատակով, ձեռնարկողը հնարավորություն է ստացել գ կատեգորիայի գործունեության դեպքում փորձաքննական եզրակացությունը ստանալ նախնական փուլում` 30 օրյա ժամկետում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի մշակման նպատակն է օրենքը համապատասխանեցնել հասարակական զարգացումների հետեւանքով առաջացած իրավահարաբերություններին, ոլորտին վերաբերող միջազգային պահանջներին, Եվրոմիության ստանդարտներին, նպաստել Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Օրենքը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների եւ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի քարտուղարության կողմից ընտրված միջազագային փորձագետի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունումը լիովին կկարգավորի փորձաքննության գործընթացը, այն կդարձնի առավել պարզ ու թափանցիկ, մոտեցնելով միջազգային նորմերին եւ ստանդարտներին, միաժամանակ, կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)