Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածը «եկամտահարկին» բառերից հետո լրացնել «եւ իրավաբանական անձի համար շահութահարկին» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «եկամտահարկի» բառից հետո լրացնել «(շահութահարկի)» բառը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`
1) 1-ին մասում «համարվում» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1.1-րդ մասով սահմանված դեպքում,» բառերը.
2) լրացնել նոր 1.1-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ
«1.1. Սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները համարվում եմ արտոնագրային վճար վճարող: Սույն օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակների համար արտոնագրային վճարի հարկման օբյեկտը, արտոնագրային վճարի հաշվարկման ու վճարման կարգը, ժամկետները սահմանվում են սույն օրենքի անբաժանելի մասը կազմող N8 հավելվածով:»
3) լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«5. Սույն օրենքի 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում սույն օրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնող արտոնագրային վճար վճարողների նկատմամբ:»
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածը
1) 3-րդ մասում «արտոնավճար» բառը փոխարինել «արտոնագրային վճար» բառերով,
2) լրացնել նոր մասերով հետեւյալ բովանդակությամբ
«6. Սույն օրենքի N7 հավելվածում նշված գործունեության տեսակների մասով գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի համար արտոնագրում նշված արտոնագրային վճարի ելակետային տվյալի մեծությունը հարկային մարմնի կողմից փաստացի արձանագրված ելակետային տվյալի մեծությունից պակաս լինելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի 50 տոկոսի չափով: Հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է տվյալ ժամանակաշրջանի համար պակաս վճարված արտոնագրային վճարը եւ տուգանք՝ պակաս վճարված արտոնագրային վճարի գումարի չափով:
7. Իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առանց արտոնագրի գործունեության իրականացման տվյալ վայրում սույն օրենքի N7 հավելվածում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը:»:
Հոդված 5. Օրենքը լրացնել N7 եւ N8 հավելվածներով` համաձայն սույն օրենքի հավելվածի:
Հոդված 6.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից: Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո 30 օրվա ընթացքում Oրենքի N7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:
Հավելված
«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի