Հոդված 1. «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (08-ը հուլիսի, 2005 թվականի, ՀՕ-171-Ն) `
1. վերնագրի եւ ողջ տեքստի «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը փոխարինել «փրկարար ծառայություն» բառերով.
2. 1-ին հոդվածի «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «խնդիրներ իրականացնող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի «ծառայությունը պետական մարմին է, որն» բառերը փոխարինել «Ծառայությունն» բառով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի`
1. «դ» կետը «քաղաքացիական» բառից առաջ լրացնել «մասնակցում է» բառերով, իսկ «համակարգումը, վերահսկումը եւ այդ հարցերով իրազեկման ապահովումը» բառերը փոխարինել «համակարգմանը, կազմակերպմանը եւ այդ հարցերով իրազեկմանը» բառերով.
2. «ե» կետում`
1) «մշակումն ու» բառերից հետո լրացնել «մասնակցումը» բառերով,
2) «ապահովումը» բառը փոխարինել «ապահովմանը» բառով.
3. «է» կետի «բնակչության ուսուցման կազմակերպումը» բառերը փոխարինել «մասնակցում է բնակչության ուսուցման կազմակերպմանը» բառերով.
4. «ը» կետից հանել «եւ պետական հրդեհային հսկողության իրականացումը» բառերը.
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում`
1. 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, ուսումնական հաստատություններ» բառերը, իսկ երկրորդ պարբերությունից` «եւ թվաքանակը» բառերը.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ մասով`
«1.1. Փրկարար ծառայության, այդ թվում փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ սույն օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների թվաքանակի, որը սահմանում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը:».
3. հոդվածի 2-րդ մասի «լիազոր մարմնի ղեկավարը (պետը)» բառերը փոխարինել «ծառայության ղեկավարը (տնօրենը)» բառերով.
4. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով
«2.1. Փրկարար ծառայության կառավարումն իրականացնում է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, որը սահմանում է փրկարար ծառայության`
ա) կառուցվածքային, տարածքային եւ այլ ստորաբաժանումների կառուցվածքը.
բ) հաստիքացուցակը:»:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`
1. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «1.1»-րդ մասով`
«1.1. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործող ուսումնական հաստատությունում, ճգնաժամային կառավարման կենտրոնում եւ այլ պետական ոչ առեւտրային կազմակերպություններում փրկարարական ծառայությունը կազմակերպվում է նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն, պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող եւ այդ ծառայությունների դիմաց ստացվող միջոցներից ֆինանսավորվող փրկարարական ծառայության հաստիքների, հատկացված թվաքանակի սահմաններում:».
2. հոդվածի 2-րդ մասից հանել «պետական մարմնի» բառերը.
Հոդված 6. Օրենքի 13-րդ`
1. հոդվածի «բ» կետը`
1) լրացնել «-հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար» պարբերությամբ.
2) «վարչության պետ» բառերից հետո լրացնել «, կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետ.» բառերով:
2. հոդվածից հանել «գ» կետի «հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար» բառերը.
3. հոդվածի վերջին պարբերությունը <<հավասարեցված>> բառից հետո լրացնել, «, ներառյալ` այլ մարմիններ գործողված>> բառերով:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի`
1. 1-ին մասի`
1) ուժը կորցրած ճանաչել «դ» կետի «-փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» պարբերությունը.
2) «ե» կետը «-փրկարարական ծառայության ենթասպա» պարբերությունից հետո լրացնել «-փրկարարական ծառայության ավագ» պարբերությամբ.
2. 3-րդ մասի «Փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
3. 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «Փրկարար ծառայության տնօրենը» բառերով.
4. 5-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
5. 7-րդ մասը «ծառայությունը» բառից հետո լրացնել «սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «գ», «դ», «ե» եւ «ժա» կետերի հիմքով» բառերով:
Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին`
1. մասի «ա» կետը «-փրկարարական ծառայության ենթասպա` 2 տարի» պարբերությունից առաջ լրացնել «-փրկարարության ծառայության ավագ` 1 տարի» պարբերությամբ.
2. մասում ուժը կորցրած ճանաչել «բ» կետի «-փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ` 1 տարի» պարբերությունը:
Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 10. ՈՒժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը:
Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի`
1. «ա» կետի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
2. հոդվածի «գ» կետի «համապատասխան փրկարարական մասնագիտությանը հարակից» բառերը փոխարինել «պաշտոնի անձնագրով սահմանված» բառերով.
3. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «զ» կետով`
«զ) փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին` բարձրագույն կրթության առկայության դեպքում` միջին խմբի պաշտոնի նշանակվելիս»:
Հոդված 12. Օրենքի 26-րդ`
1. հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5-րդ մասով`
«5. Փրկարարական ծառայության պաշտոնի նշանակելու ժամանակ հերթական կոչում շնորհելիս հաշվի է առնվում նախկին կոչումով պահեստազորում եղած ժամանակահատվածը: Այս դեպքում հերթական կոչումը շնորհվում է փրկարարական ծառայության համապատասխան պաշտոնում վեց ամիս ծառայելուց հետո:»:
Հոդված 13. Օրենքի 28-րդ հոդվածի`
1. 1-ին մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի կողմից ստեղծած» բառերով.
2. 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված» բառերով:
Հոդված 14. Օրենքի 31-րդ`
1. հոդվածում ուժը կորցրած ճանաչել 1.1-րդ մասը.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «3.1.»-րդ մասով`
«3.1. Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը միաժամանակ կարող է նշանակվել Փրկարար ծառայության վարչության պետ:».
3. հոդվածի 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը` Փրկարար ծառայության տնօրենի ներկայացմամբ» բառերով.
4. հոդվածի 5-րդ մասի «ղեկավարի լիազորած պաշտոնատար անձը» բառերը փոխարինել «տնօրենը` անմիջական ղեկավարի ներկայացմամբ» բառերով:
5. հոդվածի 6-րդ մասի`
1) առաջին նախադասության «ծառայողների համար» բառերը փոխարինել «բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի կադրային մարմինն, իսկ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար`» բառերով.
2) երկրորդ նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «համապատասխան» բառով:
Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածում`
1. 2-րդ մասից հանել «զինվորական» բառը.
2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1. նոր մասով`
«2.1. Փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության պետ կարող է նշանակվել փրկարարական ծառայության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է բարձրագույն խմբի պաշտոն կամ մեկ տարի զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն».
3. 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով:
4. 7-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
5. 8-րդ մասը «դեպքում» բառից հետո լրացնել «բացառությամբ փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ կոչում ունեցող ծառայողների» բառերը.
6. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8.1-րդ մասով`
«8.1. Ուսումնական հաստատություններ, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա ավարտած փրկարարական ծառայության ծառայողները նշանակվում են իրենց կրթությանը համապատասխանող հաստիքով նախատեսված փրկարարական ծառայության պաշտոնի, իսկ նման թափուր պաշտոն չլինելու դեպքում` ուսման մեկնելուց առաջ զբաղեցրած պաշտոնից ոչ ցածր պաշտոնի:».
7. 9-րդ մասը լրացնել հետեւյալ նախադասությամբ` «Այս դեպքում քաղաքացիների հետ կնքվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված ժամկետային (ուսումնական փորձաշրջանի ժամկետով) աշխատանքային պայմանագիր եւ վճարվում է տվյալ պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափ:»:
8 10-րդ մասը «միջին» բառից հետո լրացնել «եւ կրտսեր» բառերով.
9. 11-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «սույն հոդվածի 10-րդ մասում» բառերով.
10. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-րդ մասով`
«11.1. Փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը սահմանում է կառավարությունը:».
11. 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու եւ հանրապետական գործադիր մարմնի միջեւ կնքվում է 1-ից 5 տարի ժամկետով պայմանագիր, որը ստորագրում է`
ա) բարձրագույն, գլխավոր, ավագ եւ միջին խմբերի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը.
բ) կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների համար Փրկարար ծառայության տնօրենը:».
12. ուժը կորցրած ճանաչել 13-րդ մասը.
13. 14-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
14. 15-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի կամ նրա լիազորած» բառերը փոխարինել «սույն հոդվածի 12-րդ մասում նշված, պայմանագիրը ստորագրող»:
Հոդված 16. Օրենքի 33-րդ հոդվածի 13-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 17. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 18. Օրենքի`
1. 41-րդ, 46-րդ եւ 50-րդ հոդվածների 2-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» եւ «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը համապատասխանաբար փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» եւ «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով.
2. 41-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով`
«3. Փրկարար ծառայության տնօրենի եւ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնային դրույքաչափերը հավասար են «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված, համապատասխանաբար պետական մարմնի ղեկավարի ու պետական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափերին:» :
Հոդված 19. Օրենքի 53-րդ հոդվածի`
1. 1-ին մասի առաջին նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի ստեղծած» բառերով, իսկ երկրորդ նախադասության «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով .
2. 3-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով :
Հոդված 20. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասը «տալու» բառից հետո լրացնել «կարգը եւ» բառերով, իսկ «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 21. Օրենքի 57-րդ հոդվածի`
1. 1-ին մասի «ե» կետից հանել «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը.
2. 4-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի» բառերով.
3. 7-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 22. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 23. Օրենքի 59-րդ հոդվածի`
1. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված բոլոր կարգապահական տույժերը տալիս է հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը, իսկ փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի համար` փրկարար ծառայության տնօրենը».
2. 7-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը» բառերով.
3. 9-րդ մասը «Գլխավոր» բառից հետո լրացնել «, բացառությամբ վարչությունների պետերի եւ նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող ծառայողների,» բառերով, իսկ «ղեկավարի տեղակալը» բառերը փոխարինել «տնօրենը» բառով.
4. 10-րդ մասի «ղեկավարի տեղակալն ու ծառայողի անմիջական ղեկավարը» բառերը փոխարինել «տնօրենը, տնօրենի տեղակալը եւ վարչության պետը» բառերով.
5. 13-րդ մասը «ժամանակահատվածում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաեւ ծառայողի նկատմ,ամբ քրեական գործ հարուցելու» բառերով:
Հոդված 24. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «ժբ», «ժգ» եւ «ժե» կետերով`
«ժբ) ատեստավորման արդյունքով.
ժգ) պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:»:
Հոդված 25. Օրենքի 63-րդ հոդվածի «Հայաստանի փրկարար ծառայության ղեկավարը» բառերը, համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի ղեկավարը», իսկ «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը` «հանրապետական գործադիր մարմնի» բառերով :
Հոդված 26. Օրենքի 12-րդ գլխի վերնագրի, 68-րդ, 69-րդ եւ 70-րդ հոդվածների վերնագրերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը, համապատասխան հոլովաձեւերով, փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 27. Օրենքի 68-րդ հոդվածի «Հայաստանի փրկարար ծառայությունն իր» բառերը փոխարինել «Հանրապետական գործադիր մարմինն իր եւ փրկարարական ծառայության» բառերով :
Հոդված 28. Օրենքի 69-րդ հոդվածի`
1. 1-ից 10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
2. 1-ին մասի «փրկարարական ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
Հոդված 29. Օրենքի 70-րդ`
1. հոդվածի 1-ից 10-րդ մասերի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «4.1» մասով`
«4.1. Փրկարարական ծառայողները պետական պատվերով առկա ուսուցմամբ բարձրագույն ուսումնական հաստատություն, ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտրանտուրա ընդունվելու դեպքում գործուղվում են Հայաստանի Հանրապեության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություն: Այդ ուսումնական հաստատություններում ուսուցումն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում փրկարարական ծառայողները նշանակվում են համապատասխան պաշտոնների:»:
Հոդված 30. Օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
Հոդված 31. Օրենքի 73-րդ `
1. հոդվածի 2-րդ մասի «Հայաստանի փրկարար ծառայության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով.
2. հոդվածի 4-րդ մասից հանել «բազային» բառը.
Հոդված 32. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ մասը «կարող է» բառից հետո լրացնել «նաեւ» բառով.
Հոդված 33. Օրենքի 75-րդ`
1. հոդվածի 1-ին մասի «անվճար որակյալ բուժօգնությամբ» բառերից հետո լրացնել «համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամների անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում» բառերով.
2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «3»-ից «10.»-րդ մասերով`
«3. Հանրապետական գործադիր մարմնի համակարգում գործում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների, այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների, բուժսպասարկումը եւ բուժումը կատարելու նպատակով:
4. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների եւ ռազմական դրության /պատերազմի/ ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:
5. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները եւ քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը եւ հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
6. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանած կարգով:
7. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության գործունեության եւ ֆինանսավորման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:
8. Հանրապետական գործադիր մարմնի բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է ՀՀ կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում եւ կոչումները շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով:
9. Հանրապետական գործադիր մարմնի ղեկավարի հրամանով ձեւավորվում է հանրապետական գործադիր մարմնի բժշկական հանձնաժողով եւ սահմանվում է այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները եւ լիազորությունները:
10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:»:
Հոդված 34. Օրենքի 80-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «նրանց հայեցողությամբ`» բառերը:
Հոդված 35. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասից հանել «լիազորած պաշտոնատար անձի» բառերը:
Հոդված 36. Օրենքի 113-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր «1.1»-րդ մասով`
«1.1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել սույն օրենքի 57-րդ հոդվածի 4-րդ եւ 59-րդ հոդվածի 7-րդ մասերը:»:
Հոդված 37. Սույն օրենքից բխող այլ հարաբերությունների կարգավորումը
1. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը «փրկարարական ծառայության կրտսեր լեյտենանտ» կոչում ստացած ծառայողները`
1) նույն կոչումով շարունակում են ծառայությունը` մինչեւ ծառայության ավարտը.
2) բարձրագույն կրթություն ստանալու դեպքում, համապատասխան հաստիքի առկայության դեպքում, նրանց շնորհվում է «փրկարարական ծառայության լեյտենանտ» կոչում:
Հոդված 38.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
1.1 Իրավական ակտի անհրաժեշտությունը
2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նախկին ԱԻՎ-ը վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, զինվորական ծառայության փոխարեն ներդրվեց փրկարարական ծառայություն: Փրկարարական ծառայությունը որպես պետական ծառայության հատուկ տեսակ, երկրում ներդրվեց առաջին անգամ եւ նախկինում նման փորձ չէր եղել: Օրենքի կիրարկման եւ փրկարարական ծառայության ներդրման անցած հինգ տարիների փորձը բացահայտեց որոշակի հարաբերությունների կարգավորման թերություններ եւ բացթողումներ, ինչի նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
Հաշվի առնելով հանրապետության եւ միջազգային փորձը, առկա աշխարհաքաղաքական իրավիճակը, բնակչության պաշտպանության համակարգված ու արդյունավետ իրականացման նպատակով 2008 թվականին ստեղծվեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունն (այսուհետ` Նախարարություն)` իր մեջ ներառելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառների գործունեություն իրականացնող բոլոր մարմինները` Հայաստանի փրկարար ծառայությունը, «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը, Պետական ռեզերվների գործակալությունը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» եւ «Հայաստանի Հանրապետության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները։
1.1 Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.
Օրենքի գործողության հինգ տարվա փորձը ցույց են տվել օրենքի թերի կողմերը, չկարգավորված հարաբերությունների առկայությունը, ՀՀ օրենսդրական դաշտում եւ կառավարման համակարգում կատարված փոփոխությունների հետեւանքով նորովի մոտեցումների ներդրման անհրաժեշտությունը:
Բացի այդ Նախարարության գործունեության շուրջ երկու տարին ցույց տվեցին, որ առկա են Նախարարության եւ նրա համակարգում գործող մարմինների խնդիրների ու գործառույթների կրկնություններ, նույն ստորաբաժանումներ, հստակ եւ օպերատիվ չի գործում կառավարման բուրգը, առավել արդյունավետ չի ապահովվում տեղեկատվության ստացման, ամփոփման, որոշումների կայացման եւ կառավարման գործընթացը, չի ապահովում արտակարգ իրավիճակների կանխման, հետեւանքների նվազեցման, վերացման եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների արդյունավետ ու օպերատիվ իրականացումը եւ այլ հարցեր։
1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Առկա խնդիրների լուծման նպատակով առաջարկվում է`
- հստակեցնել Նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության գործառույթներն ու խնդիրները, կառուցվածքը փոփոխությունների միջոցով դարձնել խնդիրներին առավել համապատասխանող.
-միմյանց կրկնող ստորաբաժանումները միավորել, առավել արդյունավետ օգտագործել Նախարարության համակարգի կադրային, մասնագիտական, նյութատեխնիկական ռեսուրսները.
-վերաբաշխել փրկարարական ծառայության պաշտոնների նշանակման եւ կոչումների շնորհման իրավասությունները, Նախարարին վերապահելով փրկարարական ծառայության սպայական կազմի նշանակման, կոչումների շնորհման իրավասություններ.
-հնարավորինս կենտրոնացնել, պարզեցնել եւ հստակեցնել ֆինանսական ու նյութատեխնիկական միջոցների ստացումը, բաշխումը, նվազեցնել ծախսը, տնտեսված գումարներն ուղղելով Նախարարության խնդիրների իրականացմանը
-Հայաստանի փրկարար ծառայությունն, առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, ընգրկել Նախարարության կառուցվածքում.
- փոփոխություններ կատարել փրկարարական ծառայության պաշտոնների խմբերում, պաշտոնի նշանակելու եւ սկզբնական կոչումներ շնորհելու պայմանները (որովհետեւ օրինակ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան սկսել է տալ փրկարարական մասնագիտությամբ շրջանավարտներ եւ այլն), պաշտոններին ներկայացվող պահանջներում (օրինակ` ներկայումս ապարատի վարչության պետ նշանակելու պահանջներ սահմանված չեն եւ այլն).
-Հայաստանի փրկարար ծառայության ուսումնական հաստատությունը` «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը իր խնդիրներով եւ գործառույթներով ոչ միայն վերապատրաստում ու ուսուցում է փրկարարական ծառայության կադրերին, այլեւ Նախարարության ողջ համակարգի եւ ՀՀ կառավարման համակարգի բոլոր մարմինների ղեկավար կազմին ու մասնագետներին, ինչը արդյունավետ չի իրականացվում` գործելով Հայաստանի փրկարար ծառայության կառավարման ոլորտում:
2. Կարգավորման առարկան
Սույն նախագծով կարգավորվում է «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա թերությունները եւ բացթողումները, առավել հստակեցվում է ծառայության ընդունման եւ ծառայությունից ազատման հարաբերությունները,
ներկայացվող պահանջները, սոցիալական երաշխիքները:
3. Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը
Օրենքի ընդունմամբ կհստակեցվի Նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության գործառույթներն ու խնդիրները, կվերանան միմյանց կրկնող ստորաբաժանումները, առավել արդյունավետ կօգտագործվի կադրային, մասնագիտական, նյութատեխնիկական ռեսուրսները, կառուցվածքը փոփոխությունների միջոցով կդարձվի խնդիրներին առավել համապատասխանող, կբարձրանա փրկարարական ծառայության գործունեության արդյունավետությունը, կվերանա «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում այն թերի կողմերը, որոնք թույլ չեն տալիս առավել արդյունավետ իրականացնել կառավարումը, կադրային քաղաքականությունը, կվերաբաշխվռն փրկարարական ծառայության պաշտոնների նշանակման եւ կոչումների շնորհման իրավասությունները, հնարավորինս կկենտրոնացվի եւ կհստակեցվի ֆինանսական ու նյութատեխնիկական միջոցների ստացումը, բաշխումը, նվազեցնել ծախսը, տնտեսված գումարներն ուղղելով Նախարարության խնդիրների իրականացմանը, Հայաստանի փրկարար ծառայությունն, առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, կընգրկվի Նախարարության կառուցվածքում` ինչը կբարձրացնի բնակչության պաշտպանության կազմակերպման օպերատիվությունը, կապահովվի ՀՀ Նախագահի 2009 թվականի մայիսի 6-ի NՆԿ-68-Ա կարգադրությամբ, ՀՀ կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 878-Ն որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 15-ի N 437-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գործունեության ծրագրի 7-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության կազմից առանձնացման միջոցով «Ճգնաժամային կառավարման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության ստեղծումը։