Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1287-10.11.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 15-րդ կետի 15.4 ենթակետում  «բազային տուրքի 5000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 1000-ապատիկի չափով» բառերով:

Հոդված 2. Օրենքի  20-րդ հոդվածի 15-րդ կետում «բազային տուրքի տասնապատիկի չափով» եւ «բազային տուրքի 20-պատիկի չափով» բառերը փոխարինել համապատասխանաբար «բազային տուրքի 30-պատիկի չափով» եւ «բազային տուրքի 60-պատիկի չափով» բառերով:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 15.1-րդ կետով`
 
«15.1. ԱՏԳ ԱԱ 26 ապրանքային ծածկագրերին դասվող հանքաքարերի, արտահանման սերտիֆիկատ տալու համար` Յուրաքանչյուր անգամ արտահանվող հանքաքարի տվյալ ծավալում մետաղի պարունակության եւ դրա միջազգային շուկայական միջին գնի հիման հաշվարկված արժեքի 3 տոկոսի չափով

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: