Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի, ՀՕ-272 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետի եւ 58-րդ հոդվածի 2-րդ կետի «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:
Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի «քաղաքական ու հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական ու քաղաքացիական» բառերով, 3-րդ հոդվածի 1-ին կետի «ժե» ենթակետի «հայեցողական» բառից հետո լրացնել «, քաղաքացիական» բառը, 4-րդ հոդվածի 2-րդ կետի եւ 19-րդ հոդվածի 8-րդ կետի երրորդ պարբերության «քաղաքական եւ հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական» բառերով, իսկ 10-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» եւ «գ» ենթակետերի, 17-րդ հոդվածի 5-րդ կետի, 21-րդ հոդվածի 3-րդ կետի «բ» ենթակետի, 33-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի «քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «քաղաքական, հայեցողական կամ քաղաքացիական» բառերով:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Սույն օրենքի իմաստով՝ սույն հոդվածի 1-ին կետի «ժդ» ենթակետով նախատեսված հայեցողական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավարի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարների եւ նրանց տեղակալների, Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալների, Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչների, Հայաստանի Հանրապետության մարզպետների (Երեւանի քաղաքապետի) եւ նրանց տեղակալների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ նրա տեղակալների, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների եւ ռեֆերենտների պաշտոնները:»:
Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.
«4. Սույն օրենքի իմաստով` քաղաքացիական պաշտոններ են համարվում Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (ծառայությունների, խորհուրդների) անդամների պաշտոնները:»:
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերության «աստիճան» բառից հետո լրացնել «, եթե նա չունի ավելի բարձր քաղաքացիական ծառայության դասային աստիճան» բառերը:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի երկրորդ պարբերության «դ» ենթակետի «օրենսդրության» բառից հետո լրացնել «(մասնագիտական հարցեր)» բառերը:
Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝
ա) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է հարցատոմսերով՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:».
բ) երրորդ եւ չորրորդ պարբերություններից հանել «փակ գաղտնի» բառերը:
Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 91 -րդ կետով.
«91 . Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո այդ արդյունքները կարող են մասնակցի (իր վերաբերյալ) կամ մրցութային հանձնաժողովի անդամի կողմից գրավոր բողոքարկվել:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված գրավոր բողոքը քննության է առնում քաղաքացիական ծառայության խորհուրդը՝ ուսումնասիրելով մասնակցի կողմից տրված պատասխանները, դրանց վերաբերյալ մրցութային հանձնաժողովի գնահատականները (ճիշտ կամ սխալ լինելը), համադրելով դրանք քվեարկության արդյունքների հետ եւ որոշելով կոնկրետ մասնակցի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու հարցը:
Քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը հրապարակում է այն ընդունելուց հետո՝ նույն օրը:
Սույն կետի առաջին եւ երկրորդ պարբերություններով նախատեսված գրավոր բողոք ներկայացնելու, այն քննության առնելու եւ որոշում կայացնելու կարգը եւ ժամկետները սահմանում է քաղաքացիական ծառայության խորհուրդը:»:
Հոդված 9. Օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«10. Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, սույն հոդվածի 91 -րդ կետով նախատեսված գրավոր բողոքի բացակայության դեպքում, համապատասխան մրցութային հանձնաժողովից ստացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնող աշխատակազմն ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի: Եզրակացությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:
Սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված կարգով եւ ժամկետում Հայաստանի Հանրապետության նախարարության, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի, մարզպետարանի (Երեւանի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի պաշտոնում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը ուղարկվում է համապատասխանաբար նախարարին, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարին, մարզպետին (Երեւանի քաղաքապետին): Համապատասխան նախարարը, կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմնի ղեկավարը, մարզպետը (Երեւանի քաղաքապետը) մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություն է ներկայացնում աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմին), որն առաջարկությունն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, ընդունում է պաշտոնում նշանակելու մասին որոշում:»:
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 101 -րդ կետով.
«101 . Սույն հոդվածի 91 -րդ կետով նախատեսված գրավոր բողոքի առկայության դեպքում, սույն հոդվածի 10-րդ կետով նախատեսված կարգով, եզրակացության հետ միաժամանակ ուղարկվում է նաեւ քաղաքացիական ծառայության խորհրդի սույն հոդվածի 91 -րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված որոշումը՝ այն ստանալուց անմիջապես հետո:»:
Հոդված 11. Օրենքի 14-րդ հոդվածի 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Եթե մրցույթի արդյունքում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել մրցութային հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել կամ քաղաքացիական ծառայության խորհուրդը սույն հոդվածի 91 -րդ կետով նախատեսված դեպքում կայացրել է մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին որոշում, ապա անցկացվում է կրկնակի մրցույթ:»:
Հոդված 12. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի՝
ա) առաջին պարբերության «քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքում այդ պաշտոնում նշանակվելու համար մասնակից չընտրվելու» բառերը փոխարինել «մինչեւ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը» բառերով.
բ) «ա» ենթակետի «կողմից մինչեւ երկու ամիս ժամկետով» բառերը փոխարինել «կամ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված կարգով սույն կետի «բ» ենթակետով նախատեսված անձի կողմից մինչեւ վեց ամիս ժամկետով» բառերով, իսկ «երկու ամիսը» բառերը` «վեց ամիսը» բառերով.
գ) «բ» ենթակետի «ծառայողի՝ մինչեւ մեկ տարի ժամկետով պարտադիր գործուղմամբ» բառերը փոխարինել «ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով» բառերով:
Հոդված 13. Օրենքի 19-րդ հոդվածի`
ա) 10-րդ կետի երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
բ) 13-րդ կետի «մինչեւ այդ արդյունքները՝ քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին) ներկայացնելը» բառերը փոխարինել «՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով.
գ) 14-րդ կետի «արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից եռօրյա ժամկետում ներկայացնում է» բառերը փոխարինել «արդյունքները, սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ եւ 101 -րդ կետերով նախատեսված կարգով, եռօրյա ժամկետում, ներկայացվում է» բառերով, իսկ «ա» ենթակետի «իրավասու մարմնին» բառերը՝ «իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերով:
Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի՝
ա) 4-րդ կետի «մեկ երրորդը՝ տվյալ բնագավառի գիտական հաստատությունների եւ հասարակական միավորումների ներկայացուցիչներ» բառերը փոխարինել «մեկ երրորդը՝ գիտական եւ ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտություն ունեցող ներկայացուցիչներ» բառերով.
բ) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Հասարակական միավորումների ներկայացուցիչները մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին մասնակցում են դիտորդի կարգավիճակով:».
գ) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Քաղաքացիական ծառայության մրցութային եւ ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում են` քաղաքացիական ծառայության խորհուրդը` քաղաքացիական ծառայության բարձրագույն եւ գլխավոր պաշտոնների համար, համապատասխան մարմինները` քաղաքացիական ծառայության առաջատար եւ կրտսեր պաշտոնների համար:»:
Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա» կետի, որն ուժի մեջ է մտնում 2004 թվականի սեպտեմբերի 1-ից: