Armenian ARMSCII Armenian
Կ-075-29.03.2019-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարդալ այստեղ  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի փաթեթի հիմնական նպատակներն են ազգային տնտեսության մրցունակության եւ ներդրումային գրավչության բարձրացման համար հարկային բեռի վերաբաշխմանն ուղղված փոփոխությունների իրականացումը, միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի կատարելագործումն ու կիրառության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաեւ գործունեության առանձին ոլորտներում առկա` հարկային համակարգին առնչվող խնդիրների լուծումը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

Սույն փաստաթղթին կից ներկայացված` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից կատարված ուսումնասիրությունների ու վերլուծությունների արդյունքները ցույց են տալիս, որ տնտեսության արտահանելի հատվածում շահութաբերությունն էականորեն զիջում է ոչ արտահանելի հատվածի շահութաբերությանը: Բացի այդ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնտեսության ոչ արտահանելի ճյուղերում կատարվող ներդրումները մի քանի անգամ գերազանցում են տնտեսության արտահանելի ճյուղերում կատարվող ներդրումներին: Այս իրավիճակը գնահատվել է որպես խնդրահարույց` հաշվի առնելով այն, որ տնտեսության երկարաժամկետ զարգացման ու տնտեսական աճի ապահովման հեռանկարները պետք է կապվեն ոչ թե երկրի ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի, այլ արտահանմանը կողմնորոշված ճյուղերի զարգացման հետ: Այս առումով, ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը նպատակ ունի նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, միջազգային շուկաներում տեղական ապրանքների մրցունակության բարձրացմանը: Միեւնույն ժամանակ, ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումը կնպաստի ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանը: Մյուս կողմից, հաշվի առնելով այն, որ ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցումն անխուսափելիորեն հանգեցնելու է հարկային եկամուտների կորստի, նախագծերի փաթեթով առաջարկվում է որոշակիորեն բարձրացնել մի շարք ապրանքատեսակների համար սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը եւ գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների գծով նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը:

Միեւնույն ժամանակ, ստորեւ ներկայացված են նախագծերի փաթեթի կարգավորման առարկա համարվող առանձին խնդիրներին եւ դրանց մասով առաջարկվող լուծումներին վերաբերող մանրամասները:

1. ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն` 2019 թվականի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը տարեկան կտրվածքով 115 միլիոն դրամից նվազել է մինչեւ 58.35 միլիոն դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ շեմի իջեցումը գնահատվում է որպես փոքր եւ միջին ձեռնարկատիրության հարկային միջավայրի վատթարացում: Մասնավորապես, այս փոփոխության արդյունքում, այլ հավասար պայմաններում, շուրջ 2800 տնտեսավարող սուբյեկտներ շրջանառության հարկի համակարգից կտեղափոխվեն հարկման ընդհանուր համակարգ, որի պարագայում հարկային բեռը էականորեն ավելի բարձր է, քան շրջանառության հարկի համակարգի հարկային բեռն է:

2. Ներկայումս գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են հարկման հետեւյալ այլընտրանքային համակարգերը.

1) ինքնազբաղված անձանց հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչեւ 9 մլն. դրամ շրջանառություն ունեցող` գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),

2) ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչեւ 18 մլն. դրամ շրջանառություն ունեցող եւ միայն ընտանիքի անդամների միջոցով գործունեություն իրականացնող հարկ վճարողներն ամբողջությամբ ազատված են հարկերից (բացառությամբ ներմուծման հարկերի),

3) արտոնագրային հարկի համակարգ, որի շրջանակներում գործունեության որոշ տեսակներով զբաղվող հարկ վճարողներն, առանց շրջանառության սահմանափակման, վճարում են արտոնագրային հարկ (հաստատուն գումար),

4) շրջանառության հարկով հարկման համակարգ, որի շրջանակներում տարեկան մինչեւ 58.35 մլն. դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողները վճարում են շրջանառության հարկ:

Խնդիրը կայանում է նրանում, որ հարկման տարբեր համակարգերի կիրառության նախորդ տարիների, ինչպես նաեւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ հարկման համակարգերի բազմազանությունն անխուսափելիորեն հանգեցնում է մի շարք բացասական երեւույթների, որոնցից են, մասնավորապես`

1) հարկային օրենսդրության բարդությունը, հետեւաբար նաեւ` հարկ վճարողների մոտ վարվող հարկային հաշվառման հետ կապված դժվարությունները,

2) օրենսդրական երկիմաստությունները, տարընկալումները, անորոշություններն ու հակասությունները, որոնք մի կողմից հարկ վճարողներին դարձնում են խոցելի, մյուս կողմից կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում հարկ վճարողների եւ հարկային մարմինների փոխհարաբերություններում,

3) հարկային վարչարարության հետ կապված դժվարությունները, հետեւաբար նաեւ` հարկային վարչարարության արդյունավետության ցածր մակարդակը:

3. Ներկայումս գործում են եկամտային հարկի եռաստիճան` 23, 28 եւ 36 տոկոս դրույքաչափեր: Խնդիրը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում եկամտային հարկի արդյունավետ դրույքաչափը, որը կազմում է շուրջ 25.1-25.2 տոկոս, բավական բարձր է, ինչը բացասական ազդեցություն է ունենում ինչպես ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների ու տնտեսական աճի ցուցանիշների բարելավման, այնպես էլ աղքատության մակարդակի կրճատման վրա: Ավելին, եկամտային հարկի գծով բարձր հարկային բեռը հանգեցնում է եկամուտների իրական մեծությունների թերհայտարարագրման, քանի որ տնտեսապես ավելի ձեռնտու է վճարել շահութահարկ եւ շահաբաժնի հարկ, քան եկամտային հարկ` ավելի բարձր դրույքաչափերով: Արդյունքում, թեեւ եկամտային հարկի համակարգը անվանական առումով պրոգրեսիվ բնույթ ունի, իրականում հարկման համակարգը չի բնութագրվում ընդգծված պրոգրեսիվությամբ, քանի որ հայտարարագրվող եկամուտների հիմնական մասը կենտրոնացված է ցածր եկամտային խմբում: Մասնավորապես, դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսական եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխատողների ընդամենը 0.3 տոկոսի մասով:

4. Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի դրույքաչափը 20 տոկոս է: ԵԱՏՄ անդամ պետություններում, տարածաշրջանում եւ համադրելի այլ երկրներում ձեռնարկատիրական գործունեության ֆինանսական արդյունքների (շահույթների) հարկման փորձի ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ շահութահարկի գծով հարկային բեռը նույնպես մեր երկրում համեմատաբար բարձր է, ինչը բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության ներդրումային գրավչության ու երկրում տնտեսական ակտիվության մակարդակի վրա: Հարցի էությունը կայանում է նրանում, որ ազգային տնտեության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա ուղղակի ազդեցություն ունի շահութահարկի դրույքաչափը: Այս պատճառով Կառավարության ծրագրում ամրագրվել է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելու եւ այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելու ծրագրային դրույթ, որը նաեւ համահունչ է հարկման համակարգերի` աշխարհում ընթացող փոփոխություններին:

5. Գործող օրենսդրության համաձայն` օտարերկրյա քաղաքացիները եւ ոչ ռեզիդենտ կազմակերպությունները հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինների մասով եկամտային հարկը վճարում են 10 տոկոս դրույքաչափով, իսկ ՀՀ քաղաքացիները` 5 տոկոս դրույքաչափով: Խնդիրը կայանում է նրանում, որ թեեւ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերով հնարավորություն է տրված նվազեցնել շահաբաժինների հարկման դրույքաչափերը, այդուհանդերձ ոչ բոլոր գործընկեր պետությունների հետ ունենք նման համաձայնագրեր, ինչի արդյունքում շահաբաժինների հարկման բարձր դրույքաչափերը խոչընդոտում են այդ երկրների ռեզիդենտների կողմից մեր երկրում ներդրումներ կատարելու գործընթացին:

6. Գործող օրենսդրության համաձայն` կիրառվում են ակցիզային հարկի ինչպես արժեքային (տոկոսային), այնպես էլ հաստատուն դրույքաչափեր: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկային համակարգերի զարգացմանը զուգահեռ, երկրներն աստիճանաբար հրաժարվում են ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից, քանի որ ապրանքի սպառումն արժեքի հիման վրա անուղղակի հարկով հարկելու խնդիրն արդեն իսկ լուծվում է ԱԱՀ-ի միջոցով, հետեւաբար արժեքային հիմքով երկրորդ անուղղակի հարկ կիրառելու անհրաժեշտություն չկա:

Բացի այդ, ակցիզային հարկի գործող համակարգի կիրառությունն ուղեկցվում է որոշակի խնդիրներով, քանի որ տոկոսային եւ հաստատուն դրույքաչափերի միաժամանակյա կիրառությունը`

1) հանգեցնում է բարձրարժեք եւ ցածրարժեք կամ ներմուծվող եւ տեղական արտադրության ապրանքների միջեւ հարկային բեռի անհավասար բաշխման,

2) հարկ վճարողների համար չի ապահովում կանխատեսելի հարկային միջավայր, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ արտադրողներն իրենց արտադրանքն իրացնում են դիստրիբյուտորների միջոցով, մշտապես առկա է ռիսկ, որ հարկային հսկողության ընթացքում այս մեխանիզմը կարող է որակվել որպես հարկումից խուսափելու հնարավորություն: Մյուս կողմից, կան հարկ վճարողներ, որոնք այս ճանապարհով խուսափում են ակցիզային հարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելուց,

3) ստեղծում է հարկման անարդարացի պայմաններ, քանի որ տոկոսային դրույքաչափերի կիրառությունը նշանակում է, որ, ըստ էության, ակցիզային հարկով հարկվում է նաեւ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի տարան, պիտակը, խցանը եւ այլն,

4) բարդացնում է հարկային հաշվառումը եւ հարկային վարչարարությունը:

7. Ակցիզային հարկի համակարգում առկա հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ ակցիզային հարկով հարկվող որոշ ապրանքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը վաղուց չեն վերանայվել, մինչդեռ այդ ընթացքում այնպիսի կարեւոր գործոններ, ինչպիսիք են ապրանքների գները կամ հարկման բազաները, էականորեն փոխվել են: Արդյունքում որոշ ապրանքների մասով ներկայումս սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը էականորեն զիջում են համադրելի երկրներում կիրառվող դրույքաչափերին եւ հնարավորություն չեն տալիս ապահովել ակցիզային հարկով համարժեք հարկում:

8. Գործունեության մրցակցային պայմաններ ձեւավորելու եւ անորակ խմիչքների դեմ պայքարելու նպատակով ՀՀ հարկային օրենսգրքով օղու եւ էթիլային սպիրտի մասով սահմանվել են իրացման նվազագույն գներ` 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի չափով: Խնդիրը կայանում է նրանում, որ սահմանված նվազագույն գինը իր առջեւ դրված խնդիրը լիարժեք չի լուծում, քանի որ դրա սահմանումից անցել է երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են:

9. Գործող օրենսդրության համաձայն` խաղային բիզնեսի (շահումով խաղեր, խաղատներ, տոտալիզատորներ) հարկումն իրականացվում է հարկման այլընտրանքային համակարգերի շրջանակներում: Այսինքն, նշված գործունեության տեսակների համար վճարվող հարկերը որեւէ կերպ կախված չեն այս ոլորտում ստեղծվող նոր արժեքի մեծությունից: Խնդիրը կայանում է նրանում, որ գործող հարկման համակարգը հնարավորություն չի ընձեռում ապահովել խաղային բիզնեսի լիարժեք հարկում, ինչի արդյունքում այս ոլորտից հարկային եկամուտներ ապահովելու ներուժը չի օգտագործվում: Մյուս կողմից, թեեւ խաղային ոլորտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիայի մասով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը վերջին տարիներին բարձրացվել են, այդուհանդերձ այս ոլորտի հարկային բեռի գնահատումը ցույց է տալիս, որ գործող կարգավորումներով հնարավոր չէ համարժեք հարկում ապահովել:

Մյուս կողմից, անհրաժեշտ է նաեւ կատարելագործել վիճակախաղերի կազմակերպման շրջանակներում վաճառվող տոմսերի հաշվառման գործիքակազմը:

10. Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ տնտեսության ֆինանսավարկային ոլորտում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ լիցենզիաների մասով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը բավական երկար ժամանակ չեն վերանայվել, ինչի արդյունքում ներկայումս գործում են այնպիսի դրույքաչափեր, որոնք համարժեք չեն այդ գործունեության տեսակների կարեւորությանն ու նշանակությանը: Մյուս կողմից, խնդիրը կայանում է նրանում, որ նախագծերի փաթեթով առաջարկվող` ուղղակի հարկերի նվազեցման քաղաքականության արդյունքում հարկային տնտեսումներ են ունենալու նաեւ տնտեսության ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունները, մինչդեռ վերջիններս չեն համարվում ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման քաղաքականության շահառուներ, քանի որ այս ոլորտում գործունեության շահութաբերությունն ու աշխատավարձերի մակարդակն էականորեն ավելի բարձր են, քան տնտեսության այլ ոլորտներում, եւ մյուս կողմից` տնտեսության ֆինանսավարկային ոլորտն ուղղակիորեն կողմնորոշված չէ դեպի արտահանմանը: Բացի այդ, խնդրահարույց է նաեւ այն, որ տնտեսության ֆինանսավարկային ոլորտում կազմակերպությունները գործում են կարգավորումների եւ նորմատիվային դաշտի` միմյանցից էականորեն տարբերվող միջավայրերում, ինչի արդյունքում մեղմ կարգավորումների ներքո գործող կազմակերպությունների շուրջ ձեւավորվում են որոշակի ռիսկեր, որոնք անհրաժեշտ է կառավարել:

11. Մյուս խնդիրը կապված է հանրային սննդի ոլորտի հարկման համակարգի հետ: Խնդիրը, մասնավորապես, կայանում է նրանում, որ հանրային սննդի կազմակերպման գործունեությունը 2019 թվականի հուլիսի 1-ից արտոնագրային հարկի համակարգից տեղափոխվել է շրջանառության հարկի համակարգ եւ զուգահեռաբար նախատեսվել է, որ ինչպես 2019 թվականի հունվարի 1-ին, այնպես էլ 2020 թվականի հունվարի 1-ին գործունեության այս տեսակի մասով սահմանված հարկային բեռը պետք է բարձրանա: Ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումների եւ քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ հարկային բեռի բարձրացումը կարող է խոչընդոտել ոլորտի զարգացմանը եւ նոր ձեռնարկատիրական նախագծերի իրականացմանը:

12. Գործող օրենսդրությամբ ավտոմեքենաների ու անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ֆիզիկական անձանց համար սահմանված են եկամտային հարկով հարկման կարգավորումներ, որոնք խնդրահարույց են այն առումով, որ ենթադրում են շատ բարձր հարկային բեռ: Բացի այդ, նշյալ կարգավորման կիրառության պարագայում այս շրջանակի ֆիզիկական անձինք կուտակել են բավական մեծ գումարներով հարկային պարտավորություններ, որոնց կատարումն իրատեսական չէ:

13. Հաջորդ խնդիրը վերաբերում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարտատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցմանը: Գործող օրենսդրությամբ նշյալ գործունեության համար սահմանված է պետական տուրք` կախված գործունեության իրականացման վայրից (Երեւան քաղաքում պետական տուրքի դրույքաչափը կազմում է ամսական 12 հազար դրամ, իսկ այլ վայրերում աստիճանաբար նվազում է մինչեւ 4 հազար դրամ): Խնդիրը կայանում է նրանում, որ առկա սոցիալ-տնտեսական իրավիճակում պետական տուրքի վճարումը մեծ բեռ է դառնում այս շրջանակի անձանց համար:

14. Հաջորդ խնդիրը կայանում է նրանում, որ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող` արտոնագրային հարկի համակարգի վերացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանում լուծել կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով կազմակերպվող ուղեւորափոխադրումների գործունեության հարկման մոդելի ընտրության հարցը` հաշվի առնելով այն, որ այս ոլորտների առանձնահատկություններով պայմանավորված` գործունեության նշված տեսակների հարկումը գործնականում հնարավոր չէ իրականացնել հարկման ընդհանուր համակարգում, քանի որ այդ դեպքում էականորեն կբարդանան ինչպես հարկային հաշվառումը, այնպես էլ հարկային վարչարարությունը:

15. ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող` արտոնագրային հարկի համակարգի վերացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջանում լուծել նաեւ ոսկու շուկայում գործունեություն իրականացնողների հարկման մոդելի ընտրության հարցը` հաշվի առնելով այն, որ այս ոլորտը նույնպես առանձնահատուկ է այն իմաստով, որ հումքային խնդիրը շատ հաճախ լուծվում է քաղաքացիներից թանկարժեք մետաղներ եւ քարեր գնելու միջոցով: Այս դեպքում գործարքները ծանրաբեռնվում են այնպիսի հարկային պարտավորություններով, որոնք համարժեք չեն այս ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների եկամուտներին:

16. Միջազգային բեռնափոխադրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու արդյունքում որոշակի խնդիրներ են առաջացել արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման հնարավորությունների հետ կապված: Բացի այդ, 2018 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են նրանց կողմից վճարվող ճանապարհային հարկի դրույքաչափերը, որը նույնպես խնդիրներ է առաջացրել այս խմբի տնտեսավարող սուբյեկտների համար:

17. Օրենքով սահմանված` ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորություն ունեն ինչպես ԱԱՀ վճարողները, այնպես էլ ԱԱՀ վճարող չհամարվողները: Այն, որ ԱԱՀ վճարողները ներդրումային նշանակություն ունեցող ապրանքների ներմուծման փուլում ԱԱՀ չեն վճարում, հիմնավորվում է նրանց շրջանառու ֆինանսական միջոցների համալրման խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Բացի այդ, ներմուծման փուլում չվճարված ԱԱՀ-ն վճարվում է հետագա իրացումների փուլում: Արդյունքում երկրի ներսում սպառվող ապրանքների համար, միեւնույն է, կատարվում է ԱԱՀ-ի վճարում` պարզապես տարաժամկետմամբ: Խնդրահարույց է այն, որ եթե ներմուծողը չի համարվում ԱԱՀ վճարող, ԱԱՀ չի վճարվում ինչպես ներմուծման փուլում, այնպես էլ հետագա իրացման փուլում: Արդյունքում ԱԱՀ վճարող չհամարվողները ստանում են չհիմնավորված մրցակցային առավելություններ եւ լրացուցիչ շահագրգռվածություն` ամեն գնով իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու եւ շրջանառության հարկի համակարգում մնալու առումով: Դրանով իսկ խեղաթյուրվում է ներդրումային նշանակության ապրանքների շուկան, պետական բյուջեն կորցնում է որոշակի հարկային եկամուտներ:

18. Գործող օրենսդրության համաձայն` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ եթե համարվում են այդպիսին, ապա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրելու կամ ներմուծելու պարագայում դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ: Նշվածը բավական խիստ կարգավորում է այն իմաստով, որ գործնականում շատ հաճախ շրջանառության հարկ վճարող համարվող տնտեսավարող սուբյեկտները կարիք են ունենում իրենց արտադրատնտեսական գործունեության շրջանակներում, օրինակ, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք ներմուծելու:

Մյուս կողմից, կան օղու եւ գինու բազմաթիվ փոքր արտադրություններ, որոնք հնարավորություն չունեն գործել շրջանառության հարկի համակարգում, ինչը նրանց հնարավորություն չի ընձեռում գործել օրինական դաշտում եւ ընդլայնվել: Արդյունքում այս արտադրությունները տարիներ շարունակ մնում են ստվերում եւ տնայնագործական մակարդակում:

19. Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից հողամաս ձեռք բերելու դեպքում հարկային գործակալ համարվող տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հողի արժեքից հաշվարկել եւ վճարել եկամտային հարկ 10 տոկոս դրույքաչափով: Խնդիրը կայանում է նրանում, որ որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունը, ըստ էության, տնտեսավարող սուբյեկտների համար թանկացնում է հողի գինը եւ նույնպես չի խրախուսում առկա ազատ եւ չօգտագործվող հողերը ներդրումային նպատակներով օգտագործելը:

20. Ինչպես մինչեւ 2018 թվականի հունվարի 1-ը, այնպես էլ դրանից հետո գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք եկամտային հարկ են վճարում ինչպես հայաստանյան աղբյուրներից ստացվող, այնպես էլ արտերկրից ստացվող եկամուտներից` նվազեցնելով արտերկրում վճարված եկամտային հարկը: Խնդիրը կայանում է նրանում, որ կան որոշ եկամտատեսակներ (հիմնականում կենսաթոշակները), որոնք արտերկրում տվյալ երկրի օրենսդրության համաձայն ենթակա չեն հարկման, սակայն Հայաստանի Հանրապետությունում ենթակա են հարկման: Արդյունքում ստացվում է, որ գործող կարգավորումը չի խթանում, որպեսզի սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան հայրենիք, բնակություն հաստատեն հայրենիքում, քանի որ այս դեպքում նրանք դառնում են ռեզիդենտներ եւ պետք է սկսեն հարկ վճարել նախկինում չհարկվող եկամուտների համար:

21. Հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանի փորձը ցույց է տվել, որ առկա են խնդրահարույց կարգավորումներ, որոնք պարունակում են անորոշություններ, երկիմաստություններ կամ անհարկի բարդացնում են օրենսդրությունն ու հարկային հաշվառումը, հարկ վճարողների համար ստեղծում են անհարմարություններ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերի փաթեթով, մասնավորապես, առաջարկվում է`

1) ԱԱՀ-ի շեմը վերականգնել մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը գործող` տարեկան կտրվածքով իրացման շրջանառության 115 միլիոն դրամի մակարդակում,

2) 2019 թվականի հունվարի 1-ից ինքնազբաղված անձանց հարկման համակարգի շեմը բարձրացնել 9 միլիոն դրամից 24 միլիոն դրամ, ընտանեկան ձեռնարկատիրության հարկման համակարգի շեմը բարձրացնել 18 միլիոն դրամից 24 միլիոն դրամ,

3) 2020 թվականի հունվարի 1-ից էականորեն պարզեցնել փոքր ձեռնարկատիրության հարկման համակարգը: Մասնավորապես, առաջարկվում է`

ա. միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել Երեւան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաեւ Երեւան քաղաքի վարչական սահմաններից դուրս` առեւտրի իրականացման վայրերում, առեւտրի կենտրոններում եւ տոնավաճառներում առեւտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվողները (քանի որ նախագծով առաջարկվող մեկ այլ կարգավորմամբ գործունեության այս տեսակի մասով էականորեն իջեցվում է հարկային բեռը) եւ համացանցի միջոցով էլեկտրոնային առեւտուր իրականացնողները, քանի որ համացանցի միջոցով առեւտրական գործունեության իրականացումն, ըստ էության, չի բնութագրվում միկրոձեռնարկատիրության հատկանիշներով,

բ. միկրոձեռնարկատիրական սուբյեկտներ չեն կարող համարվել մասնագիտացված ծառայություններ մատուցողները,

գ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց գործունեության մեջ, որպես վարձու աշխատող, կարող են ներգրավել ֆիզիկական անձանց (անկախ ընտանիքի անդամ լինելու կամ չլինելու հանգամանքից)` առանց թվաքանակի սահմանափակումների, որոնց վճարվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվելու է ամսական հինգ հազար դրամի չափով,

դ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտների գործունեության իրականացման վայրերի քանակը չի սահմանափակվում,

4)  անցում կատարել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափի` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել 20 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է եկամտային հարկի դրույքաչափերի եւ ֆիզիկական անձանց հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ աստիճանաբար վերականգնել կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով պետական բյուջեի եւ քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը,

5)  2020 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար երկու տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը եւ սահմանել 18 տոկոս,

6) օտարերկրյա քաղաքացիների` հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ ՀՀ քաղաքացիների համար սահմանված նույն` 5 տոկոս դրույքաչափով,

7)  ոչ ռեզիդենտ կազմակերպությունների` հայաստանյան աղբյուրներից ստացվող շահաբաժինները հարկել ոչ թե շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով, այլ 5 տոկոս դրույքաչափով,

8) 2020 թվականի հունվարի 1-ից վերացնել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերը եւ հաստատել նոր դրույքաչափեր` հիմնված արդյունավետ դրույքաչափերի հաշվարկային մեծությունների վրա,

9) ներդնել ակցիզային հարկի դրույքաչափերը յուրաքանչյուր տարի ճշգրտելու (4 տոկոսով բարձրացնելու) համակարգ,

10) 2020 թվականի հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից եւ հատապտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի արտադրանքի մասով ակցիզային հարկի դրույքաչափերը,

11)   բարձրացնել օղու եւ էթիլային սպիրտի իրացման նվազագույն գները` 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտի հաշվով 3500 դրամի փոխարեն նախատեսելով 6000 դրամ (0.5 լիտրանոց 1 շշի հաշվով` 700 դրամի փոխարեն նախատեսելով 1200 դրամ),

12)  2020 թվականի հունվարի 1-ից վերանայել տոտալիզատորի (այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի), իսկ 2021 թվականի հունվարի 1-ից` շահումով խաղերի (այդ թվում` ինտերնետ շահումով խաղերի) կազմակերպման գործունեության հարկման մոտեցումները: Մասնավորապես, առաջարկվում է նշյալ գործունեության տեսակների հարկումը կազմակերպել այլ` ավելի արդար սկզբունքների հիման վրա` հաշվի առնելով ոլորտում ստեղծված նոր արդյունքի մեծությունը (այսինքն` առաջարկվում է գործունեության այս տեսակների հարկումն իրականացնել շահութահարկի համակարգում): Առաջարկվում է նաեւ այս փուլում ձեռնպահ մնալ շահումների հարկումից` հաշվի առնելով միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներն ու վարչարարական հնարավոր բարդությունները: Զուգահեռաբար, առաջարկվում է ամրագրել, որ Կառավարությունը կարող է սահմանել վիճակախաղերի տոմսերի հաշվառման համակարգին ներկայացվող պահանջները,

13)  2020 թվականի հունվարի 1-ից էականորեն բարձրացնել խաղային ոլորտում եւ ֆինանսական ոլորտում գործունեության մի շարք տեսակներով զբաղվելու համար անհրաժեշտ լիցենզիաների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը: Մասնավորապես, առաջարկվում է.

ա. 20 տոկոսով ավելացնել խաղային ոլորտում գործունեության բոլոր տեսակների համար (վիճակախաղ, շահումով խաղ, ինտերնետ շահումով խաղ) անհրաժեշտ լիցենզիայի տրամադրման համար սահմանված պետական տուրքը,

բ. էականորեն բարձրացնել բանկային եւ ֆինանսավարկային գործունեության, արտարժութային գործունեության, արժեթղթերի շրջանառության հետ կապված թվով 15 տեսակի գործունեության համար տրամադրվող լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը,

գ. բանկերի, ապահովագրական ընկերությունների, վարկային կազմակերպությունների եւ դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների յուրաքանչյուր մասնաճյուղի կամ ներկայացուցչության համար սահմանել պետական տուրք` կախված գործունեության տեսակից 50 հազար դրամից մինչեւ 1 մլն. դրամի չափով,

14)  նվազեցնել հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ զբաղվողների հարկային բեռը` այն ամրագրելով 2018 թվականի երկրորդ կիսամյակի համար սահմանված չափով (իրացման շրջանառության 6 տոկոս` հանած ծախսերի 3 տոկոս, բայց ոչ պակաս իրացման շրջանառության 4 տոկոսից, 2019 թվականի համար սահմանվել էին համապատասխանաբար` 8 եւ 5 տոկոս, իսկ 2020 թվականի համար` 10 եւ 6 տոկոս),

15)  վերանայել ավտոմեքենաների առք ու վաճառքով զբաղվողների հարկային բեռը եւ սահմանել, որ եկամտային հարկը վճարվում է ավտոմեքենայի վաճառքի գնի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ձիաուժի հաշվով 150 դրամ: Միեւնույն ժամանակ, առաջարկվում է սահմանել, որ եթե ավտոմեքենան վաճառվում է ձեռքբերումից 365 օր հետո, ապա հարկային պարտավորություն չի առաջանում: Ընդ որում, առաջարկվում է այս կանոնը կիրառել հետադարձ ուժով` 2018 թվականի հուլիսի 1-ից սկսած, որպեսզի անձինք կարողանան մարել նախկինում կուտակված հարկային պարտավորությունները,

16) ֆիզիկական անձանց միջեւ իրականացվող` անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքներն ազատել եկամտային հարկով հարկումից,

17)  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից հողամաս ձեռք բերելու գործարքների մասով հողամաս ձեռք բերող հարկային գործակալներին ազատել 10 տոկոս դրույքաչափով եկամտային հարկ հաշվարկելու եւ վճարելու պարտավորությունից,

18) պետական տուրքից ազատել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարտատար ավտոմեքենաներով տաքսի ծառայությունների մատուցումը (ներկայումս նշյալ գործունեության համար սահմանված է պետական տուրք` կախված գործունեության իրականացման վայրից, Երեւան քաղաքում պետական տուրքի դրույքաչափը կազմում է ամսական 12 հազար դրամ, իսկ այլ վայրերում աստիճանաբար նվազում է մինչեւ 4 հազար դրամ),

19) ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող` արտոնագրային հարկի համակարգի վերացմամբ պայմանավորված` կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ավտոբուսներով, միկրոավտոբուսներով կամ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով կազմակերպվող ուղեւորափոխադրումների համար սահմանել պետական տուրք` ներկայումս սահմանված արտոնագրային հարկի չափով: Այս փոփոխությունն առաջարկվում է` հաշվի առնելով այն, որ գործունեության նշված տեսակների մասով հարկային հաշվառումը եւ վարչարարությունը այլ հարկային համակարգերում կուղեկցվեն որոշակի բարդություններով,

20) ոսկու շուկայում գործունեություն իրականացնողներին հարկել ընդհանուր սահմանված կանոններով` միաժամանակ ֆիզիկական անձանցից ձեռք բերվող ոսկու եւ թանկարժեք քարերի դիմաց վճարվող եկամուտներն ազատելով եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափով հարկումից,

21)  վերացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենայի մասով սահմանված ճանապարհային հարկը եւ սահմանել, որ միջազգային բեռնափոխադրման ծառայություն մատուցողների կողմից արտերկրում կատարվող ծախսերի փաստաթղթավորման նկատմամբ պահանջները սահմանում է Կառավարությունը,

22) օրենքով սահմանված` ԱԱՀ-ից ազատմամբ ներմուծվող ապրանքների ցանկում ներառված ապրանքներն առանց ԱԱՀ-ի վճարման ներմուծելու հնարավորություն ընձեռել միայն ԱԱՀ վճարողներին, քանի որ այլ հարկ վճարողների նկատմամբ այս արտոնության կիրառությունը ոչ մի տնտեսագիտական հիմնավորում չունի եւ բացի այդ, հանգեցնում է գործունեության անհավասար պայմանների ձեւավորման,

23) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանք արտադրող կամ ներմուծող տնտեսավարող սուբյեկտներին նույնպես հնարավորություն ընձեռել գործել ինչպես միկրոձեռնարկատիրության, այնպես էլ շրջանառության հարկի համակարգերում,

24) ՀՀ հարկային օրենսգրքում ամրագրել, որ ռեզիդենտ ֆիզիկական անձանց` արտերկրից ստացվող կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում ենթակա չեն եկամտային հարկով հարկման,

25) հստակեցնել հարկային օրենսգրքի կիրառության նախորդ ժամանակաշրջանում հայտնաբերված խնդրահարույց կարգավորումները, որոնք պարունակում են անորոշություններ, երկիմաստություններ կամ անհարկի բարդացնում են օրենսդրությունն ու հարկային հաշվառումը, հարկ վճարողների համար ստեղծում են անհարմարություններ:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի փաթեթի կարգավորման առարկան գործունեության տարբեր տեսակների հարկման հարկային համակարգերն են, հարկման օբյեկտները եւ դրույքաչափերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել գործարար եւ ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ:

Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը երկարաժամկետ հեռանկարում կհանգեցնի շուրջ 0.8 տոկոսային կետով ավել տնտեսական աճի: Ընդ որում, թեեւ վերջինս տեղի է ունենում ներդրումների եւ արտահանման խթանման ճանապարհով, այդուհանդերձ բնակչության կենսամակարդակին առնչվող ցուցանիշները նույնպես բարելավվում են: Մասնավորապես, սպառման աճը գնահատվում է 0.3-0.4 տոկոսային կետի չափով, իսկ զբաղվածության աճը` շուրջ 0.5 տոկոսային կետի չափով:

Հարկային օրենսդրության առաջարկվող փոփոխություննների ազդեցությունը մակրոտնտեսական միջավայրի վրա գնահատվել է ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելով, որի արդյունքները նույնպես ներկայացվում են առանձին փաստաթղթով:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները կնվազեն շուրջ 16 մլրդ. դրամի չափով, իսկ ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Նախատեսվում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը կփոխհատուցվի հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման միջոցով:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

7 մարտի 2019 թվականի  N 275    - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ-ԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-266-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՕ-338-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԻՆՔՆԱԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մարտի 28
Երեւան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եվ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  եւ «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի N 275-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Հարգանքով`         ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ