Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հետբացթողումային հսկողության)» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունից հանել «, առանց պետական գրանցման, առանց համապատասխան լիցենզիայի (թույլտվության) ձեռնարկատիրական գործունեության իրականացման» բառերը եւ ուժը կորցրած ճանաչել չորրորդ պարբերությունը.
2) 3-րդ մասից հանել «առաքվող, տրամադրվող, տեղափոխվող կամ վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցման, առանց պետական գրանցման,» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 3.1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`
«5.1) յուրաքանչյուր օրացուցային տարվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտի մոտ օրենքով սահմանված կարգով արձանագրվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման եւ (կամ) ուղեկցող փաստաթղթերի գրանցման օրենքով սահմանված կարգի մեկից ավելի խախտումներ:».
2) 4-րդ մասը «թեմատիկ ստուգումից» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասի 5-րդ կետով սահմանված ստուգումների)» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: