Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-220-10.02.2004-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ օրենք) կատարել հետեւյալ փոփոխություններն ու լրացումները.

1. Օրենքի 2-րդ հոդվածի՝

ա. 1-ին կետի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) սույն օրենքի 41 հոդվածի համաձայն սպառել է իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին, կամ».

բ. 2-րդ մասի 2-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել.

գ. 3-րդ մասի`

- «ժամկետում» բառից հետո լրացնել «կարող է» բառերը,

- «ա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ա) նշանակել ժամանակավոր ադմինիստրացիայի (այսուհետ՝ նաեւ ադմինիստրացիա) ղեկավար, կամ»,

- «բ» ենթակետի «է ներկայացնում» բառերը փոխել «ներկայացնել» բառով:

2. Օրենքի 4-րդ հոդվածում՝

ա. «կարող է» բառերը փոխել «պարտավոր է» բառերով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«2. Սույն հոդվածի 1-ին մասի պարտավորությունը չկատարելը հիմք է աուդիտիրականացնող կազմակերպության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու համար: Նման միջնորդությամբ աուդիտային գործունեությունը լիցենզավորող պետական իրավասու մարմնին է դիմում Կենտրոնական բանկը:»:

3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 հոդվածով

«Հոդված 41. Հիմնական կապիտալի սպառումը

Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի կիրառման նպատակով բանկը իր հիմնական կապիտալի 50 տոկոսը կամ ավելին սպառած է համարվում, եթե անվճարունակ համարվելու պահին նրա հիմնական կապիտալի մեծությունը փոքր է Կենտրոնական բանկի կողմից սահմանված ժամանակահատվածի ընթացքում տվյալ բանկի հիմնական կապիտալի կեսից:»:

4. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա. 2-րդ մասի «նշանակման» բառը փոխել «գործունեության» բառով.

բ. 2-րդ մասի «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ դրանք ամբողջությամբ վաճառելը, եւ (կամ)՝»

գ. 2-րդ մասի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

5. Օրենքի 6-րդ հոդվածի՝

ա. 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Ադմինիստրացիայի ղեկավար նշանակելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից եւ երկօրյա ժամկետում ենթակա է հրապարակման՝ մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:».

բ. 2-րդ մասի 3-րդ նախադասությունն ուժը կորցրած ճանաչել:

6. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի «երեք» բառը փոխել «մեկ» բառով:

7. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկի կողմից ադմինիստրացիայի ղեկավարի նշանակման պահից ադմինիստրացիայի ղեկավարը իրականացնում է անվճարունակ բանկի ակտիվների եւ պարտավորությունների գույքագրումն ու գնահատումը՝ Կենտրոնական բանկի կողմից հաստատված անվճարունակ բանկերի եւ վարկային կազմակերպությունների ակտիվների եւ պարտավորությունների գնահատման հատուկ կարգին համապատասխան:

2. Ադմինիստրացիայի ղեկավարը անվճարունակ բանկի ակտիվների եւ պարտավորությունների գնահատման եւ սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրագործման նպատակով կարող է իր կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավել իրավաբաններ, աուդիտորներ, հաշվապահներ եւ այլ մասնագետներ:

3. Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է բանկի առանձին ոլորտների կառավարման լիազորությունները վերապահել ադմինիստրացիայի անդամներին:

4. Ադմինիստրացիայի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նշանակվում է ադմինիստրացիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար՝ բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված կարգով եւ պայմաններով:

5. Սույն հոդվածում սահմանված գնահատման արդյունքում ադմինիստրացիայի ղեկավարը Կենտրոնական բանկի խորհրդի անհատական որոշմամբ սահմանված ժամկետում (բայց ոչ ուշ քան բանկն անվճարունակ ճանաչվելու պահից հաշված վեցամսյա ժամկետը) Կենտրոնական բանկի խորհրդին է ներկայացնում կարճ ժամանակահատվածում բանկի կողմից կապիտալի տեսքով ֆինանսական միջոցների ներգրավման, չաշխատող ակտիվների վերականգնման, ակտիվների եւ պարտավորությունների ամբողջական կամ մասնակի վաճառքի, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ գլխով սահմանված կարգով բանկի գործունեության տեսակի փոփոխման հնարավորության (բանկի անվճարունակության դեպքում), ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության բանկային եւ ֆինանսական համակարգերի վրա բանկի լուծարման հնարավոր ազդեցության մասին եզրակացություն:

6. Գնահատման արդյունքների հիման վրա ադմինիստրացիայի ղեկավարը մշակում է անվճարունակ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եւ այն ներկայացնում է Կենտրոնական բանկի խորհրդի հաստատմանը, կցելով նաեւ՝

ա) ադմինիստրացիայի անդամների թեկնածուների անձնական տվյալները,

բ) համապատասխան հիմնավորումներ անձանց՝ որպես ադմինիստրացիայի անդամների թեկնածուներ ներկայացնելու վերաբերյալ,

գ) ադմինիստրացիայի անդամների ցուցակը,

դ) սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված եզրակացությունը:

7. Կենտրոնական բանկի խորհուրդը նշանակում է ժամանակավոր ադմինիստրացիայի անդամներին եւ հաստատում է բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը, եթե՝

ա) ադմինիստրացիայի ղեկավարի կողմից ներկայացված եզրակացությամբ եւ ֆինանսական առողջացման ծրագրի նախագծով հիմնավորվում է բանկի ֆինանսական առողջացման հնարավորությունը, եւ (կամ)

բ) բանկի լուծարմամբ Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի՝ ամբողջությամբ վերցրած միասնականությունը եւ սահունությունը չի պահպանվի, եւ (կամ)

գ) ժամանակավոր ադմինիստրացիայի սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված խնդիրների իրագործման միջոցով հնարավոր է առավելագույնս բավարարել բանկի պարտապանների պահանջները եւ (կամ) նվազագույնի հասցնել ավանդների երաշխավորման հիմնադրամի ծախսերը, եւ (կամ)

դ) հնարավոր է սույն օրենքի 20-րդ, 21-րդ, 22-րդ կամ 23-րդ հոդվածներով սահմանված միջոցառման (միջոցառումների) իրականացման միջոցով ֆինանսապես առողջացնել բանկը կամ վարկային կազմակերպությունը: Ընդ որում, բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների եւ (կամ) այլ անձանց ֆինանսական օգնությունը կամ լրացուցիչ ներդրումները պետք է իրականացվեն բանկի կամ վարկային կազմակերպության ֆինանսական առողջացման ծրագրի հաստատման պահից եռամսյա ժամկետում կամ այդ ժամկետի ընթացքում պետք է բանկի կամ վարկային կազմակերպության մասնակիցների եւ (կամ) այլ անձանց եւ Կենտրոնական բանկի միջեւ ձեռք բերվի համաձայնություն՝ ֆինանսական օգնության եւ (կամ) լրացուցիչ միջոցների ներդրման մասին, որի ժամկետը չի կարող գերազանցել սույն օրենքի հիման վրա հաստատված ֆինանսական առողջացման ծրագրի գորժողության ժամկետը:

8. Ադմինիստրացիայի ղեկավարը պատասխանատվություն է կրում ադմինիստրացիայի գործունեության համար՝ օրենքով սահմանված կարգով:

9. Ադմինիստրացիայի ղեկավարը գործում է բանկի անունից՝ առանց լիազորագրի: Կենտրոնական բանկի համաձայնությամբ ադմինիստրացիայի ղեկավարը կարող է ադմինիստրացիայի անդամներին տալ լիազորագրեր:»:

8. Օրենքի 10-րդ հոդվածը՝

ա. 1-ին մասի «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ը) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված լինելու դեպքում վաճառում բանկի ակտիվների ու պարտավորությունների մի մասը կամ ամբողջը, ընդ որում, բանկի ակտիվների եւ պարտավորությունների մասնակի վաճառքի ժամանակ ակտիվների եւ պարտավորությունների վաճառքի հերթականությունն ու չափը որոշում է Կենտրոնական բանկի խորհուրդը.».

բ. 1-ին մասի «ժբ» ենթակետի «վարկային պայմանագրերով» բառերը փոխել «ինչպես նաեւ բանկային կամ վարկային կազմակերպության գոծունեությունից բխող այլ պայմանագրերով ստանձնած դրամական պարտավորություններով»:

գ. 2-րդ մասի «օրենքից» բառից հետո լրացնել «, այլ իրավական ակտերից եւ ֆինանսական առողջացման ծրագրից» բառերը.

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3. Ադմինիստրացիան ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով եւ ժամկետներում հայտարարում եւ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը՝ բաժնեմասերի (բաժնետոմսերի, փայերի) անվանական արժեքը նվազեցնելու միջոցով, բայց ոչ պակաս քան բանկի զուտ ակտիվների չափը: Ընդ որում՝ կանոնադրական կապիտալի չափը չի կարող ավելի պակաս լինել, քան օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափը: Բանկի կանոնադրական կապիտալի նվազեցումը հիմք չէ բանկի պարտատերերի կողմից պարտավորությունների վաղակետ կատարում, դադարում կամ վնասի հատուցում պահանջելու, բանկը լուծարելու համար, ինչպես նաեւ բանկի մասնակիցների մասնակցության անվանական արժեքի եւ կանոնադրական կապիտալի նվազեցման հետեւանքով ձեւավորված նոր անվանական արժեքի տարբերությունը բանկի մասնակիցներին երբեւէ հատուցելու համար:

Ադմինիստրացիան բանկի ֆինանսական առողջացման ծրագրով սահմանված դեպքում, կարգով, պայմաններով եւ ժամկետներում հայտարարում եւ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկ գրանցման է ներկայացնում բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը: Ընդ որում՝ բանկի մասնակիցները, որոնց լիազորությունները սույն օրենքի 11-րդ հոդվածով սահմանված կարգով կասեցված են, չեն օգտվում բաժնեմասերի (բաժնետոմսերի) կամ բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի ձեռք բերման նախապատվության իրավունքից:

9. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «Ադմինիստրացիա» բառը փոխել «Ադմինիստրացիայի ղեկավար» բառերով, իսկ «եւ բանկի ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու» բառերը հանել:

10. Օրենքի 13-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

11. Օրենքի 14-րդ հոդվածը՝

ա. 1-ին մասի`

- «հարկերի» բառից հետո լրացնել «, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների» բառերը, «որոնք առաջացել են ադմինիստրացիայի նշանակումից առաջ,» բառերը հանել,

- 2-րդ նախադասությունը լրացնել «, եթե Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանված չէ, որ մորատորիումի գործողությունը չի տարածվում սույն մասում նշված պարտավորությունների եւ գործողությունների վրա» բառերով.

բ. 2-րդ մասի «բ» ենթակետում «գանձում» բառից հետո լրացնել «կամ արգելանքի կիրառում» վառերը

գ. 4-րդ մասի «բ» ենթակետի «աշխատավարձերի» բառից հետո լրացնել «(բացառությամբ բանկի հետ կապված անձանց)» բառերը.

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածով նախատեսված բանկի պարտատերերի պահանջների բավարարման մորատորիումը վերացվում է (ապասառեցում) Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ: Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ, ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված դեպքերում եւ կարգով, կարող են ապասառեցվել եւ կատարվել բանկի պարտատերերի պահանջներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը:»:

12. Օրենքի 16-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասի «ա» ենթակետից հանել «(ներառյալ՝ շահաբաժինները)» բառերը.

բ. 1-ին մասի «բ» ենթակետի «շահաբաժինները» բառը փոխել «շահութաբաժինները»:

գ. 1-ին մասի «գ» ենթակետը լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ եւ գործարքն անվավեր ճանաչելու հետեւանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա.» բառերով.

դ. 1-ին մասի «դ» ենթակետը լրացնել «եւ այն դեպքերի, երբ գործարքի կողմ է հանդիսանում այլ բանկ եւ գործարքն անվավեր ճանաչելու հետեւանքով գործարքի այլ կողմ հանդիսացող բանկի ֆինանսական վիճակն էապես կվատթարանա:» բառերով

13. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ը» ենթակետով՝

«ը) սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված բանկի կանոնադրական կապիտալի նվազեցման եւ ավելացման դեպքերը, կարգը, պայմանները եւ ժամկետները:».

14. Օրենքի 21-րդ հոդվածի՝

ա. 1-ին մասի «զ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

բ. 2-րդ մասի «ա» ենթակետի «եւ» շաղկապը փոխել «եւ (կամ)» շաղկապներով.

գ. 2-րդ մասի «բ» ենթակետի «ընթացիկ» բառը փոխել «ցպահանջ» բառով:

15. Օրենքի 26-րդ հոդվածի՝

ա. 3-րդ մասի «առկայության» բառը փոխել «բացակայության» բառով.

բ. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում դատարանը մերժում է պարտատիրոջ դիմումը:».

գ. 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

16. Օրենքի 31-րդ հոդվածում՝

ա. 2-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բանկի պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին, հետեւյալ հերթականությամբ՝

ա) առաջին՝ ադմինիստրացիայի, լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ եւ հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ աշխատավարձը՝ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված նախահաշվի շրջանակներում.

բ) երկրորդ՝ այն պարտատերերի պահանջները, որոնք բանկին վարկ, փոխառություն են տրամադրել կամ բանկում ավանդ են ներդրել կամ բանկային հաշվին դրամական միջոցներ են մուտքագրել բանկում ադմինիստրացիա նշանակվելուց հետո, բացառությամբ պարտատիրոջ եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքված պայմանագրով սահմանված դեպքերի.

գ) երրորդ՝ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց բանկային ավանդները եւ բանկային հաշիվներին առկա մնացորդները՝ մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով դրամ կամ դրան համարժեք արտարժույթի չափով: Մեկ անձի՝ բանկում մեկից ավելի ավանդներ (հաշիվներ) ունենալու դեպքում նրա բոլոր ավանդները միավորվում են, եւ դրանց հանրագումարը համարվում է մեկ ավանդ.

դ) չորրորդ՝ բանկի այլ պարտավորությունները, բացառությամբ երկրորդ հերթում ընդգրկված բանկային ավանդների եւ բանկային հաշիվների մնացորդների.

ե) հինգերորդ՝ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների նկատմամբ բանկի պարտավորությունները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարումները.

զ) վեցերորդ՝ բանկի մասնակիցների պահանջները:

Սույն մասով սահմանված՝ բանկի պարտատերերի պահանջների բավարարման հերթականության «գ» եւ «դ» ենթակետերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում բանկի մասնակիցները եւ բանկի հետ կապված անձինք, որոնց նկատմամբ բանկի պարտավորությունները բավարարվում են «զ» ենթակետով սահմանված հերթում:

Սույն մասի «բ» ենթակետով սահմանված անձի բանկի նկատմամբ ունեցած պահանջի գումարը նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցելու դեպքում, տվյալ անձի մինչեւ նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափով պահանջը բավարարվում է «բ» ենթակետով սահմանված հերթում, իսկ այդ գումարը գերազանցող պահանջը՝ «գ» ենթակետով սահմանված հերթում:

Ավանդների երաշխավորման համակարգի շրջանակներում, երաշխավորված գումարը հատուցելուց հետո օրենքով սահմանված երաշխավորողը փաստացի հատուցված գումարի չափով պահանջի իրավունք է ձեռք բերում բանկի նկատմամբ՝ այն հերթում (հերթերում) որի ընթացքում տվյալ ավանդատուն (պարտադերը) համաձայն սույն հոդվածի իրավունք կունենար ստանալ իր ավանդը (հաշվի մնացորդը):»:

բ. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Եթե լուծարային միջոցները չեն բավարարում որեւէ հերթի բոլոր պարտատերերի պահանջներն ամբողջությամբ, ապա դրանք բավարարվում են համամասնորեն կամ պարտատերերի պահանջների բավարարումն իրականացվում է հիմք ընդունելով պարտավորությունների չափի մեծությունը՝ փոքրից դեպի ավելի մեծ առաջնահերթությամբ: Սույն կետով սահմանված պարտավորությունների բավարարման սկզբունքը հաստատում է դատարանը Կենտրոնական բանկի միջնորդությամբ՝ միջնորդությունը ստանալու պահից 5 օրյա ժամկետում՝ հաշվի առնելով այն, թե որ սկզբունքի կիրառման դեպքում հնարավոր կլինի բավարարել առավել մեծ քնակությամբ պարտատերերի պահանջները: Դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ բողոքարկման ենթակա չէ:»:

գ. 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Եթե պահանջ ներկայացրած եւ լուծարային կառավարչի կողմից հաշվառված պարտատերը մինչեւ տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային կառավարչի կողմից մամուլով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջը ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում այլ բանկի՝ ի պահ:

Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումը սկսելուց առաջ լուծարային կառավարիչը մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հայտնում տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի եւ ժամկետների մասին տեղեկատվություն: Պահանջների բավարարման վայրին, կարգին եւ ժամկետներին վերաբերվող հիմնական տեղեկությունները, ինչպես նաեւ դրանց փոփոխությունները իրավաբանական ուժ են ստանում մամուլով եւ (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակվելու օրվանը հաջորդող օրվանից:

Սույն հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով սահմանված հերթում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում՝ պահանջների բավարարման սահմանված ժամկետը որեւիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման:»:

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով՝

«6. Սույն հոդվածով սահմանված հերթերից որեւէ մեկի բավարարման ընթացքում, եթե պարզվում է, որ բանկը այլեւս ակտիվ չունի կամ հնարավոր չէ այլ կերպ բավարարել բանկի պարտատերերի պահանջները, լուծարային կառավարիչը համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի կազմում է լուծարման հաշվեկշիռ եւ այն հաստատելու դիմումով ներկայացնում է դատարան: Դատարանի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումից հետո պարտատերերի հետ հաշվարկներն համարվում են ավարտաված:»:

17. Օրենքի  33-րդ հոդվածում՝

ա. 1-ին մասի «ա» ենթակետից հանել «նման» բառը.

բ. 2-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «, ցանկով եւ ձեւով» բառերը:

գ. 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Լուծարային կառավարիչը Կենտրոնական բանկի սահմանած կարգով, ձեւով, հաճախականությամբ եւ ժամկետներում հաշվետվություններ է ներկայացնում Կենտրոնական բանկ եւ դատարան:».

դ. 4-րդ մասում «Դատարանն» բառից հետո լրացնել «ու Կենտրոնական բանկը» բառերը, «ունի» բառը փոխել «ունեն» բառով:

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասեր՝

«5. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նախաձեռնությամբ կամ դատարանի միջնորդությամբ իրականացնել լուծարվող բանկի եւ (կամ) լուծարային կառավարչի գործունեության ստուգումներ՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Ստուգման արդյունքներով, ինչպես նաեւ Կենտրոնական բանկ եւ դատարան ներկայացված հաշվետվություններում արձանագրված լուծարվող բանկի եւ (կամ) լուծարային կառավարչի գործունեությունը կարգավորող օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումների համար Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված պատասխանատվության միջոցներ եւ (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված միջնորդությամբ դիմել դատարան:

6. Կենտրոնական բանկը կարող է լուծարային կառավարչի նկատմամբ կիրառել հետեւյալ պատասխանատվության միջոցները՝

ա) նախազգուշացում եւ թույլ տրված խախտումը վերացնելու հանձնարարական,

բ) որակավորման վկայականի ուժը կորցրած ճանաչում,

գ) տուգանք:

Կենտրոնական բանկը սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցները կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը եւ (կամ) սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված հիմքով լուծարային կառավարչի պարտականություններից ազատելը, չեն ազատում լուծարային կառավարչին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պատասխանատվությունից:»:

18. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 34. Բանկի լուծարային միջոցները

1. Բանկի լուծարային միջոցների մեջ ընդգրկվում են՝ սեփականության իրավունքով բանկին պատկանող գույքը ներառյալ՝ միջոցները, պահանջի իրավունքները, գրավի առարկա համարվող գույքը՝ պայմանագրով նախատեսված բանկի պարտավորության դրամական արժեքը գերազանցող մասով, լուծարային կառավարչի հայցով դատարանի կողմից գործարքի անվավեր ճանաչման հետեւանքով բանկին վերադարձված միջոցները, բանկի մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) եւ ղեկավարների միջոցները՝ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվության չափով, այլ միջոցները:

2. Կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է լուծարվող բանկի այն գույքի ցանկը, որը պետք է իրացվի հրապարակային սակարկությունների միջոցով:»:

19. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Լուծարային կառավարչի կողմից սույն օրենքով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկն իրավունք ունի դիմել դատարան՝ լուծարային կառավարչի պարտականությունների կատարումից նրան ազատելու միջնորդությամբ:»:

20. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Ադմինիստրացիայի ղեկավարի եւ լուծարային կառավարչի որակավորման կարգը, նրանց թեկնածուներին ներկայացվող պահանջները, սահմանափակումները, վկայականների տրման եւ դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:»:

21. Օրենքի ամբողջ տեքստում «պասսիվների» բառը փոխարինել «պարտավորությունների» բառով:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքը տարածվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը լուծարված եւ լուծարման գործընթացում գտնվող բանկերի վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում լուծարային կառավարիչները լուծարվող բանկի համար կազմում են սույն օրենքի 1-ին հոդվածի 15-րդ մասի համաձայն պարտատերերի պահանջների բավարարման հերթի ցանկ, որին համապատասխան իրականացնում են լուծարվող բանկի պահանջների բավարարումը: