Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12943-23.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները եւ ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետեւանքներից սպառողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը եւ գիտատեխնիկական առաջընթացին:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.

Սույն օրենքում օգտագործված են հետեւյալ հիմնական հասկացությունները`

ազգային էտալոն ` էտալոն, որը չափագիտության լիազոր մարմնի որոշմամբ ճանաչվել է որպես ելակետային` Հայաստանի Հանրապետության տարածքում,

աշխատանքային էտալոն ՝ էտալոն, որն օգտագործվում է չափման միջոցների կամ չափիչ համակարգերի կալիբրավորման կամ ստուգաչափման համար,

էտալոն ` նյութական չափ, չափման միջոց, ստանդարտ նմուշ կամ չափողական համակարգ, որը նախատեսված է համապատասխան անորոշությամբ արժեքի կամ միավորի վերարտադրման, սահմանման, պահպանման եւ այլ չափման միջոցներին փոխանցման համար,

հետեւելիության շղթա ` չափման միջոցներին էտալոնային միավորների արժեքների փոխանցման շղթա, որում ներկայացված են միավորների արժեքների փոխանցման հերթականությունը եւ անորոշությունների համեմատությունը,

չափագիտական ապահովում ` oրենսդրական չափագիտության բնագավառում չափման արդյունքների հավաստիության ապահովման համար կիրառվող անհրաժեշտ գործողությունները, տեխնիկական միջոցները եւ բոլոր կարգերը,

չափագիտություն ` գիտություն չափումների եւ դրանց կիրառման մասին,

չափագիտության լիազոր մարմին ` կառավարության լիազորած պետական կառավարման մարմին, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է չափումների միասնականության ապահովման պետական կառավարում,

չափածրարված արտադրանք ՝ առանց գնորդի ներկայության փաթեթի մեջ դրված արտադրանք, որի պարունակությունն ունի նախասահմանված արժեք եւ այն հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխությունների ենթարկելու,

չափման միջոց ` չափում կատարելու համար նախատեսված սարք, որը կարող է կիրառվել առանձին կամ լրացուցիչ սարքերի հետ համատեղ,

չափման միջոցների կալիբրավորում ՝ գործողությունների ամբողջություն, որի միջոցով, որոշակի պայմաններում որոշվում է կալիբրավորվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթը` աշխատանքային էտալոնի կամ էտալոնային չափման միջոցների համեմատությամբ,

չափման միջոցների ստուգաչափում ` գործողությունների ամբողջություն, որն ապահովում է օբյեկտիվ տվյալներ չափման միջոցի սահմանված պահանջներին բավարարելու վերաբերյալ։ Չափման միջոցների ստուգաչափումը լինում է ընտրանքային, առաջնային, կրկնակի, պարտադիր պարբերաբար կատարվող եւ կամավոր,

չափման միջոցների փորձաքննություն ` չափման միջոցների ստուգաչափում, որն իրականացվում է դատարանի, դատախազության, պետական արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով,

չափում ` մեծության արժեքի որոշման համար իրականացվող գործողությունների ամբողջություն,

չափումների միասնականություն ` չափումների այնպիսի վիճակ, որի արդյունքներն արտահայտված են մեծությունների ընդունված միավորներով, իսկ չափումների սխալանքը հայտնի հավանականությամբ դուրս չի գալիս սահմանված տիրույթից,

ստանդարտ նմուշ ` չափ, որն օգտագործվում է չափման միջոցների ստուգաչափման, կալիբրավորման, ճշտության գնահատման, ինչպես նաեւ նյութերի բաղադրության, հատկությունների տեխնիկական բնութագրերը բնորոշող մեծությունների արժեքների որոշման ժամանակ,

տեսակի հաստատման սերտիֆիկատ ՝ փաստաթուղթ, որը հավաստում է չափման միջոցի տեսակի հաստատված լինելը,

օրենսդրական չափագիտություն ` չափագիտության մաս, որը ներառում է գործունեության այն տեսակները, որոնց վրա տարածվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներ` չափումների, չափման միավորների, չափման միջոցների եւ չափման մեթոդների վերաբերյալ,

օրենսդրական չափագիտական հսկողություն ` չափման միջոցների տեսակի հաստատում, չափման միջոցների նախնական եւ հետագա ստուգաչափում, չափագիտական հսկողություն եւ փորձաքննություն:

Հոդված 3. Չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունների իրավական կարգավորումը

1. Հայաստանի Հանրապետության չափագիտության եւ չափումների միասնականության ապահովման բնագավառում հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, միջազգային պայմանագրերով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ԳԼՈՒԽ 2

ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ, ԷՏԱԼՈՆՆԵՐԸ, ՉԱՓՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱՆԵՐԸ ԵՎ ԿԱԼԻԲՐԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 4. Մեծությունների միավորները

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են Չափի եւ Կշռի միջազգային Գլխավոր Համաժողովի կողմից ընդունված եւ Oրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության կողմից երաշխավորված միավորների միջազգային ՍԻ (SI) համակարգի մեծությունների միավորները եւ չափումների սանդղակները:

2. Սույն հոդվածի առաջին մասով երաշխավորված մեծությունների միավորների հետ համահավասար կարող են կիրառվել մեծությունների արտահամակարգային միավորները` հարաբերակցված միջազգային համակարգի միավորների հետ:

3. Հայաստանի Հանրապետությունում կարող են կիրառվել համընդհանուր ընդունված հատուկ միավորներ, որոնք անհրաժեշտ են.

1) միջազգային առեւտրի կարիքների համար,

2) օդային եւ ծովային նավագնացության, առողջապահության, ռազմական նպատակների եւ անվտանգության համար:

4. Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձեւը եւ կիրառման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Առեւտրում, գովազդում, հրատարակություններում, դասագրքերում արգելվում է կիրառել թույլատրված միավորներից տարբեր միավորներ:

Հոդված 5. Էտալոններ

1. Ազգային էտալոնների համակարգը ստեղծվում է կիրառման թույլատրված միավորների պահպանման, տարածման եւ տնտեսության պահանջարկը բավարարելու նպատակով:

2. Մեծությունների միավորները, ազգային եւ աշխատանքային էտալոնները չափումների միասնականության ապահովման ազգային համակարգի տեխնիկական հիմքն են: Դրանք Հայաստանի Հանրապետության տարածքում հանդիսանում են ելակետային եւ նախատեսված են մեծությունների միավորների չափերի վերարտադրման եւ պահպանման համար, ինչպես նաեւ տվյալ մեծությունների աշխատանքային չափման միջոցներին դրանց չափի փոխանցման համար:

3. Ազգային էտալոնները պահպանվում են Չափագիտության ազգային մարմնի գիտական պահապանների կողմից:

4. Չափման միջոցը որպես ազգային էտալոն ճանաչվում է Չափագիտության ազգային մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

5. Ազգային էտալոնները պետության սեփականությունն է։

Հոդված 6. Չափման միջոցները

1. Չափման միջոցները նախատեսված են կիրառման թույլատրված միավորներով արտահայտված մեծությունների արժեքը որոշելու համար:

2. Չափման միջոցների չափագիտական բնութագրերը, ինչպես նաեւ տվյալ չափման միջոցներին ներկայացվող շահագործման պահանջները սահմանվում են տվյալ չափման միջոցն արտադրողի կողմից:

3. Օրենսդրական չափագիտության ենթակա ոլորտներում կիրառվող չափման միջոցները պետք է համապատասխանեն օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Հոդված 7. Ստանդարտ նմուշներ

1. Օրենսդրական չափագիտության ոլորտներում կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են տեսակի հաստատման:

2. Կալիբրավորման ժամանակ կիրառվող ստանդարտ նմուշները ենթակա են վկայագրման` միջազգային ստանդարտներին համապատասխան:

Հոդված 8. Չափումների կատարման մեթոդիկաները

1. Չափումների կատարման մեթոդիկան փաստաթուղթ է, որով սահմանվում են չափումների կատարման նախապատրաստման կանոնները, չափման մեթոդը, տեխնիկական միջոցները, ինչպես նաեւ չափման արդյունքի մշակման եւ հաշվարկման կարգը:

2. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում կիրառվող չափումների կատարման մեթոդիկաները ենթակա են չափագիտական վկայագրման:

Հոդված 9. Չափման միջոցների կալիբրավորումը

1. Կալիբրավորումն իրականացվում է էտալոնի համեմատությամբ կալիբրավորվող չափման միջոցների չափվող արժեքների բաշխման տիրույթը որոշելու նպատակով։

2. Օրենսդրական չափագիտության ոլորտներում չկիրառվող չափման միջոցները կարող են ենթարկվել կալիբրավորման։

3. Չափման միջոցների կալիբրավորում կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հավատարմագրված իրավաբանական անձիք կամ անհատ ձեռնարկատերերը։

ԳԼՈՒԽ 3

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 10. Չափումների միասնականության ապահովման պետական կառավարումը

1. Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական չափագիտության ոլորտներում չափումների միասնականության ապահովման պետական կառավարումն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը:

2. Չափագիտության լիազոր մարմինը`

1) մշակում եւ համակարգում է պետական քաղաքականության իրականացումն օրենսդրական չափագիտության ոլորտներում,

2) համակարգում է Չափագիտության ազգային մարմնի գործունեությունը,

3) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում,

4) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատի ձեւը, չափման միջոցի տեսակի հաստատման նշանի պատկերը,

5) սահմանում է չափման միջոցի տեսակի հաստատման գրանցամատյանի վարման կարգը,

6) սահմանում է չափման միջոցի ստուգաչափման դրոշմի արտատիպի պատկերը,

7) իրականացնում է վարչական վարույթ օրենսդրական չափագիտության ոլորտում,

8) օրենսդրական չափագիտության ոլորտում իրականացնում է պետական վերահսկողություն,

9) ընդունում եւ գործողության մեջ է դնում Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության եւ Չափի եւ Կշռի միջազգային համաժողովի ուղեցույցները:

Հոդված 11. Չափագիտության ազգային մարմինը

1. Չափագիտության ազգային մարմինը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Չափագիտության ազգային մարմինն իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, չափագիտության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականություն:

2. Չափագիտության ազգային մարմինը`

1) ստեղծում, պահպանում, կատարելագործում է մեծությունների միավորների ազգային էտալոնները,

2) ապահովում է ազգային էտալոնների կալիբրավորում այլ երկրների չափագիտության ազգային ինստիտուտների էտալոնների հետ,

3) իր իրավասության սահմաններում անդամակցում է միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին,

4) սահմանում է ստանդարտ նմուշների վկայագրման կարգը եւ իրականացնում է ստանդարտ նմուշների վկայագրում,

5) չափածրարված արտադրանք եւ չափիչ սրվակներ արտադրող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տրամադրում է պայմանանշաններ,

6) իրականացնում է շահագործման մեջ գտնվող չափման միջոցների չափագիտական բնութագրերի փորձաքննություն,

7) իրականացնում է կալիբրավորման աշխատանքներ` հետեւելիությունն ապահովելու նպատակով,

8) իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտում չափումների կատարման մեթոդիկաների չափագիտական վկայագրում,

9) իրականացնում է չափածրարված արտադրանքի հսկողություն, չափագիտական ապահովման վերլուծության եւ չափումների պահանջվող ճշտության ապահովման միջոցով,

10) հաստատում է չափման միջոցների տեսակը,

11) վարում է հաստատված չափման միջոցների եւ ստանդարտ նմուշների գրամցամատյանը,

12)  մասնակցում է չափման միջոցների կալիբրավորում իրականացնող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի հավատարմագրման աշխատանքներին,

13)  իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում,

14) կազմակերպում է չափագիտության բնագավառում կադրերի մասնագիտացում, վերապատրաստում, օրենսդրական չափագիտության ոլորտում մասնագետների ուսուցում` որպես ստուգաչափող, ինչպես նաեւ կալիբրավորման եւ փորձարկման լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստում եւ հավատարմագրման փորձագետների ուսուցում եւ շնորհում է համապատասխան վկայագրեր:

Հոդված 12. Կառավարման խորհուրդը

1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 7 անդամներից`  չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ 4 պետական կառավարման մարմինների եւ 3 ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներից:

2. Խորհրդի անհատական կազմը սահմանում է լիազորված պետական կառավարման մարմինը:

3. Չափագիտության ազգային մարմնի տնօրենը հանդիսանում է Խորհրդի քարտուղարը եւ չի կարող հանդես գալ որպես Խորհրդի նախագահ:

4. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե ներկա են քվեարկության ձայնի իրավունք ունեցող Խորհրդի անդամների առնվազն 2/3 անդամ:

5. Խորհրդի նախագահը ընտրվում է Խորհրդի անդամների կողմից:

6. Խորհրդի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան եռամսյակը մեկ անգամ:

7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա գտնվող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Նիստին ներկա գտնվող անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհուրդը`

1) ընդունում է որոշումներ Չափագիտության ազգային մարմնի գործունեության պլանավորման եւ գործունեության հետ կապված խնդիրների կանոնակարգման վերաբերյալ,

2) հաստատում է Չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը,

3) դիմում է շահագրգիռ կողմերին` տարբեր հարցերի շուրջ կարծիք արտահայտելու խնդրանքով,

4) քննարկում է Չափագիտության ազգային մարմնի հաջորդ տարվա բյուջեի նախագիծը եւ ներկայացնում է առաջարկություն` այն լիազոր պետական կառավարման մարմնի հաստատմանը ներկայացնելու վերաբերյալ,

5) քննարկում, հաստատում եւ հրապարակում է Չափագիտության ազգային մարմնի գործունեության տարեկան արդյունքները,

6) ապահովում է չափագիտության ազգային համակարգի համապատասխանությունն ազգային տնտեսության շահերին, նյութատեխնիկական բազայի ներկա վիճակին եւ գիտատեխնիկական առաջընթացին,

7) համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ազգային, միջազգային եւ տարածաշրջանային չափագիտական աշխատանքները` այդ աշխատանքների կատարմանն ընդգրկելով շահագրգիռ կողմերին եւ համապատասխան փորձագետներին,

8) իրականացնում է Չափագիտության ազգային մարմնի կանոնադրությամբ Խորհրդին վերապահված այլ լիազորություններ:

ԳԼՈՒԽ 4

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հոդված 13. Օրենսդրական չափագիտության տարածման ոլորտները

1. Օրենսդրական չափագիտության պահանջները տարածվում են այն չափումների վրա, որոնց արդյունքներն օգտագործվում են՝

1)  գնորդի եւ վաճառողի միջեւ առեւտրային գործողություններում, արտադրողի եւ իրացնողի միջեւ հաշվարկներում,

2) առողջապահության բնագավառում,

3)  շրջակա միջավայրի պահպանության, աշխատանքային վայրում անվտանգության եւ պատահարների կանխման ժամանակ,

4)  ճանապարհային երթեւեկության վերահսկման եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակը գնահատելու ժամանակ,

5)  պետական կառավարման մարմինների, արբիտրաժային դատարանի, դատախազության, դատական մարմինների հանձնարարությամբ կիրառվող չափումների ժամանակ,

6) համապատասխանության գնահատման նշանակված մարմիններում։

2. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հոդված 14. Օրենսդրական չափագիտության գործառույթները

1. Օրենսդրական չափագիտության գործառույթներն են՝

1) չափման միջոցների տեսակի հաստատում,

2) չափման միջոցների ստուգաչափում,

3) չափագիտական հսկողություն,

4) չափագիտական փորձաքննություն:

Հոդված 15. Չափման միջոցների փորձարկում եւ տեսակի հաստատում

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված եւ ներմուծված չափման միջոցները, որոնք կիրառվում են օրենսդրական չափագիտության տարածման ոլորտներում, ենթակա են տեսակի հաստատման:

2. Չափման միջոցի տեսակի հաստատված լինելը հավաստվում է չափման միջոցի տեսակի հաստատման սերտիֆիկատով, որի ձեւը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը:

3. Չափման միջոցի տեսակի հաստատումն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը` փորձարկումների արդյունքների հիման վրա:

4. Չափման միջոցների փորձարկումներն իրականացվում են դրանց չափագիտական բնութագրերի հետազոտման, ստուգաչափման մեթոդի եւ միջստուգաչափական ժամանակամիջոցի որոշման նպատակով:

5. Չափման միջոցների փորձարկումների եւ տեսակի հաստատման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության սահմանած ուղեցույցերով:

Հոդված 16. Չափման միջոցների ստուգաչափում

1. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չափման միջոցները ենթակա են ստուգաչափման։

2. Չափման միջոց արտադրող, նորոգող եւ կիրառող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են չափման միջոցը ներկայացնել ստուգաչափման:

3. Չափման միջոցի ստուգաչափման պարբերականությունը սահմանվում է չափման միջոցի տեսակի հաստատման ժամանակ:

4. Չափման միջոցների ստուգաչափում իրականացնող մասնագետները ենթակա են վկայագրման` որպես ստուգաչափող:

5. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման դրական արդյունքները վավերացվում են ստուգաչափման դրոշմի արտատիպով չափման միջոցի վրա եւ (կամ) անձնագրի վրա եւ (կամ) տրվում է ստուգաչափման վկայական:

6. Ստուգաչափման բացասական արդյունքների դեպքում ստուգաչափողը մարում է ստուգաչափման դրոշմի արտատիպը եւ տալիս է ծանուցագիր` չափման միջոցը ոչ պիտանի ճանաչելու մասին։

7. Չափման միջոցների ստուգաչափման կազմակերպման եւ իրականացման կարգը սահմանում է չափագիտության լիազոր մարմինը՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության ուղեցույցների հիման վրա:

8  Չափագիտության ազգային մարմինը չափման միջոցները սահմանված կարգով ստուգաչափման ներկայացնելու համար՝ իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին տալիս է ստուգաչափման ներկայացնելու ծանուցում։

9. Ստուգաչափման դրոշմը համարվում է անվավեր, եթե այն վնասված է։

10. Օրենսդրական չափագիտական հսկողության ենթակա չստուգաչափված չափման միջոցների շահագործումն արգելվում է:

11. Համապատասխան էտալոններ եւ մասնագիտացում ունեցող կադրերի, ինչպես նաեւ աշխատանքային անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում իրավաբանական անձին ստուգաչափման իրավունք տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ չափագիտության լիազոր մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով։

Հոդված 17. Չափման միջոցների, ինչպես նաեւ չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների չափագիտական հսկողությունը

1. Չափման միջոցների չափագիտական հսկողությունն իրականացվում է չափագիտական ապահովման վերլուծության եւ վերլուծության արդյունքը Չափագիտության ազգային մարմնում գրանցելու միջոցով։

2. Չափածրարված արտադրանքը եւ չափիչ սրվակները պետք է մակնշված լինեն չափագիտական նորմերով սահմանված պայմանանշաններով:

3. Չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների չափագիտական նորմերը, պայմանանշանները եւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի` չափիչ սրվակների կիրառումը:

5. Չափագիտական ապահովման վերլուծությունը եւ չափածրարված արտադրանքի ու չափիչ սրվակների չափագիտական հսկողությունն իրականացնում է Չափագիտության ազգային մարմինը։

Հոդված 18. Ներմուծված չափման միջոցների եւ չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը

Մաքսային մարմինները Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված չափման միջոցների եւ չափածրարված արտադրանքի վերաբերյալ տեղեկատվություն են տրամադրում չափագիտության լիազոր մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 19. Չափման միջոցների փորձաքննություն

1. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացվում է դատարանի, դատախազության, պետական արբիտրաժի, սպառողների եւ նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գրավոր առաջարկով կամ պահանջով՝ չափման միջոցների չափագիտական բնութագրերը որոշելու նպատակով։

2. Չափման միջոցների փորձաքննությունն իրականացնում են Չափագիտության ազգային մարմինը եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրավասություն ձեռք բերած ստուգաչափում իրականացնող լիազորված կազմակերպությունները:

ԳԼՈՒԽ 5.

ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆ

ՀՈԴՎԱԾ 20. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՏԵUԱԿՆԵՐԸ

1. Չափագիտական վերահuկողության նպատակն է չափումների միաuնականության ապահովման բնագավառը կանոնակարգող օրենքով եւ այլ իրավական ակտերով uահմանված չափագիտական կանոնների եւ նորմերի խախտումների բացահայտումը եւ դրանց կանխարգելումը:

2. Չափագիտական վերահuկողությունը տարածվում է uույն oրենքի 13-րդ հոդվածով uահմանված օրենսդրական չափագիտական ոլորտների վրա:

3. Չափագիտական վերահuկողության խնդիրներն են`

1) հաuտատված տեuակին չափման միջոցների կիրառումը.

2) չափումների կատարման վկայագրված մեթոդիկաների առկայությունը.

3) չափումների միաuնականության ապահովման բնագավառում տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանումը:

ՀՈԴՎԱԾ 21. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆԸ

1. Չափագիտական վերահuկողությունն իրականացնում է չափագիտության լիազոր մարմինը` իր կազմում գործող համապատաuխան տեuչության (այuուհետ` տեuչություն) միջոցով:

2. Տեuչության կողմից արձակվող կարգադրագրերի ձեւերը հաuտատում է չափագիտության լիազոր մարմինը:

ՀՈԴՎԱԾ 22. ՊԵՏԱԿԱՆ ՏԵUՈՒՉԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Պետական տեuուչը`

1) կարգադրագրով արգելում է չափման միջոցների չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող խմբաքանակի իրացումը,

2) չափագիտական կանոններին ու նորմերին uտուգաչափված կամ վկայագրված չափման միջոցների համապատաuխանության uտուգման նպատակով հրավիրում է չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչ,

3) իրականացնում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 23. ՊԵՏԱԿԱՆ ՏԵUՈՒՉԻ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Պետական տեuուչը իր պարտականությունները չկատարելու, անպատշաճ կատարելու, իրենց լիազորությունները վերազանցելու, պետական եւ (կամ) ծառայողական գաղտնիքները հրապարակելու դեպքում պատաuխանատվություն է կրում Հայաuտանի Հանրապետության oրենքներին համապատաuխան:

2. Պետական տեuուչի անoրինական գործողությունների հետեւանքով տնտեuավարող uուբյեկտներին պատճառված վնաuը հատուցվում է oրենքով uահմանված կարգով:

3. Պետական տեuուչի գործողությունները կարող են բողոքարկվել լիազոր մարմնին կամ դատարան:

4. Պետական տեuուչի արձակած կարգադրագրերի բողոքարկումը չի կաuեցնում դրանց կատարումը:

ՀՈԴՎԱԾ 24. ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԵՎ ՆՈՐՄԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ  ԿԱՐԳԱԴՐԱԳՐԵՐԸ

1. Կարգադրագիրը պետական տեuուչի կողմից oրենքով uահմանված կարգով իրականացված uտուգման արդյունքներով կազմված ակտի հիման վրա իր իրավաuության uահմաններում ընդունված իրավական ակտ է, որն ուղղված է`

1) տեuակը չհաuտատված կամ հաuտատված տեuակին կամ չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող չափման միջոցների իրացման արգելմանը` մինչեւ հայտնաբերված խախտումների վերացումը,

2) չափման միջոցների շահագործման արգելմանը, եթե դրանք չեն անցել uտուգաչափում կամ չափագիտական վկայագրում, կամ դրանց տեuակը հաuտատված չէ, կամ դրանք չեն համապատաuխանում հաuտատված տեuակներին,

3) չափագիտական կանոններին ու նորմերին չհամապատաuխանող չափման միջոցների խմբաքանակի իրացման արգելմանը:

2. Uույն հոդվածի 1-ին մաuով նախատեuված կարգադրագրերով uահմանվում է հայտնաբերված խախտումների վերացման ժամկետ` համաձայնեցված տնտեuավարող uուբյեկտի հետ:

3. Տնտեuավարող uուբյեկտը պարտավոր է կարգադրագրով uահմանված ժամկետում կարգադրագրի կատարման մաuին տեղյակ պահել տեuչությանը:

 4. Կարգադրագիրը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մաuին uահմանված ժամկետում տեuչությանը գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում, որն առաջացնում է պատաuխանատվություն` oրենքով uահմանված կարգով:

5. Կարգադրագրերով նախատեuված պատաuխանատվության միջոցները վերացնում է տեuչության ղեկավարը` տնտեuավարող uուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման uտուգման դրական արդյունքների հիման վրա:

ԳԼՈՒԽ 6

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 26. Պատասխանատվությունը սույն օրենքի խախտման համար

1. Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ՉԱՓՈՒՄՆԵՐԻ  ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 27. Չափումների միասնականության ապահովման աշխատանքների ֆինանսավորումը

1.Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են`

1) ազգային էտալոնների ստեղծումը (ձեռքբերումը), կատարելագործումը, պահպանումը, սպասարկումը,

2) մեծությունների միավորների ազգային էտալոնների բաղդատումը միջպետական կամ միջազգային էտալոնների հետ,

3) հիմնարար եւ կիրառական կարեւոր հետազոտական աշխատանքների կատարումը չափագիտության բնագավառում,

4) չափումների միասնականության ապահովման հարցերով նորմատիվ իրավական ակտերի մշակումը,

5) Չափագիտության ազգային մարմնի վերազինման համար սարքավորումների մշակումը, ձեռքբերումը եւ պահպանումը,

6) չափագիտության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններին անդամավճարները:

7) չափագիտության բնագավառի պետական գիտատեխնիկական ծրագրերի կատարման հետ կապված աշխատանքները:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին որպես դրամաշնորհ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Սույն հոդվածի աշխատանքների ֆինանսավորումը կարող է իրականացվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

Հոդված 28. Չափագիտական աշխատանքների եւ մատուցված ծառայությունների համար վճարումը

1. Չափագիտության ազգային մարմնի կողմից իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին մատուցված ծառայությունների համար վճարումը կատարվում է պայմանագրային հիմունքներով:

2. Չափման միջոցների ստուգաչափման, չափագիտական վկայագրման աշխատանքները ենթակա են վճարման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած գներով:

3. Պատվիրատու հանդես եկող տնտեսվարող սուբյեկտը փոխհատուցում է չափագիտական աշխատանքներ կատարողին  չափագիտական աշխատանքների հետ կապված աշխատակիցների գործուղման, ստուգաչափման միջոցների` մինչեւ աշխատանքների կատարման վայրը փոխադրման ծախսերը:
 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 27-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-83-Ն օրենքը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության  եւ Գործողությունների ծրագրի իրականացումը, մասնավորապես` մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքները:

Սույն օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է հիմք ընդունելով`

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս գործող` ոլորտը կանոնակարգող «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքները չեն նպաստում համակարգերում առկա խնդիրների լիարժեք լուծմանը, ուստի համակարգերը կանոնակարգող օրենքները արդիկանացման կարիք ունեն` նպատակաուղղված.

տնտեսվարող սուբյեկտների  վարչական բեռի կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական կանոնակարգերով, հնացած ստանդարտներով, պարտադիր սերտիֆիկացման պահանջներով եւ որոնց գոյությունը չի հիմնավորվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների տեսանկյունից,

սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ արտադրանքի անվտանգության եւ սպառողների պաշտպանությանը լավագույնս ծառայելու համար:

Այսպիսով, որակի ենթակառուցվածքի բարեփոխման նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման եւ շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիկանացումն է` ներքին եւ արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար:

Ընդհանուր առմամբ, գործող համակարգի վերաբերյալ 2010թ. ներկայացվեցվել են միջազգային փորձագետների զեկույցները, համաձայն որոնց ոլորտը կանոնակարգող ներկա օրենսդրական դաշտը հիմնականում չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ հանգեցնում է անարդյունավետ ազգային որակի ենթակառուցվածքի եւ բացի դա, որակին առնչվող ծառայությունների, ինչպիսիք են` սերտիֆիկացումը,  փորձարկումը եւ ստուգաճշտումը, թույլ շուկան` արտադրանքի որակի հետ կապված մարտահրավերներ է առաջադրում Հայաստանում:

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի տեսանկյունից խնդրահարույց է համարվում առեւտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտը, որի  բարեփոխումը ենթադրում է կանոնակարգերի, ստանդարտների եւ գործելակերպերի աստիճանական մոտարկում եւ այն անհրաժեշտ է սկսել նախ օրենսդրության մոտարկումից: Մոտարկման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն եւ գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին: ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը չմոտարկված լինելը խոչընդոտում է Հայաստանում արտադրվող արտադրանքի արտահանմանը եւ չի նպաստում սպառողների եւ պետության շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման եւ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառներում չի իրականացվում մեկ համատարմագրման ընթացակարգով եւ մեկ հավատարմագրման մարմնի կողմից, որը հակասում է միջազգային եւ եվրոպական պահանջներին` ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտ եւ թիվ 765/2008 (ԵՀ) կանոնակարգ:

Հավատարմագրման մարմինը չի անդամակցում, որեւէ միջազգային, եվրոպական հավատարմագրման կազմակերպությանը, ուստի, հավատարմագրման վկայագրերը չեն ճանաչվում արտերկրում:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտից դուրս են մնացել մի շարք բնագավառներ, մասնավորապես սննդամթերքի անվտանգության, աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների հավատարմագրումը եւ այլն:

Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միջազգային եւ եվրոպական պահանջներին ներդաշնակ հավատարմագրման ազգային մարմին, որը կլինի համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում միակ մարմինը, հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Օրենքի նախագծում ներառված են Հայատանի Հանրապետությունում օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության իրականացման հնարավորության պայամանները, Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման  տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին անդամակցության, հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման, օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման եւ հավատարմագրման իրականացման մասին դրույթները  եւ այլն:

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման  համակարգում հիմնական բարեփոխումներն իրականացվել են 1999 թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ 2004թ. օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնք նպատակ էին հետապնդում համապատասխանեցնել օրենքը միջազգային չափանիշներին եւ ապահովել ՀՀ անդամկցությունը ԱՀԿ-ին: Համաձայն ներկայումս գործող ՀՀ օրենքի որոշակի խառնաշփոթ է առաջանում ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման գործընթացների միջեւ: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է տարանջատել ստանդարտացման գործընթացը պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի սահմանման գործընթացից: Վերջինիս դրույթները նախատեսվում են առանձին օրենքով:

Ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության սահմանման գործառույթը վերապահվում է պետական լիազորված մարմնին: Օրենքի նախագծով հստակեցվում են ստանդարտացման բնագավառի կառավարման մարմինների գործառույթները, ստանդարտացման սկզբունքները, ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կազմը եւ բնույթը:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ուժը կորցրած պետք է ճանաչել ողջ օրենքը` բացառությամբ համապատասխան օրենքների 4-րդ գլխի, որը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմաամբ պետական վերահսկողության իրականացման անհրաժեշտությամբ: Պարենային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքի համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Պետական վերահսկողության իրականացման խնդիրները, գործառույթները, պարտականությունները եւ իրավասությունները  պետք է նախատեսվեն այլ օրենքով, որը ներկայումս գտնվում է մշակման գործընթացում: Շուկայի վերահսկողությանը վերաբերող օրենքի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվեն նաեւ նշված օրենքի նշված գլուխը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ուղղված է նպատակին, որ Հայաստանը պետք է ապահովի արտադրանքի անվտանգությանը վերաբերող նոր օրենսդրության (ներդաշնակեցված ԵՄ ընդհանուր օրենսդրության ու միջազգային ստանդարտների հետ) արդյունավետ իրականացում եւ կիրարկում: Այն նախատեսում է որակի ամբողջ ենթակառուցվածքի բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ համապատասխանեցնելով նաեւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին, ինչպես օրինակ` <<Գործարար միջավայրի բարելավման>>  բարեփոխումն է:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխումների իրականացումն է, ազգային տնտեսության նոր իրողություններին համապատասխանեցումը, ինչպես նաեւ ոլորտի կանոնակարգման օրեսդրական դաշտի ձեւավորումը` համապատասխան ԵՄ օրենդրությանը եւ միջազգային պահանջների:

Օրենքով հստակեցվել են.

հասկացությունները` ԵՄ N768/2008 դիրեկտիվի, ինչպես նաեւ ԱՏԽ համաձայնագրի պահանջներին համապատասխան,

տեխնիկական կանոնակարգերի մշակման եւ ընդունման ընթացակարգերը, նախատեսվել է պահանջ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ,

տեխնիկական կանոնակարգերի կառուցվածքին ներկայացվող պահանջներ,

Սահմանվել են.

տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի  բոլոր մասնակիցների պարտավորությունները,

տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանի վարման պահանջ,

տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ դրանց մշակման կազմակերպման իրավասության վերաբերյալ դրույթներ,

որակի ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ դրույթներ, ինչը կնպաստի ընդունվող տեխնիկական կանոնակարգերի թաոանցիկությանն ու անկախությանը:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի համար սահմանվել են գնահատման համար նշանակված մարմիններին եւ նրանց պարտականություններին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչմանը, համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկմանը, համապատասխանության հայտարարագրին վերաբերող դրույթներ:

Հավատարմագրման ոլորտում անհրաժեշտ է.

1. զարգացնել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգը,

2. նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների եւ ծառայությունների  կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ,

3. ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` միջազգային լավագույն փորձին եւ պահանջներին համաձայն:

Ստանդարտացման բնագավառում օրենսդրական կարգավորման նպատակն է` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաեւ կանոնակարգել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը առաջին անգամ տալիս է Հայաստանի Հանրապետությունում «չափածրարված արտադրանք» հասկացությունը:

Արտադրանքը համարվում է չափածրարված, երբ այն դրվում է փաթեթի մեջ առանց գնորդի ներկայության, եւ փաթեթում գտնվող արտադրանքի պարունակության քանակը ունի նախասահմանված արժեք (թե քանակ), որը հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխություններ կատարելու։

Օրենքով կարգավորվում են չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների մակնշման, չափագիտական նորմերի, պայմանանշանների խնդիրները, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները: Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի` չափիչ սրվակների կիրառումը:

Այս խնդիրը համարվում է արդի չափագիտության հիմնարար խնդիրներից մեկը, որի լուծումը համարվում է ԵՄ պահանջ: Օրենքով կարգավորվում է նաեւ չափագիտական վերահսկողությունը որպես ստուգում դիտարկելու եւ կիրառելու  հարցը: Վերջինս նվազեցում է կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքում հստակորեն ուրվագծված են չափագիտության բնագավառում պետության կողմից օրենսդրորեն կարգավորվող ոլորտները:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:

6.Ակնկալվող արդյունքը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»   1-րդ կետով նախատեսված հանձնարարականի կատարումը,որով կիրականացվի օրենսդրության եւ գործելակերպերի համապատասխանեցումը միջազգային ու եվրոպական պահանջներին եւ որակի ենթակառուցվածքի ծառայությունների միջազգային ճանաչումը: Այն ազդեցություն կունենա սպառողների պաշտպանության ոլորտի վրա այն առումով, որ Հայաստանում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ, պայմաններ կստեղծվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար, տեխնիկական կանոնակարգերը  աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին` բացառելով բյուրոկրատական քաշքշուկը:

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում եվրոպական եւ միջազգային հավատարմագրման համակարգերին մոտարկված Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի ձեւավորման մեկնարկն է ու հավատարմագրման ազգային մարմնի ձեւավորումը, որն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակը եւ նախապայման կհանդիսանա Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման համար:

Հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը կվերացնի առեւտրային խոչընդոտները` կնպաստի արտաքին առեւտրի պայմանների դյուրինացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի եւ ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական արտադրողի համար, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման եւ կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը ու կնպաստի տնտեսության զարգացմանը:

7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են.)

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացվել են Եվրահանձնաժողով կարծիքի: Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն վերջիններս ուսումնասիրվել են ԵՄ փորձագիտական խմբի միջազգային եւ ազգային փորձագետների կողմից, ինչպես նաեւ TAIEX գործիքի ներքո Եվրամիության փորձագիտական գնահատման առաքելության կողմից: Ներկայացվել են 172 կետ առաջարկություններ, որոնք բազմաթիվ քննարկումների արդյունքում լիովին ընդունվել են: