Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.23 հոդվածով.
«ՀՈԴՎԱԾ 169.23 ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ
1.Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին մասում եւ երկրորդ մասի առաջին ենթակետում «167,» թվից հետո լրացնել «169.23,» թիվը:
Հոդված 3. Օրենսգրքի 182 հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոuտիկանության ծառայողի oրինական պահանջը չկատարելը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: