Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 19.4. հոդվածով՝
«Հոդված 19.4. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու եւ դրա ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար` բազային տուրքի 500-ապատիկի չափով
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիան վերաձեւակերպելու կամ կրկնօրինակը տալու համար սահմանված դրույքաչափի10 տոկոսի չափով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: