Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 169.23-րդ հոդվածով.
«Հոդված 169.23. Անօրինական պահնորդական ծառայություններ առաջարկելը, անօրինական պահնորդական ծառայություններից օգտվելը
1. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 182-րդ հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոuտիկանության ծառայողի oրինական պահանջը չկատարելը`»:
Հոդված 3. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը եւ 2-րդ մասի 1-ին կետը «167,» թվից հետո լրացնել «169.23,» թվով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: