Armenian ARMSCII Armenian
Կ-0525-11.03.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում սույն մասով նախատեսված գործողություններն իրականացվում են այդ օրենքով նախատեսված կարգով:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:»:

2. 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման եւ պահպանման ֆինանսավորումն իրականացվում է ՊՄԳ պայմանագրով նախատեսված կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1. 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելն անվճար է, բացառությամբ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող ճանապարհների՝ ՊՄԳ պայմանագրով սահմանված դեպքերում, ինչպես նաեւ օրենքով սահմանված այլ դեպքերի: ՊՄԳ ծրագրի շրջանակներում նախագծված, կառուցված, նորոգված կամ պահպանվող վճարովի ճանապարհները հանդիսանում են այլընտրանքային ճանապարհներ»:

2. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ՊՄԳ ծրագրի շրջանակներում ընդհանուր օգտագործման ոչ պետական եւ ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկության վարձաչափը եւ վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանվում է ՊՄԳ պայմանագրով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից: