Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1285-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հuկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մաuին» Հայաuտանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀO-129-Ն oրենքի (այuուհետ` Oրենք) 11-րդ հոդվածի.

1) 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «երեք հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առեւտրի oբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հuկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամuվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոuի չափով, բայց ոչ պակաu երեք հարյուր հազար դրամից» բառերով.

2) 2-րդ մասի երրորդ պարբերությունում «վեց հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առեւտրի oբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հuկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամuվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոuի չափով, բայց ոչ պակաu վեց հարյուր հազար դրամից» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.  Իրավական ակտի անհրաժեշտությունը. Նախագծի անհրաժեշտությունը բխում է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման համար ավելի համարժեք եւ հիմնավորված պատասխանատվության միջոցներ սահմանելու քաղաքականությունից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայուս հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների` մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի անգամ խախտման դեպքերի համար սահմանված տուգանքի չափը կախված չէ հարկ վճարողի իրացման շրջանառության ծավալներից:

Խնդիրը կայանում է նրանում, որ մեկ տարվա ընթացքում հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների կրկնակի խախտման համար հարկ վճարողները, անկախ իրենց իրացման շրջանառության ծավալներից, վճարում են միեւնույն չափի տուգանք, ինչը արդարացված համարվել չի կարող` հաշվի առնելով այն, որ առավել նպատակահարմար է, որպեսզի խոշոր տնտեսավարող սուբյեկտները հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների կրկնակի խախտման դեպքերում վճարեն ավելի մեծ տուգանքներ, քան փոքր եւ միջին տնտեսավարող սուբյեկտները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերի կրճատմանը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով շրջանառության իրական ծավալների արձանագրմանը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների` մեկ տարվա ընթացքում երկրորդ եւ ավելի խախտման համար ավելի համարժեք եւ հիմնավորված պատասխանատվության միջոցների սահմանումն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կրճատել հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման դեպքերի թիվը եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով արձանագրել շրջանառության իրական ծավալները: