Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1289-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «վճարողների» բառով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 7-րդ հոդվածի «գ)», «գ.1.)», «ե)», «է)», «թ)» կետերը, 4-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ եւ 10-րդ գլուխները:

Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածում «4000000» թիվը փոխարինել «6000000» թվով:

Հոդված 4. Օրենքի 84-րդ հոդվածի`

2) «ա)» պարբերության «15000» թիվը փոխարինել «22500» թվով,

2) «բ)» պարբերության «125000» թիվը փոխարինել «187500» թվով:

Հոդված 5. Օրենքի 85.3-րդ հոդվածի`

1) առաջին պարբերության «1000000» թիվը փոխարինել «1500000» թվով,

2) երկրորդ պարբերության «75000» թիվը փոխարինել «112500» թվով:

Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «գ)», «է)» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:

Հիմնավորում

«Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծերի անհրաժեշտությունը պայմանավորված է հաստատագրված վճարների համակարգում ընդգրկված գործունեության որոշ տեսակների համար նախատեսված հաստատագրված վճարների չափերի վերանայման քաղաքականությամբ, ինչպես նաեւ հաստատագրված վճարների համակարգում ընդգրկված գործունեության որոշ տեսակների հարկման ընթացակարգերի պարզեցման քաղաքականությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս հաստատագրված վճարների համակարգում գործունեություն ծավալելու համար գոյություն ունեն բարդություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում այդ գործունեության տեսակներն ընդգրկել ավելի պարզ ընթացակարգով գործող արտոնագրային վճարների համակարգ:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաեւ խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված գործունեության տեսակներից տնտեսավարող սուբյեկտներ ստանում են մեծ եկամուտներ, որոնք համադրելի չեն իրենց կողմից վճարվող հարկերի հետ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների համար արդարացի եւ հիմնավորված հարկային բեռի սահմանմանը, ինչպես գործունեության որոշ տեսակներով զբաղվող տնտեսավարող սուբյեկտների համար հարկային վարչարարության պարզեցմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծերի կարգավորման նպատակը հաստատագրված վճարների համակարգում գտնվող գործունեության որոշ տեսակների համար ներկայումս կիրառվող հաստատագրված վճարի չափերի վերանայումն է եւ հարկման ընթացակարգերի պարզեցումը:

5. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է`

ա) ներկայումս հաստատագրված վճարների համակարգով հարկվող գործունեության որոշ տեսակներ տեղափոխել արտոնագրային վճարներով հարկման համակարգ,

բ) գործունեության որոշ տեսակների համար սահմանել հաստատագրված վճարի առավել հիմնավորված դրույքաչափեր,

գ) ապահովելով պետական բյուջե հավաքագրվող լրացուցիչ եկամուտներ: