Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1282-10.11.2011,17.11.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 102-րդ  հոդվածի աղյուսակում.

1. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 0301, 3917 21 100, 3917 23 100, 3917 32 910, 4011 10 000, 4012 11 000, 4012 12 000, 4012 20 000, 4013 10 100, 4015 19 100, 4015 19 900, 4015 90 000, 4016 91 000, 4016 92 000, 6406, 8215, 8443 32, 8443 32 100, 8443 32 200, 8443 39, 8443 39 210, 8443 99, 8443 99 100, 8501, 8502,  8516 21 000, 8516 29, 8517 11 000, 8517 12 000, 8517 70 900, 8525 80 110, 8525 80 190, 8525 80 300, 8525 80 910, 8525 80 990, 8528 51 000, 8528 69 050, 8528 71 200, 8528 73 000, 8543 70, 8543 90 000, 8708 99 տողերը հանել:

2. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի  40, 45, 49, 81, 82, 97 տողերի ներմուծում սյունակի «0» թիվը համապատասխանաբար փոխարինել «10» թվով:

3. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 40 տողից հետո լրացնել նոր տողեր` հետեւյալ խմբագրությամբ.
 
4001 Բնական  կաուչուկ, բալատա, գուտապերչ, գվայուլա, չիկլ եւ համանման բնական խեժեր` սկզբնական ձեւերով կամ թիթեղների, թերթերի կամ շերտերի կամ ժապավենների տեսքով 0 0
4014 10 Հիգենիկ կամ դեղագործական ապրանքներ (ներառյալ ծծակները) վուլկանացրած ռետինից, բացի կարծր ռետինը, կարծր ռետինից կցամասերով կամ առանց դրանց, կոնտրացեպտիվներ 0 0

4. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 4303 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
4304 00 000 Արհեստական մորթի եւ դրանից արտադրանք
10
0

5. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 70 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
7003 Ապակի ձուլածո եւ գլանված` թերթավոր կամ պրոֆիլավորված, որն ունի կամ չունի կլանող, արտացոլող կամ չարտացոլող շերտ` մեկ այլ եղանակով չմշակված 10 0

6. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 7005 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
7008 Բազմաշերտ մեկուսիչ ապակե արտադրանք
10
 0

7. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8303 00 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ.
 
8306 Զանգեր, կոչնազանգեր եւ համանման  արտադրանք` ոչ էլեկտրական, արձանիկներ եւ այլ զարդեր, լուսանկարների, նկարների եւ այլ շրջանակեր, հայելիներ` ոչ թանկարժեք մետաղներից 10  0
830629 Այլ
0
0
8311 Մետաղալարեր, ձողեր, խողովակներ, թիթեղներ, էլեկտրոդներ եւ համանման արտադրանք` ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղի կարբիդից 10
0

8. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 84 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ.
 
8409 Մասեր, նախատեսված բացառապես կամ գլխավորապես 8407 եւ 8408 ապրանքային դիրքերին դասվող շարժիչների համար
10
0
8413 Հեղուկային պոմպեր` ծախասաչափիչներով կամ առանց դրանց, հեղուկային  վերհաններ 10 0

9. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8419 90 150 տողից հետո լրացնել նոր տողեր հետեւյալ խմբագրությամբ. 
 
8421 23 000 Սարքեր ներքին այրման շարժիչներում յուղի կամ  վառելանյութի ֆիլտրման համար
10
0
8421 31 000 Օդային ֆիլտրեր` ներքին այրման շարժիչների համար
10
0
8422 11 000 Սպասք լվացող մեքենաներ` կենցաղային
10
0
8422 19 000 Սպասք լվացող մեքենաներ` այլ
10
0

10. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8443 31 տողը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ.
 
8443 Տպագրական մեքենաներ, այլ տպիչներ, պատճենահանման եւ ֆաքսիմալային ապարատներ` միավորված կամ չմիավորված, դրանց մասեր
10
0

11. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8450 19 000 տողից  հետո լրացնել նոր տողերով հետեւյալ խմբագրությամբ.
 
8451 21 Չոր մաքրման մեքենաներ` մինչեւ 10 կգ տարողությամբ
10
0
8451 29 000 Չոր մաքրման մեքենաներ` այլ
10
0
8467 Ձեռքի օդաճնշական գործիքներ, հիդրավլիկ կամ ներկառուցված էլեկտրական կամ ոչ էլեկտրական շաժիչով
10
0

12. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 8472 10 000 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8481 Ծորակներ, կափույրներ, պտուտակներ եւ համանման ամրաններ` խողովակատարների, կաթսաների, ջրամբարների, գլանատակառների, բաքերի կամ համանման տարաների համար, ներառյալ ռեդուկցիոն եւ ջերմակարգավորիչ կափույրները
10
0
8481 80 Այլ ամրաններ
0
0

13. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 89 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8903 Զբոսանավեր եւ այլ լողացող միջոցներ` հանգստի եւ սպորտի համար, թիավարման նավակներ եւ կանոէ
10
0

14. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 90 տողից  հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9004 Ակնոցներ, պաշտպանիչ ակնոցներ եւ համանման օպտիկական սարքավորումներ, շտկիչ, պաշտպանիչ եւ այլն
10
0

15. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 95 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9503 00 Եռանիվ հեծանիվներ, ինքնագնացներ, ոտնակով ավտոմեքենաներ եւ համանման անիվավոր խաղալիքներ, տիկնիկների սայլակներ, տիկնիկներ, այլ խաղալիքներ, փոքրացված մաշտաբներով մոդելներ եւ համանաման ժամանցային մոդելներ` գործող կամ չգործող, ամեն տեսակի գլուխկոտրուկներ
10
0
 
16. Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի 9504 տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
9505 Տոների, դիմակահանդեսների պարագաներ կամ այլ   պարագաներ զվարճանքների համար, ներառյալ աճպարարության եւ հումորի ցուցադրման համար նախատեսված պարագաներ
10
0

Հոդված 2. Oրենսգրքի 227-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետում «այլ» բառից հետո լրացնել «բանկային» բառը:

Հոդված 3.  Օրենսգրքի 228-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ`

«Քննարկելով կասեցման դիմումը` վերադաս մաքսային մարմինը 7-օրյա ժամկետում կայացնում է դիմումը բավարարելու կամ այն մերժելու մասին որոշում:

Դիմումը բավարարելու մասին որոշում կայացնելու դեպքում վերոհիշյալ 7-օրյա ժամկետում վերադաս մաքսային մարմինը մտավոր սեփականության օբյեկտը գրանցում է գրանցամատյանում եւ այդ մասին տեղեկություն հրապարակում իր պաշտոնական կայքէջում` նշելով նաեւ այն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն եւ դրանց մասին տեղեկացնեն հայտատուին: Նշված ժամանակահատվածը հաշվարկվում է պաշտոնական կայքէջում տեղեկությունների հրապարակման օրվանը հաջորդող 20-րդ օրվանից: Հայտատուի հիմնավորված դիմումի համաձայն ժամանակահատվածը, որի ընթացքում մաքսային մարմինները համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկեն, կարող է երկարաձգվել վերադաս մաքսային մարմնի կողմից:

Կասեցման կամ ժամանակահատվածի երկարաձգման դիմումները մերժելու դեպքում վերադաս մաքսային մարմինը այդ մասին հայտատունին տեղեկացնում է հիմնավորված եւ գրավոր, ինչը կարող է բողոքարկվել դատական կարգով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 228-րդ հոդվածը լրացնել նոր 3.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Վերադաս մաքսային մարմինը կասեցման դիմումին ընթացք տալու, մտավոր սեփականության օբյեկտների գրացմատյանում գրանցում կատարելու, ինչպես նաեւ մաքսային մարմինների կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու գործընթացը  կասեցնում է, եթե իրավատիրոջ գործողության իրավաչափությունը հաստատելու կամ իրավատիրոջ իրավունքները չեղյալ կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ առկա է դատական վեճ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 229-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«6. Սույն գլխով սահմանված գործողությունների արդյունքում հայտնաբերված մտավոր սեփականության կեղծված օբյեկտներ պարունակող ապրանքներն ենթակա են ոչնչացման կամ առեւտրային շրջանառությունից հեռացման: Ոչնչացման ծախսը կրում է դիմողը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 հունվարի 1-ից: