Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1292-18.11.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «ոստիկանության միեւնույն ստորաբաժանման ներսում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունում «հաստատություններում առկա ուսուցման ձեւով սովորող» բառերը փոխարինել «հաստատություններում պետական պատվերի շրջանակներում սովորող (այսուհետ` սովորող)» բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեuված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 11. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Անկախ ազգությունից, ռաuայից, uեռից, uոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոuտիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաuտանի Հանրապետության մինչեւ 30 տարեկան այն քաղաքացին, ով`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական uեռի քաղաքացիների եւ «Զինապարտության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 12-րդ հոդվածի 1-ին մաuի «բ-ե» կետերով, 13-րդ հոդվածի 4-րդ մաuով նախատեuված դեպքերի),

2) իր անձնական հատկանիշներով, առողջական վիճակով եւ ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մաuնագիտություններով ոuտիկանությունում պաշտոնի կարող են նշանակվել «Ոստիկան» եւ «Ոստիկան սպա» մասնագիտական որակավորում չունեցող քաղաքացիները` վերապատրաստման արդյունքներով: Այդ մաuնագիտությունների, մասնագիտական կրթության որակավորման աստիճանների եւ պաշտոնների ցանկը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ոuտիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ uահմանափակ գործունակ.

2) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, եւ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաեւ ոստիկանության ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անցնում են հոգեֆիզոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից եւ հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում է  պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասից «առկա ուսուցման ձեւով» բառերը հանել:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «փորձաշրջան անցնելու,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 14-րդ հոդվածի`

1. 2-րդ մասում «գլխավոր խմբի պաշտոն եւ ունի» բառերը փոխարինել «գլխավոր խմբի պաշտոն, ունի «Ոստիկանության մագիստրոս» կամ «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն եւ» բառերով.

2. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչեւ նշանակումը մեկ տարի զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում բացառիկ դեպքերում կարող են նշանակվել նաեւ այն ծառայողները, որոնք մինչեւ նշանակումը ութ տարի զբաղեցրել են ոստիկանության միջին խմբի պաշտոն, որից առնվազն վերջին երեք տարին` բաժանմունքի պետի տեղակալի կամ հատկապես կարեւոր հանձնարարություններով ավագ տեսուչի, հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչի, հատկապես կարեւոր գործերով ավագ օպերլիազորի պաշտոններ:

Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաեւ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն, մինչեւ նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ հինգ տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, քննչական վարչության պետ, քննչական վարչության պետի տեղակալ, քննչական բաժնի պետ, քննչական բաժնի պետի տեղակալ, քննչական բաժանմունքի պետ, քննչական բաժանմունքի պետի տեղակալ, հատկապեu կարեւոր գործերով ավագ քննիչ, ավագ քննիչ, քննիչ պաշտոններում կարող են նշանակվել միայն «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:».

3. 4-րդ մասից հանել «ատեստավորման արդյունքում`» բառերը.

4. 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

5. 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտոնի են նշանակվում արտամրցութային կարգով:

7. Ոuտիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները:».

6. 9-րդ մասը ճանաչել ուժը կորցրած.

7. 10-րդ մասի`

1) 1-ին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

2) 4-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոuտիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպեu նաեւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոuտիկանության այլ փոխարինող ծառայողին կամ ոuտիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոuտիկանության ծառայողին կամ ոuտիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:».

3)  5-րդ պարբերությունից հանել «առաջին,» բառը.

8. 11-րդ մասից հանել «, ոստիկանի եւ տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 14-րդ հոդվածից հետո լրացնել նոր` 14.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 14.1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՄՐՑՈՒՅԹԸ

1. Ոստիկանության միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է մրցույթի արդյունքներով, որի անցկացման կարգը եւ պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաեւ վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները: Մրցույթի արդյունքում պաշտոնի նշանակվելուց հետո վերապատրաստումը պարտադիր է:

3. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնում նշանակումը կատարում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո 5-օրյա ժամկետում:»:

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 15-րդ հոդվածի`

1. 1-3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

2. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, բայց ոչ ավել, քան տարին մեկ անգամ:»:

3. 6-րդ մասի`

1) 1-ին եւ 3-րդ կետերից հանել «, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել» բառերը.

2) 2-րդ պարբերությունից հանել «, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար» բառերը.

3) 3-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:».

4. 11-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

5. 13-րդ մասի`

1) 1-ին պարբերությունում «մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները» բառերը փոխարինել «մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:».

2) 2-րդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 16-րդ հոդվածի`

1. վերնագրից հանել «(ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄԸ)», իսկ 1-ին մասի 2-րդ պարբերությունից եւ 4-րդ մասից` «(որակավորում)» բառերը.

2. 2-րդ եւ 3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 11. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է փոխադրվել այլ պաշտոնի եւ (կամ) ծառայության այլ վայր` ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ` մինչեւ սահմանված ժամկետը լրանալը:»:

ՀՈԴՎԱԾ 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 1-ին կետից հանել «բացառիկ դեպքերում» բառերը.

2. 2-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.»:

ՀՈԴՎԱԾ 13. Օրենքի 19-րդ հոդվածում լրացնել 12-րդ կետ` հետեւյալ բովանդակությամբ.

«12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:»:

ՀՈԴՎԱԾ 14. Օրենքի 27-րդ հոդվածի`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «ՀՈԴՎԱԾ 27. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԸ, ՎԿԱՅԱԿԱՆԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ».

2. 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մաս`

«4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձեւը, վարման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:».

ՀՈԴՎԱԾ 15. Օրենքի 32-րդ հոդվածի`

1. 1-ին մասի 3-րդ պարբերությունում «նախածննդյան եւ հետծննդյան» եւ «երեխային խնամելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «հղիության եւ ծննդաբերության» եւ «մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով».

2. 3-րդ մասում «նախածննդյան, հետծննդյան եւ ծառայողի երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության եւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

ՀՈԴՎԱԾ 16. Օրենքի 40-րդ հոդվածի`

1.  1-ին մասի պարբերությունից հանել «,եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» եւ «, ուսումնական փորձաշրջանի» բառերը, 1-ին մասի 1-ին կետից, 2-րդ մասի պարբերությունից, 2-րդ մասի 1-ին կետից եւ 3-րդ մասից հանել համապատասխանաբար «կամ ուսումնական փորձաշրջանը», «կամ ուսումնական փորձաշրջան անցնելու», «կամ ուսումնական փորձաշրջանն», «կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը.

2. 2-րդ մասի 1-ին կետի «քան հինգ տարի,» բառերից հետո լրացնել «կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց» բառերը.

3. 3-րդ մասից հանել «կամ ուսումնական փորձաշրջանի» բառերը:

ՀՈԴՎԱԾ 17. Օրենքի 41-րդ հոդվածի`

1. 7-րդ մասից հանել «, ուuումնական հաuտատության տարածքից արտահերթ արձակում» բառերը.

2. 8-րդ մասում «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Օրենքի 42-րդ հոդվածի`

1. 1-ին մասից հանել «եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ,» բառերը.

2. 1-ին մասի 5-րդ կետում «զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» բառերը փոխարինել «հայտարարում զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին» բառերով.

3. 2-րդ մասից հանել «առկա ուսուցման» եւ «եւ 4-րդ» բառերը, իսկ 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

4. 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով`

«8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:»:

ՀՈԴՎԱԾ 19. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 2-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1. կետ`

«2.1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.».

2. 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.».

3. 10-րդ կետում «նախածննդյան, հետծննդյան եւ երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

ՀՈԴՎԱԾ 20. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի`

1. 2-րդ կետից հանել «, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը:

2. 5-րդ կետում «6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի» բառերը փոխարինել «5-րդ կամ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերի» բառերով.

3. 6-րդ կետում «վեց ամսից» բառերը փոխարինել «վեց ամիս եւ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 21. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությունում «,ինչպես նաեւ 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով» բառերը փոխարինել «, ինչպես նաեւ 11-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով:

ՀՈԴՎԱԾ 22. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունում «գրանցվում են» բառից հետո լրացնել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաեւ»:

ՀՈԴՎԱԾ 23. Օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 24. Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 55. ՈՒUՈՒՑՈՒՄԸ ՈUՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒUՈՒՄՆԱԿԱՆ ՀԱUՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

1. Ոuտիկանական նախնական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուuումնական հաuտատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները:

2. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները ոuտիկանական նախնական եւ միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուuումնական հաuտատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:

3. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված դեպքերում ոuտիկանության ուuումնական հաuտատություն կարող են ընդունվել նաեւ oտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության բակալավր»   մասնագիտական որակավորում կարող են ստանալ «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորում ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձեւավորված պետական պատվերի շրջանակներում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող եւ առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:

6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Ոստիկանության մագիստրոս» կամ «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Ոստիկանության բակալավր» կամ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:

7. Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգին համապատասխան:

Ընդունելությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին եւ տեղերին համապատասխան:

Ոuտիկանության ուuումնական հաuտատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:

8. Ոuտիկանության ուuումնական հաuտատությունը կարող է իրականացնել նաեւ վճարովի կրթական ծառայություններ:

9. Ոuտիկանության ուuումնական հաuտատությունում բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաեւ հեռակա ուuուցում ոuտիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մաuնակցում են մինչեւ 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:

10. Ոuտիկանության ուսումնական հաստատությունում ոստիկանական միջին, ինչպես նաեւ կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձեւավորված պետական պատվերի շրջանակներում բարձրագույն մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին պետական կառավարման մարմնի ղեկավարը շնորհում է «ոuտիկանության լեյտենանտ» կոչում:»:

ՀՈԴՎԱԾ 25. Օրենքի 60.8-րդ հոդվածի 4-րդ մասում «11-րդ հոդվածով» բառերից հետո լրացնել «(բացառությամբ տարիքային պահանջը)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 26. Օրենքի 60.24-րդ հոդվածի`

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ».

2. 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ 4-րդ մաս.

«4. Քաղաքացիական ծառայողներին տրվում է ծառայողական վկայական, որի ձեւը եւ տալու կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով:»:

ՀՈԴՎԱԾ 27. Օրենքի 63-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

ՀՈԴՎԱԾ 28. ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 7-րդ հոդվածի`

1) 1-ին մասն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից.

2) 2-րդ մասը մասնագիտական որակավորման մասով, բացառությամբ քննչական գլխավոր վարչության պաշտոնների, ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից.

3) 5-րդ եւ 6-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2013 թվականի հունվարի 1-ից.

4) 7-րդ մասի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

4. Սույն օրենքի 8-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն օրենքի 16–րդ հոդվածով սահմանված փոփոխությունը չի տարածվում մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնող քաղաքացիների վրա:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ոստիկանության բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտած ոստիկանության ծառայողները օգտվում են «Ոստիկան-սպա», «Ոստիկանության բակալավր» եւ «Ոստիկանության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող ոստիկանության ծառայողների համար սույն օրենքով նախատեսված պաշտոնի նշանակվելու իրավունքներից: Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստացած քաղաքացիները համարվում են եռամսյա ուսումնական փորձաշրջան անցած:

7. Մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը, նախքան ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով թափուր պաշտոնի նշանակվելը, ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են նաեւ զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետության Նախագահի, Հայաuտանի Հանրապետության կառավարության, Հայաuտանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոuտիկանության նախկին ծառայողները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման

1. Անհրաժեշտությունը. Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի հայեցակարգին հավանություն տալու մասին» թիվ 354-Ն որոշմամբ հաստատված ծրագրով նախատեսված կրթական բարեփոխումներն ապահովելու նկատառումներով:

Նախագծի նախապատրաստումը պայմանավորված է նաեւ ոստիկանության ծառայողների համար առաջխաղացման հնարավորություններ նախատեսելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ոստիկանությունում իրականացվող իրավական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը ժամանակակից չափանիշներին համապատասխանող պրոֆեսիոնալ ոստիկանության հիմքերի ստեղծումն է, որի հիմնական նախապայմանը մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող կադրերի պատրաստումն է, պրոֆեսիոնալ ուսուցումը:

Չնայած այն հանգամանքին, որ երկար տարիներ ոստիկանության կադրային պահանջարկը բավարարվել է ոստիկանության ակադեմիայի միջոցով, այնուամենայնիվ համակարգում վարվող կադրային քաղաքականությունը հիմնված չի եղել համակարգված, միասնական կրթական քաղաքականության սկզբունքների վրա, անտեսված է եղել ոստիկանական կրթության միջազգային փորձը: Ստեղծված իրավիճակին նպաստել են նաեւ այլ ուսումնական հաստատություններից ոստիկանության օպերատիվ-հետախուզական եւ վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները համալրելու` Խորհրդային միությունից ժառանգություն մնացած պրակտիկան, որը բացասաբար է անդրադարձել ոստիկանական ծառայությունների գործունեության մասնագիտական որակի վրա, որովհետեւ իրավապահ գործունեության նշված ուղղություններով քաղաքացիական որեւէ ուսումնական հաստատությունում կադրեր չեն պատրաստվել:

Ոստիկանությունում իրականացվող լայնամասշտաբ իրավական բարեփոխումների հիմնաքարը հանդիսանում են կրթական բարեփոխումները, որոնք իրենց դրական արդյունքը կտան 5-10 տարիների ընթացքում, եթե, իհարկե, գործողության մեջ դրվեն ոստիկանական կրթության ժամանակակից չափորոշիչները:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Ոստիկանության կրթական բնագավառում իրականացվող քաղաքականությունը հիմնված է երկու հիմնական սկզբունքների վրա` ժամանակակից ծրագրերով եւ մեթոդներով կրթված ոuտիկաններով համակարգի համալրում, ոuտիկանական կրթության առաջադիմական uտանդարտների ներդնում, որոնք ամրագրված են Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագրի հայեցակարգում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Կարգավորման նպատակներն են`

1. ոստիկանական կրթության մասնագիտացումը, որը դրսեւորվել է «Ոստիկան» եւ «Ոստիկան-սպա» մասնագիտական որակավորումների հիմնադրմամբ եւ կրթական չափորոշիչների ձեւավորմամբ /որակավորումները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշմամբ, չափորոշիչները հաստատված են ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով/.

2. ոստիկանական կրթության աստիճանավորման երաշխավորումը, ինչը հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստանալ միայն այն ծառայողներին, ովքեր ունեն ոստիկանական մասնագիտական կրթություն եւ գործնական աշխատանքի փորձ (բացառությամբ քննչական ստորաբաժանման ծառայությունների).

3. պրակսեոլոգիական մոտեցումների ներդնումը ուսուցման գործընթացում, որը հնարավորություն կտա տեսական եւ գործնական ուսուցումը զուգակցել մասնագիտական կրթության ամբողջ ժամանակահատվածում.

4. ոստիկանական ծառայությունների համալրումը բացառապես ոստիկանական մասնագիտական կրթություն ստացած կադրերով.

5. ոստիկանական պաշտոններում ծառայության անցնելու համար մասնագիտական ցենզի նախատեսումը:

  Նախագծում նախատեսված են նաեւ դրույթներ, որոնք ուղղակիորեն չեն բխում կրթաիրավական բարեփոխումներից, սակայն միտված են ոստիկանությունում ծառայության կազմակերպման արդյունավետության բարձրացմանը եւ պայմանավորված են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք իրավադրույթներ շտկելու անհրաժեշտությամբ:

Բացի այդ, գործող օրենքից նախատեսվում է հանել ոստիկանության ծառայողների պարտադիր ատեստավորումը, քանի որ գործնականում այն չի երաշխավորում կադրային համալրման պրոֆեսիոնալիզմի սկզբունքի կիրարկումը: ԵԱՀԿ փորձագետների առաջարկությամբ թափուր պաշտոնները նախատեսվում է համալրել մրցույթի ընթացակարգով: Մրցույթը հնարավորություն կտա նվազեցնել սուբյեկտիվիզմի գործոնը եւ ի հայտ բերել առավել բանիմաց ու  պրոֆեսիոնալ կադրերին:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետեւյալ արդյունքները.

1. ոստիկանության պաշտոններում նշանակվող ծառայողների մասնագիտական պատրաստվածության համապատասխանությունն այդ պաշտոնների համար նախատեսված մասնագիտական ցենզերին,

2. ոստիկանական կրթության աստիճանավորման երաշխավորումը,

3. ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացումը եւ համապատասխանեցումը ժամանակակից չափանիշներին, որոնք իրենց ամրագրումն են ստացել «Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց վարվելակերպի կանոնագրքում», Ոստիկանական ծառայության էթիկայի հիմնական սկզբունքներում, Ոստիկանական էթիկայի եվրոպական օրենսգրքում, Իրավակարգը պաշտպանող պաշտոնատար անձանց կողմից ուժի եւ հրազենի գործադրման հիմնական սկզբունքներում, 2006թ. ԵԱՀԿ «Ժողովրդավարական ոստիկանության ուղեցույց-ձեռնարկում»,

4.  ոստիկանության ծառայողների պաշտոնեական առաջխաղացմանը խոչընդոտող, ինչպես նաեւ իր ցանկությամբ այլ պաշտոնի կամ ծառայության այլ վայր տեղափոխվելու սահմանափակումների վերացում.

5. ոստիկանության թափուր պաշտոնների համալրումը մասնագիտական առավել բարձր պատրաստավածություն ունեցող կադրերով: