Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12902-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաuտանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական oրենuգրքի 206-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:
 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը

Օրենքների նախագծերի ներկայացված փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-164-Ն օրենքը, այսինքն դադարելու է այդ օրենքի (այսուհետ` օրենքի) գործողությունը:

Օրենքն ուժը կորցրած ճանաչվելով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու ներկայացվող օրենքների այն դրույթներում, որոնք ուղղակիորեն առնչվում են «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքին կամ պայմանավորված են այդ օրենքի որոշակի դրույթներով կամ բխում են այդ օրենքի բովանդակությունից կամ կոչված են լուծելու այդ օրենքով սահմանված որոշակի խնդիրներ կամ լուծելու են այնպիսի հարցեր, որոնք այդ օրենքի ուժը կորցրած ճանաչվելուց հետո անհրաժեշտ է կարգավորել այլ օրենքով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ընդունման հետ միաժամանակ (2006թ.) «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ, որոնք վերաբերվում էին ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը եւ հայտարարագրում ներառվող տեղեկությունները հարկման նպատակներին ծառայեցնելուն, հայտարարագրի ներկայացման ժամկետներին, տեղեկությունների ներկայացմանը, ճշտված հայտարարագիր ներկայացնելուն եւ այլն, բովանդակային առումով, տեղափոխվեցին «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենք, քանի որ տարեկան եկամուտների մասին հաշվարկը համարվեց ֆիզիկական անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրի հավելվածը, եւ միասնական փաստաթուղթը ներկայացվելու էր հարկային մարմին: Ներկայում, երբ 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել նշված օրենքը` խնդիր է առաջացել եկամուտների հայտարարագրման-հաշվարկման ֆիսկալ նպատակներով օգտագործելու հարցերը կարգավորել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը 169.17 հոդվածով նույնպես լրացվել է 2006 թվականին, հարկային մարմնին վերապահելով «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի խախտման համար վարչական վարույթի իրականացումը: Քանի որ այդ օրենքն ուժը կորցրած է ճանաչվել` անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել նշված հոդվածը եւ համապատասխանաբար փոփոխություններ կատարելով այդ հոդվածի կիրառմանն առընչվող օրենսգրքի այլ հոդվածներում:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածով պատասխանատվություն է նախատեսված գույքի, եկամուտների հայտարարագիրը չարամտորեն չներկայացնելու համար, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչը համապատասխանում է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի պահանջին: Օրենսգրքի 206-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու խնդիր է առաջացել:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի 101-րդ հոդվածի համաձայն ֆիզիկական անձի uնանկության գործը պարտավորությունների կատարումից ազատելով ավարտելու մաuին վճռի oրինական ուժի մեջ մտնելուց հետո տվյալ ֆիզիկական անձը, ինչպեu նաեւ նրա հետ փոխկապակցված անձինք երեք տարվա ընթացքում համարվում են գույքի եւ եկամուտների մաuին հայտարարագիր ներկայացնող եւ պարտավոր էին օրենքով սահմանված կարգով գույքի եւ եկամուտների հայտարարագիր ներկայացնել: Օրենքի այդ հոդվածն ուժը կորցրած ճանաչելու խնդիր է առաջացել:

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կան դրույթներ, որոնք վերաբերվում են հարկային մարմնի խնդիրներին, իրավունքներին գույքի հայտարարագրման ասպարեզում, հարկային ծառայողին ծառայությունից ազատելու հիմք հանդիսանալու վերաբերյալ հայտարարագիր չներկայացնելուն: «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, մաքսային ծառայողի կողմից եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը համարվում է ծառայողական կարգապահական կանոնների կոպիտ խախտում: Օրենքների այդ դրույթները վերախմբագրելու խնդիր է առաջացել:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին գույքի եւ եկամուտների հայտարարագրեր են ներկայացնելու բարձրաստիճան պաշտոնատար անձինք եւ նրանց փոխկապակցված անձինք, իսկ «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը 2012 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել: Հարկային մարմնին ֆիզիկական անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրեր այլեւս չեն ներկայացվելու:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթի կարգավորման նպատակը օրենսդրական դաշտի կարգավորումն է` կապված «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու հետ:  Փաթեթով առաջարկվող փոփոխությունները կոչված են փոփոխություններ կատարել օրենքների այն դրույթներում, որոնք ուղղակիորեն առնչվում են «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքին կամ պայմանավորված են այդ օրենքի որոշակի դրույթներով կամ բխում են այդ օրենքի բովանդակությունից կամ կոչված են լուծելու այդ օրենքով սահմանված որոշակի խնդիրներ կամ լուծելու են այնպիսի հարցեր, որոնք այդ օրենքն ուժը կորցրած ճանաչվելուց հետո անհրաժեշտ է կարգավորել այլ օրենքով կամ ուժը կորցրած ճանաչել հայտարարագրման հարաբերությունները կարգավորող օրենսդրությանն առընչվող դրույթները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծերը մշակվել են ՀՀ կառավարության առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչվելով պայմանավորված կարգավորել օրենսդրական դաշտը` այդ օրենքի հետ առնչվող օրենքներում համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ կատարելու ճանապարհով: