Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի հավելվածով հաստատված ցանկում`
1) 1-ին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի, որը դատապարտյալի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եւ որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ պարբերություն.
«Սույն ցանկի 1-ին պարբերության 6-րդ կետով սահմանված դրույթը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի հնարավոր բռնագրավումը ապահովելու նպատակով գույքի վրա կալանք դնելու մասին որոշման կատարման փուլում դատապարտյալին սեփականության իրավունքով պատկանել է մեկից ավելի բնակարան (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամաս եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցներ) կամ դրա բաժին, եւ դատապարտյալը հետագայում օտարել է դրանք` պահպանելով սեփականության իրավունքը մեկ բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի եւ այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի նկատմամբ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: