Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-79 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի`
1) 1-ին մասի աղյուսակի ԱՏԳ ԱԱ 2203, 2204, 2205, 2206, 2207 եւ 2208 ծածկագրերին վերաբերող տողերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
|||
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր
|
|||
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր
|
|||
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր
|
|||
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր (100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)
|
|||
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 լիտր |
2) 1-ին մասի աղյուղակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով.
ներմուծման դեպքում` մաքսային արժեք կամ 1 կգ |
|||
բացառությամբ 8703 10, 8703 21 101, 8703 21 901, 8703 22 101, 8703 22 901, 8703 23 199, 8703 23 909, 8703 24 101, 8703 24 901, 8703 31 101, 8703 31 901, 8703 32 191, 8703 32 901, 8703 33 191, 8703 33 901, 8703 90 10 եւ 8703 90 901-ի |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
Հիմնավորում
«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
1.Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ տեղական արտադրության` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի հավասարեցման եւ վերանայման, ինչպես նաեւ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակի ընդլայնման քաղաքականությունից:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների համար կիրառվող ակցիզային հարկի դրույքաչափերն, ընդհանուր առմամբ, 2000 թվականից ի վեր չեն վերանայվել: Խնդիրը կայանում է նրանում, որ 2000 թվականից մինչեւ այժմ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների գներն ավելի քան 80 տոկոսով աճել են, ինչի արդյունքում այդ ապրանքների գների կառուցվածքում ակցիզային հարկի մասնաբաժինը նկատելիորեն նվազել է:
Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը Առեւտրի Համաշխարհային Կազմակերպության Եվրոմիության եւ ԱՊՀ գործընկեր երկրների առջեւ ստանձնել է պարտավորություն` տեղական արտադրության եւ ներմուծվող ապրանքների համար հարկման հավասար պայմաններ ապահովելու առումով:
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով չեն հարկվում ճոխության, շքեղության առարկաները (մասնավորապես շքեղ ավտոմեքենաները), մինչդեռ վերջիններիս` ակցիզային հարկով հարկումը համարվում է ակցիզային հարկի հիմնական գործառույթներից մեկը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է առավել հիմնավորված հարկային բեռի սահմանմանը:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ տեղական արտադրության` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերի վերանայումն ու ճոխության եւ շքեղության առարկաների ակցիզային հարկով հարկման ընթացակարգերի սահմանումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է`
ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող եւ տեղական արտադրության` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար սահմանել ակցիզային հարկի առավել հիմնավորված չափ,
բ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ցանկում ներառել նաեւ շարժիչային յուղերը եւ մինչեւ 2 տարի թողարկման տարեթիվ ունեցող` 30 միլիոն դրամ եւ ավելի ավելի մաքսային արժեք ունեցող թեթեւ մարդատար (մինչեւ 7 նստատեղ ունեցող) ավտոմեքենաները,
գ) ապահովել պետական բյուջեի լրացուցիչ եկամուտներ: