Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
02.02.2004--011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԿՐԾՔԱՆՇԱՆԻ, ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին մասով հաստատել «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը (կցվում է).

2. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածի 2-րդ մասով եւ ելնելով Ազգային ժողովի գործունեության ապահովման կազմակերպական հիմքերի կատարելագործման անհրաժեշտությունից, օրինաստեղծ գործունեության, ժողովրդավարության զարգացման եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման բնագավառներում կատարած ներդրումների եւ ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ խորհրդարանի օտարերկրյա հյուրերին խրախուսելու նպատակով սահմանել «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալ» եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգիր»:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը եւ նրա ներկայացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
Ա. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

2 փետրվարի 2004 թվականի,
քաղ. Երեւան
Լ-173-3