Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքը լրացնել նոր 183.1 հոդվածով հետեւյալ բով\\\\անդակությամբ.
«ՀՈԴՎԱԾ 183.1. Աշխատանքի վարձատրությունը բարձր լեռնային բնակավայրերում աշխատելու դեպքում
Բարձր լեռնային բնակավայրերում աշխատելու համար աշխատողների աշխատավարձերին սահմանվում է հավելում` նրանց համապատասխան պաշտոնային նվազագույն դրույքաչափի նկատմամբ` հետեւյալ չափերով`
ծովի մակերեւույթից 2000-3000 մետր բարձրության վրա գտնվող բնակավայրերի համար 20 տոկոս, 3000 մետր եւ ավելի բարձրության բարձրության վրա գտնվող բնակավայրերի համար մինչեւ 30 տոկոս:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Տեղեկանք-հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծի ընդունման
«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է որոշակի լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների համար: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանել հավելման նվազագույն չափեր` բարձր լեռնային բնակավայրերում աշխատողների հիմնական աշխատավարձին: Նախագծի ընդունման արդյունքում բարձր լեռնային բնակավայրերում որոշակիորեն կբարձրանա աշխատավարձերի մակարդակը, ինչն էլ իր հերթին` կխթանի այդ բնակավայրերում արդյունավետ զբաղվածությունը, կբարելավի սոցիալական եւ ժողովրդագրական վիճակը:
Նախագծով նախատեսվում է նաեւ կանխարգելել բարձր լեռնային բնակավայրից աշխատուժի արտաքին եւ ներքին տեղաշարժը: